Ուսուցման օրակարգը պետք է ներառի երեխայի առցանց դասերի, ինչպես նաև խաղի ու կարդալու համար ժամանակ․ ՅՈՒՆԻՍԵՖ

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) կրթության հարցերի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը ծնողների համար մի քանի պարզ խորհուրդներ է մշակել՝ հեշտացնելու երեխաների առցանց ուսումը։ Դրանք հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ երեխաները պետք է շարունակեն կրթություն ստանալ՝ անգամ արտակարգ դրության ժամանակ: ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է երեխաների առցանց ուսումը հեշտացնելու համար օրակարգ ստեղծել։ Օրակարգը պետք է ներառի երեխայի առցանց դասերի ժամանակը, ինչպես նաև՝ խաղի և կարդալու համար հատկացվող ժամանակ։ Խորհուրդ է տրվում օրակարգը կազմել երեխայի հետ միասին։

Ավելի մանրամասն այս եւ մյուս հետաքրքիր մոտեցումները ստորեւ.

1. Երեխայի հետ միասին օրակարգ ձևավորեք։

Օրակարգը պետք է ներառի երեխայի առցանց դասերը, որ իրականացվում են թվային հարթակներով կամ հեռուստատեսային հեռարձակման միջոցով, ինչպես նաև՝ խաղի և կարդալու համար հատկացվող ժամանակ։ Կարող եք ներառել նաև տնային գործերը, քանի որ երեխան ևս պետք է կարողանա դրանք կատարել։ Չմոռանա՛ք, որ օրակարգը պետք է կազմել երեխայի հետ միասին։

Չնայած երեխաների և երիտասարդների համար օրակարգ կազմելը և ռեժիմ ձևավորելը մեծ նշանակություն ունի, հնարավոր է նկատեք, որ ձեր երեխաները այս իրավիճակում սովորականից մի քիչ ավելի ճկունության կարիք ունեն։ Գործողությունների տեղերը փոխեք։ Եթե տեսնում եք, որ երեխան այլևս չի հետևում դասին և նյարդայնանում է, ապա ավելի ակտիվ գործողության անցեք։ Մի՛ մոռացեք, որ տնային գործերը պլանավորելը և միասին անելը, պահպանելով անվտանգության կանոնները, հրաշալիորեն նպաստում են երեխայի մանր և խոշոր մատորիկայի զարգացմանը։ Հիմա այն շրջանն է, երբ պետք է փորձեք հնարավորինս հաշվի առնել նրանց կարիքները։

Իմիջիայլոց,

Օրակարգը կազմելիս անպայման հաշվի առեք երեխայի համար էկրանի առջև լինելու թույլատրելի ժամանակը, հատկապես՝ փոքրիկ երեխաների դեպքում։

Կարդացե՛ք «Երեխաները պետք է քիչ նստեն և շատ շարժվեն» հոդվածը, որտեղ կգտնեք մինչև հինգ տարեկան երեխաների համար էկրանի առջև լինելու և ֆիզիկական ակտիվության մասին ընդհանրական խորհուրդներ։

2. Անկեղծ զրույց վարե՛ք երեխայի հետ։

Խրախուսե՛ք երեխաներին հարցեր տալ և արտահայտել իրենց զգացմունքները։ Հիշեք, որ երեխաները կարող են բոլորովին այլ կերպ արձագանքել սթրեսին։ Դուք պետք է համբերատար լինեք և փորձեք հասկանալ նրանց։ Սկսեք երեխայի հետ խնդիրը քննարկելուց և նախ պարզե՛ք, թե որքան է տեղյակ թեմայի վերաբերյալ։ Քննարկե՛ք հիգիենայի կանոնները և դրանց հետևելու կարևորությունը։ Ամեն օր հիշեցրե՛ք ու խոսե՛ք, օրինակ, ձեռքերը ճիշտ լվանալու կարևորության մասին/հղում տեսանյութին։ Հնարավորինս անվտանգ և հանգիստ միջավայր ապահովեք ձեր երեխայի հետ խոսելիս։ Նկարելը կամ մի որևէ պատմություն պատմելը կօգնեն սկսել զրույցը։

Փորձե՛ք մատների արանքով չնայել երեխաների անհանգստություններին։ Լսե՛ք և ընդունե՛ք նրանց զգացմունքները՝ հավաստիացնելով, որ իրականում այդ բոլոր վախերը նորմալ են այս իրավիճակում։ Նրանց հետ խոսելիս ուշադրությունը կենտրոնացրե՛ք նրանց վրա։ Երեխաները պետք է զգան, որ դուք իրենց լսում եք և իրենք կարող են ձեզ դիմել, երբ դրա կարիքն ունեն։ Տեղեկացրե՛ք նրանց լուրերի կեղծ լինելու հնարավորության մասին և խրախուսե՛ք օգտվել միայն վստահելի աղբյուրներից, օրինակ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքից։։

3. Այս իրավիճակին հարմարվելու համար ժամանակ տվե՛ք ձեզ և երեխաներին։

Առցանց ուսուցումը պետք է սկսել նախ կարճ ժամանակաշրջանով, այնուհետև կամաց-կամաց կարող եք երկարացնել տևողությունը։ Եթե 30 կամ 45 րոպե տևողությամբ դաս անելու նպատակ ունեք, ապա պետք է սկսել 10 րոպեից և օր-օրի ավելացնել րոպեների տևողությունը։ Երեխայի մեկ դասի մեջ ներառե՛ք թե՛ առցանց կամ էկրանի առկայությամբ գործողություններ, և թե՛ ցանցից դուրս կատարվող գործողություններ կամ վարժություններ։

Իմիջիայլոց։ Հետևյալ պարզ մոտեցումները կօգնեն ավելի լավ հարմարվել առցանց ուսուցմանը։

  • Տանը առանձին սենյակ կամ տարածք առանձնացրե՛ք, որտեղ ոչ ոք և ոչինչ ձեզ չի խանգարի կենտրոնանալ միայն ուսուցման վրա։ Հնարավորության դեպքում երեխայի համար մեծ էկրան ապահովեք, իրականում հեռախոսը կամ նույնիսկ պլանշետը ցանկալի չեն։ Ապահովեք բավարար հեռավորություն։ Աչքերից մինչ էկրան հեռավորությունը պետք է լինի կես մետրից մինչև 60 սմ, հայացքը ուղղված էկրանի կենտրոնին, որը պետք է տեղակայված լինի աչքերի հորիզոնական գծից ներքև մոտ 20-30 աստիճան անկյունով։
  • Ապահովեք պատշաճ հանգիստ։ 40-60 րոպեն մեկ՝ անհրաժեշտ է առնվազն 10 րոպե ընդմիջել։ Այդ ընթացքում երեխան կարող է աչքերը փակել կամ աչքերի համար նախատեսված այլ մարզանքներ անել։
  • Դասացուցակ կազմե՛ք ու մի՛ մոռացեք կոկիկ ու հավաքված պահել ձեր տետրերը, գրքերը և թղթերը։
  • Անջատե՛ք բոլոր շեղող սարքերը, օրինակ՝ հեռուստացույցը։
  • Տոնե՛ք փոքրիկ հաջողությունները։ Յուրաքանչյուր տնային հանձնարարությունը ավարտելուց հետո 10-15 րոպե ընդմիջում վերցրե՛ք։
  • Շարունակե՛ք շփվել ընկերների հետ։ Գուցե օրվա մեջ հատուկ կես ժամ առանձնացնեք դրա համար։

 

4. Պաշտպանե՛ք երեխաներին համացանցում։

Թվային հարթակները երեխաներին կրթությունը և ընկերների հետ շփումը շարունակելու, ինչպես նաև՝ խաղեր խաղալու հնարավորություն են տալիս։ Սակայն առցանց գտնվելու ժամանակահատվածի ընդլայնումը մեծացնում է երեխաների անվտանգությանը, պաշտպանությանը և անձնական տվյալներին սպառնող ռիսկերը։ Ձեր երեխաների հետ խոսե՛ք համացանցի մասին․ նրանք պետք է տեղեկացված լինեն, թե ինչպե՛ս է համացանցը աշխատում, ինչից պետք է զգուշանան և ինչպես պետք է իրենց պահեն համացանցում։

