Երևան
12 °C
Նախօրեին հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ, քանի որ վերջինս նպատակահարմար չի գտել ներգրավվել իր վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրգործի շրջանակներում իրականացվող քննչական գործողություններին եւ թաքնվել է քննությունից:
Թե որտեղ է Խաչատրյանը, լքե՞լ է արդյոք Հայաստանը, թե՞ թաքնվել է ՀՀ տարածքում՝ նրա պաշտպանը չբացահայտեց: ԱԱԾ-ն էլ հայտարարեց, թե միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ Իսկ Խաչատրյանները, ըստ ԱԱԾ-ի, մեղադրվում են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով հափշտակություն կատարելու մեջ:
Այսպիսով, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ հերթական մեղադրվողը խուսափեց պատասխանատվությունից՝ հայտնվելով հետախուզվողի կարգավիճակում: Սա շատերի մեջ կրկին տարակուսանք եւ հարցեր առաջացրեց ՀՀ իրավապահ համակարգի գործունեության շուրջ՝ ինչո՞ւ է հետապնդվողին հնարավորություն տրվում փախչել, հետո նրա նկատմամբ հետախուզում հայտարարվում:
«Սա իրավապահ համակարգի հերթական թերացումն է, որի համար պատասխանատվությունը պետք է չուշանա։ Ունենք ողջամիտ կասկածներ, որ իրավապահ համակարգում ոչ միայն պրոֆեսիոնալիզմի պակասի հետեւանք է, այլեւ հենց սաբոտաժի». ՀԺ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Պատգամավորի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Տիկին Աբրահամյան, 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո քննվող քրեական գործերի շրջանակներում իրավապահները բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ հետապնդում են սկսել, սակայն այնպես է ստացվել, որ նրանցից շուրջ 20-ը թաքնվել են քննությունից եւ այսօր հետախուզման մեջ են: Երեկ ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ: Ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
- Սա իրավապահ համակարգի հերթական թերացումն է, որի համար պատասխանատվությունը պետք է չուշանա։ Ունենք ողջամիտ կասկածներ, որ իրավապահ համակարգում ոչ միայն պրոֆեսիոնալիզմի պակասի հետեւանք է, այլեւ հենց սաբոտաժի, հատկապես Գուրգեն Խաչատրյանի գործի դեպքում, գործի հանրային հնչեղության եւ ֆինանսական լուրջ հանցագործությունների մեղադրանքների պարագայում իրավապահ համակարգի աչալրջությունը եւ վերահսկման պայմանների ապահովումը պետք է լիներ ամենաբարձր մակարդակի վրա, մինչդեռ այս ողջ համատեքստի եւ փակ սահմանների պայմաններում ունենք իրավապահ մարմիններից թաքնվելու հերթական դեպքը։
- Որոշ հետախուզվողներ նույնիսկ իրենց թաքստոցներից սկսել են այսպես ասած «հաթաթա տալ» իրավապահներին, իշխանություններին: Խմբակցությունում քննարկո՞ւմ եք այս իրավիճակը, մտահոգիչ համարո՞ւմ եք: Հնարավո՞ր է ԱԱԾ տնօրենին կամ ոստիկանապետին հրավիրեք խմբակցություն կամ որեւէ այլ ֆորմատով փորձեք հասկանալ՝ ինչո՞ւ է այսպես լինում:
- Իհարկե քննարկումներ պարբերաբար լինում են, եւ չեմ բացառում, որ հանդիպում ունենանք առաջիկայում, բայց դեռեւս այս մասին որոշում չկա։
- Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օրերս տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարում էր, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որեւէ հիմնադրամ, դրանից հետո ազատ ապրել, չվերադառնալ Հայաստան: Ձեզ հայտնի՞ է՝ եղե՞լ է նման հանձնարարական վարչապետի կողմից՝ հանդիպել եւ ինչ-որ առաջարկներ անել Մինասյանին, թե՞ Վանեցյանը ինքնագործունեություն է ծավալել:
-Ես որեւէ բան, իհարկե, չեմ կարող ասել, քանի որ սրանք ենթադրությունների կամ գուշակությունների տիրույթում քննարկել չենք կարող, սա իրավապահ մարմինների քննելիք է, եւ այս հարցով պետք է իրենք զբաղվեն։
- Չե՞ք կարծում, որ այս հետախուզումները, փախուստները արժեզրկում են իշխանության հայտարարած պայքարը կոռուպցիայի, կաշառակերության դեմ, թույլ են տալիս մտածել, որ նախկինների գողացածը հետ բերելու մասին հայտարարությունները լոկ խոսքեր են:
- Լոկ խոսքեր չեն կարող լինել, քանի որ արդեն իսկ երկու տարվա ընթացքում ավելի քան 105 մլն դոլար է վերադարձվել պետական բյուջե՝ շնորհիվ հենց կոռուպցիայի դեմ պայքարի: Հենց այս պայքարի շնորհիվ է պետական բյուջեն աճել 27 տոկոսով, ինչն աննախադեպ է մեր ողջ պատմության ընթացքում: Դրա շնորհիվ է հնարավոր դարձել վեց տարվա ընդմիջումից հետո թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնել։ Սա, իհարկե, չի նշանակում, որ պայքարի տեմպը բավարարում է մեզ, եւ այս պայքարի գործում մեծապես կարեւոր է լինելու հենց վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված Ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքը, որը քաղաքացիաիրավական մեխանիզմով շատ ավելի արդյունավետ պայքարի գործիք է լինելու։ Այնպես, որ հայտարարություններ չեն միայն, այլ ահռելի աշխատանք, բարդ եւ անընդհատ լուրջ հակազդեցությամբ ուղեկցվող աշխատանք։
Ստորեւ ներկայացնենք այն պաշտոնյաների անունները, որոնց վերաբերյալ հեղափոխությունից հետո քրգործեր են հարուցվել, սակայն նրանք փախել են քննությունից:
Վերջին դեպքը, ինչպես նշեցինք, Գագիկ Խաչատրյանի որդին է՝ Գուրգեն Խաչատրյանը:
Երեկ տեղեկացանք, որ հետախուզվում են նաեւ փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի եւ նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողները:
Հետախուզման մեջ գտնվող մյուս անձը գործարար Սամվել Մայրապետյանն է. Նա մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: Սամվել Մայրապետյանը 2018 թվականի հոկտեմբերի 6-ին ձերբակալվել էր, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում վիրահատվելու պատճառաբանությամբ։ Անցած հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից։ Այս տարվա մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր, եւ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Մայրապետյանը, սակայն, չէր կարող կալանավորվել, քանի որ Հայաստան չէր վերադարձել:
2019-ի նոյեմբերից հետախուզվում է նաեւ Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նախկին գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն հրաժարվել է Մոսկվայից Երեւան վերադառնալ: Ավելի վաղ Կոստանյանն ասել էր, որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում եւ կվերադառնա այն ավարտելուց հետո, սակայն այդպես էլ չվերադարձավ:
Բացի Կոստանյանից, Մոսկվայում է նաեւ հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը եվս Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ունի: Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը:
2020-ի մարտի 24-ին հետախուզում է հայտարարվել Երեւանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ: Ըստ ԱԱԾ-ի՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք՝ 233.470.000 դրամ արժողությամբ: Խոսքը Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է:
2020-ի փետրվարի 11-ից հետախուզվում է նաեւ 2014-2016 թթ. ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը: ԱԱԾ հայտարարության համաձայն՝ դեռեւս 2019 թ. փետրվարին ՊԵԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած եւ քննվող քրգործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք:
Հետախուզման մեջ է նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում նա որպես մեղադրյալ է ներգրավվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու մեջ:
Դեռեւս 2019-ի նոյեմբերի 19-ից հետախուզվում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել իր լիազորությունների շրջանակից դուրս գալու, ինչպես նաեւ, պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ անձանց ապօրինի կարգադրություն տալով, առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Սպանության փորձ, կողոպուտ եւ անձի առեւանգում կազմակերպելու մեղադրանքով այս տարվա մարտի 10-ից հետախուզվում է նաեւ Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը:
2020-ի ապրիլի 22-ին միջազգային հետախուզում է հայտարարվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարվել է այս տարվա ապրիլի 9-ին՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար:
Հեղափոխությունից հետո ամենաառաջին հետախուզվողներից մեկը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին նախարար Արամ Հարությունյանն է (Բուլկի): 2019-ի հունվարի 17-ից նա հետախուզվում է 14 միլիոն դրամ կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ:
2019-ի հոկտեմբերի 31-ից հետախուզման մեջ է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի» նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: Նա մեղադրվում է շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու մեջ:
«Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանին էլ 2018-ից հետախուզվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Եվ վերջապես, վերջին երկու տարում իրավապահ համակարգից փախուստի դիմած պաշտոնյաներից է նաեւ Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա լքել է ՀՀ պետական սահմանը: Ընդ որում, Ուզունյանը սահմանը հատել էր իրեն կալանավորելու վերաբերյալ միջնորդության ներկայացման եւ քննարկման ժամանակահատվածում: Դեռ ավելին՝ «Զվարթնոց» օդանավակայանում նրա ուղեբեռը ստուգելիս ուղեբեռում հայտնաբերել էր փամփուշտ, սակայն միեւնույն է՝ նրան թույլ էր տրվել լքել Հայաստանը:
Չի բացառվում, որ սա հետախուզման մեջ գտնվողների ամբողջական ցանկը չէ: Իրավապահ համակարգի աշխատանքի վերաբերյալ իր դժգոհությունները բազմիցս արտահայտել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի կողմից ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում աննախադեպ չափի գումար է վերադարձվել բյուջե, մյուս կողմից դժգոհելով պայքարի ծավալներից եւ դա պայմանավորելով նաեւ իրավապահ համակարգի վերեւներում առկա դավաճաններով:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԶովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար
Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել
Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ
Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին
Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան
Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ
Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին
Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է
Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ
Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին
Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին
Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին
Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ
Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան
Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ
ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները
Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ
ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT