Երևան
28 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալների, գերազանցել է 2,5 միլիոնը, մահացել է ավելի քան 178 հազար մարդ, առողջացած եւ հիվանդանոցներից դուրս գրված 700 հազար մարդ կա: Հիվանդանոցներում գտնվող մարդկանց տվյալներով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է, 825 հազար մարդ է գտնվում բուժման մեջ:
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված նորությունները Եվրոպայում եւ աշխարհում, ներկայացնում է BBC-ն:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է կարանտինը մեղմացնելու հնարավորությունը մայիսի կեսին, սակայն գործընթացը լինելու է փուլային եւ դանդաղ: Ընդ որում, մի շարք կարանտինային թուլացումներ են տեղի ունենում հիմա էլ. կիրակի օրվանից 14 տարեկանից փոքր երեխաներին կթույլատրվի դուրս գալ զբոսանքի՝ մեծերի ուղեկցությամբ: Հիշեցնենք, ավելի վաղ բոլոր երեխաներին արգելված է եղել լքել տները:
Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով, Իսպանիան զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում՝ վարակվածների թվով (208 000 մարդ) եւ երկրորդն է աշխարհում մահացածների թվով՝ Իտալիայից հետո (21.717 մարդ): Իսպանիայում խիստ կարանտինային կանոններ են գործում մարտի 14-ից:
Ֆրանսիայում արդեն երրորդ օրն անընդմեջ շարունակվում են անկարգությունները Փարիզի հյուսիսային շրջաններում: Ոստիկանության հետ բախումների ժամանակ երիտասարդները հրդեհում են աղբի տարաներն ու քարեր են նետում: Բանն այն է, որ հիշյալ շրջաններում աղքատության բարձր մակարդակն ու ոստիկանության բացակայությունը փողոցներում հանգեցրել են սոցիալական լարվածության աճի: Միաժամանակ, Covid-19-ով հիվանդների թիվը ֆրանսիական հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում շարունակում է նվազել 13-րդ օրն անընդմեջ: Ներկա պահին ռեանիմացոն բաժանմունքներում 5433 մարդ է բուժում ստանում, սակայն մահվան դեպքերի թիվը դեռ շարունակում են հաշվել օրական մի քանի հարյուրով: Երեկ միայն Ֆրանսիայում 531 մարդ է մահացել: Համաճարակի բռնկումից ի վեր մինչեւ այսօր Ֆրանսիայում կորոնացվիրուսից 20.796 մարդ է մահացել:
Իտալիայի իշխանությունները շաբաթվա վերջում կներկայացնեն կարանտինային ռեժիմից երկիրը դուրս բերելու ծրագիրը: Երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտիի խոսքերով, բնականոն կյանքին վերադարձը կլինի խիստ համակարգված եւ բժիշկների ու գիտնականների հետ համաձայնեցված: Իտալիայում կարանտինային թուլացումներ են սպասվում մայիսի 4-ից: Ինֆեկցվածների թիվը երկրում կամաց-կամաց թուլանում է, սակայն մահվան ցուցանիշը շարունակում է աճել: Վերջին 1 օրում երկրում մահացել է 534 մարդ: Երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 24.648՝ վատագույն ցուցանիշը Եվրոպայում:
Մեծ Բրիտանիայում վերջին օրերին հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացել է 763 մարդ: Մահերի ընդհանուր թիվը երկրում կազմում է 14.100 մարդ, վարակվածներինը՝ 130 հազարից ավելի: Այս ցուցանիշների մեջ, սակայն, չեն ներառվում մարդիկ, որոնք կորոնավիրուսից մահացել են սեփական տներում, ծերանոցներում եւ այլ փակ հաստատություններում: ընդ որում, երկրի իշխանությունների տվյալներով, նմանօրինակ մահերը վերջին 5 օրերի ընթացքում կրկնապատկվել են, սա նշանակում է ՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը զգալի մեծ է պաշտոնական ցուցանիշներից:
Բրիտանական առողջապահության նախարար Մեթյու Հենկոկան նշել է, որ ներկա պահին մեծ Բրիտանիան գտնվում է համաճարակի պիկում, սա ենթադրում է, որ շուտով վիրուսակիրների թվի անկում կգրանցվի, սակայն կարանտինային միջոցները երկրում կմեղմվեն, երբ համոզված կլինեն՝ վիրուսի երկրորդ ալիքը երկրին չի սպառնա:
Մեծ Բրիտանիայում նաեւ սկանդալ է հասունացել՝կապված Covid-19- ի բուժման եւ ախտորոշման համար հատուկ սարքավորումների ձեռք բերման վերաբերյալ ԵՄ ընդհանուր համաձայնագրում երկրի մասնակցությունը չեղարկելու վերաբերյալ. Այդ համաձայնագրով պետք է ձեռք բերվեր բժիշկների համար անհատական պաշտպանիչ սարքավորումներ, մեխանիկական օդափոխման սարքեր, լաբորատոր սարքավորումներ եւ թեստեր:
Եվրոպական բոլոր երկրները կարող էին մասնակցել համաձայնագրին ՝ անկախ ԵՄ անդամակցությունից: Համատեղ գործողությունների ծրագրի առաջին քննարկումը տեղի է ունեցել հունվարի վերջին, եւ մարտի 17-ին հատուկ ստեղծված հանձնաժողովը սկսեց ընդունել պատվերներ բոլոր շահագրգիռ երկրներից հատուկ առաքումների վերաբերյալ:
Ըստ ԵՄ պաշտոնյաների ՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները չեն մասնակցել գործընթացի բոլոր քննարկումներին, եւ նշանակված օրը որեւէ դիմում չի ստացվել:
Բրիտանական իշխանությունները նշել են, որ իրենք պարզապես չեն հասցրել հայտ ներկայացնել հատկացված ժամկետում: Այս ամենի հետ մեկտեղ լոնդոնյան հիվանդանոցներումբժշկական միջոցները գրեթե մոտենում են ավարտին, իսկ որոշներում՝ առհասարակ սպառվել են:
Ռումինիայի իշխանությունները այս ամսվա կեսին արդեն հասցրել են գանձապետարանը համալրել 69 միլիոն ֆունտով (78 միլիոն եվրո)՝ կարանտինային միջոցները խախտելու տուգանքներով միայն: Հաղորդվում է, որ մարտի վերջից ոստիկանությունը տուգանել է 200 հազար մարդու՝ մեկուսացման կանոնները խախտելու համար: Ամենից շատ տուգանքներ են նշանակվել Բուխարեստում, տուգանքից չի հաջողվել խուսափել անգամ քաղաքապետ Ռոբերտ Նեգոիցային, նա պատժվել է՝ հեծանվային զբոսանքի համար:
Չերնոգորիան, որը միակն էր Եվրոպայում, որտեղ մի քանի հիվանդ կար ընդամենը, դարձել է Եվրոպայի վերջին երկիրը, որտեղ կորոնավիրուսը սկսել է տարածվել: վարակը Չերնոգորիայում տարածվելուց հետո արդեն համարվում է, որ վարակված ամբողջ Եվրոպան՝ առանց բացառությունների:
Գերմանիայի իշխանությունները չեղարկել են ավանդական բեռլինյան մարաթոնը, որը պետք է անցկացվեր սեպտեմբերին, իսկ մարդաշատ միջոցառումների անցկացման արգելքը երկրում երկարացվել է միանգամից մինչեւ հոկտեմբերի 24-ը:
Ամերիկյան Միսսուրի նահանգը դատական հայց է ներկայացրել Չինաստանի դեմ՝ մեղադրելով երկրին կորոնավիրուսի տարածման մեջ: Նահանգի գործողությունները համընկնում են Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշման հետ, որը եւս մեղադրում է պաշտոնական Պեկինին:
ՄԱԿ-ի համաշխարհային պարենային կազմակերպությունը, վերլուծելով աշխարհում առկա իրավիճակը, եկել է եզրահանգման, որ Covid-19-ի համաճարակը կարող է հանգեցնել սովի աներեւակայելի չափերի աշխարհում՝ ունենալով կատաստրոֆիկ հետեւանքներ ամբողջ ազգությունների համար:
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
© 2024 Հայկական ժամանակ