Կանոններ սահմանեք միասին, թե երբ, որտեղ և որքան նրանք կարող են առցանց լինել։ Նրանց համակարգիչներում, հեռախոսներում հատուկ ծրագրեր տեղադրեք, որոնք կօգնեն ձեզ վերահսկել երեխայի թվային հետքը, հատկապես ավելի փոքր տարիքի երեխաների համար։ Միասին առցանց հարթակներ գտե՛ք, որտեղ յուրաքանչյուր տարիքին հարմար հավելվածներ, խաղեր և ժամանցի այլ հնարավորություններ կգտնեք։ Կիբերբուլիինգի դեպքում կամ ոչ հարիր բովանդակության հանդիպելու դեպքում, իմացե՛ք այն մեխանիզմների մասին, որոնք կարող եք բանեցնել երեխային պաշտպանելու համար։ Հիշե՛ք, որ կրթական հարթակներից օգտվելու համար պարտադիր չէ, որ երեխաները կամ երիտասարդները տարածեն իրենց նկարները կամ խիստ անձնական տվյալները։

Իմիջիայլոց,

Շատ կարևոր է համացանցում պաշտպանել երեխաների անձնական տվյալները։ Երեխաները իրենց փոքր տարիքի պատճառով, երբ դեռ գտնվում են ֆիզիկական և մտավոր զարգացման, իրավագիտակցության ձևավորման ճանապարհին, կարող են ամբողջությամբ չգիտակցել իրենց անձնական տվյալների կարևորությունը կամ գիտակցեն, սակայն չկարողանան պատշաճ կերպով պաշտպանել դրանք։ Առաջարկում ենք Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված «Զգո՛ւյշ, երեխաներ են» ուղեցույցի միջոցով երեխաներին ծանոթացնել «անձնական տվյալներ» հասկացության հետ՝ օրինակներով ներկայացնելով դրա պաշտպանության կարևորությունը։

5.Կապի մեջ եղե՛ք ձեր երեխայի կրթական հաստատության հետ։

Ձեր երեխաների ուսուցիչների հետ կապը պահպանելու տարբերակներ գտեք, նրանց ուղարկե՛ք ձեր հարցերը և նրանք կուղղորդեն ձեզ։ Ծնողական խմբերը այս նոր կյանքին հարմարվելու, փորձով կիսվելու և միմյանց աջակցելու շատ լավ հարթակներ են։

Իմիջիայլոց,

Կորոնավիրուսի բռնկման պատճառով ստեղծված լարված իրավիճակը և անընդհատ համացանցում լինելը նպաստավոր պայմաններ են ստեղծում խտրականության և բուլիինգի ծավալների մեծացման համար։ Մի՛ հետաձգեք և ձեր երեխաների հետ միասին խոսեք կիբերբուլիինգի մասին, այն է՝թվային տիրույթում տեղի ունեցող բուլիինգի մասին։ Հաճախ ամոթը, անօգնական լինելու զգացողությունը երեխաներին ստիպում են լռել այս ամենի մասին, ուստի առաջարկում ենք նրանց հետ միասին կարդալ «Ի՞նչ պետք է իմանան երեխաները և երիտասարդները կիբերբուլիինգի և դրանից պաշտպանվելու մասին» հոդվածը։

Այնուհետև երեխայի հետ միասին ստուգե՛ք ձեր և նրա գիտելիքները Բեյբիսեֆ-ի «Ի՞նչ գիտեք կիբերբուլիինգի մասին» թեստի միջոցով։ Հինգ հարցից քանիսի՞ն դուք, իսկ քանիսի՞ն ձեր երեխան ճիշտ պատասխանեց։

Տպել
1502 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը