Ինչպես Վրաստանին հաջողվեց Կովկասում ռեկորդային ցածր վարակակիրների թիվ գրանցել՝ համաձայնության չգալով եկեղեցու հետ

Վրաստանում մտավախություն ունեին, որ Զատկի տոնակատարություններից հետո երկրում լինելու էր կորոնավիրուսով հիվանդների բռնկման մեծ ալիք: Եկեղեցին հրաժարվել էր  կատարել կառավարության առաջարկած անվտանգության միջոցառումները, սակայն իշխանությունները գտել էին ելքը, թե ինչպես կանխարգելեն քաղաքացիների զանգվածային վարակումը:

Վրաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցածր ցուցանիշներ են: Մայիսի 5-ի տվյալներով, երկրում գրանցված էր ընդամենը 604 վարակակիր եւ 9 մահ՝ 3,7 միլիոն բնակչության հարաբերակցությամբ: Վրաց կառավարության իրականացրած գործողությունները՝ արված կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ, փորձագետները որպես ակտիվ արձագանքման օրինակելի նմուշ են ներկայացնում:

Զրոյական պացիենտի հայտնաբերումից անմիջապես հետո, փետրվարի վերջից Վրաստանը սկսեց չեղարկել չվերթներն ու փակել սահմանները: Մարտի սկզբին փակվեցին դպրոցները, մշակութային օջախները, լեռնադահուկային հանգստավայրերը: Մարտի կեսերին արդեն չէին գործում հյուրանոցների, ռեստորանների մեծ մասը, անորոշ ժամանակով հետաձգված են բոլոր կարեւոր միջոցառումները: Վրաստանում ամենից շատ անհանգստության պատճառ դարձավ Զատկի տոնը, որն այս տարի երկրում տոնվեց ապրիլի 19-ին: Այն անվանվեց Վրաստանի պատմության մեջ ամենից դժվար կազմակերպված տոնը, քանի որ գիշերային եկեղեցական ծեսի եւ գերեզամանատներ այցելության դեպքում հնարավոր չէր լինի խուսափել վարակի մեծ բռնկումից: Եկեղեցին Վրաստանում բանակից հետո երկրորդ կառույցն է, որին անվերապահորեն վստահում են բնակիչները եւ կառավարության գործողություններից կախված էր, թե եկեղեցին ինչպիսի որոշում կկայացնի՝ հօգուտ  կրոնի՞, թե՞ բժիշների:

Նշենք, որ Զատկի նախօրեին Վրաստանում կորոնավիրուսի 370 դեպք կար եւ 3 մահ:

Արտակարգ դրության ռեժիմը դեռ պահպանվում է. սահմանափակումների խախտման համար տուգանք՝ 860 եվրո

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ընդունվել է Զատկի տոնից 20 օր առաջ եւ պահպանվում է մինչ օրս: Կարելի է գնել միայն մթերք եւ դեղորայք:  Չի աշխատում հասարակական տրանսպորտը, սահմանված է պարետային ժամ եւ արգելված են 3 հոգուց ավել խմբերով հավաքները: Խանութներ, դեղատներ եւ բանկեր մուտքն առանց դիմակների արգելված է, ամենուր ոստիկանական խմբեր են հսկում:

Սահմանափակումների հաստատման առաջին օրերից Թբիլիսիում տուգանվել են մի քանի տասնյակ օրինախախտներ, ընդ որում՝ սուփրիի գնալ պատրաստվողները: Սուփրին վրացական ավանդական հացկերույթ է բաց երկնքի տակ եւ հենց նման սուփրիի ժամանակ երկրի  մի մասում ավելի վաղ զանգվածային բռնկում էր գրանցվել, ինչից հետո ամբողջությամբ  փակվեցին 2 շրջաններ: Սահամանափակումները խախտելու համար տուգանք է սահմանված 3000 լարիի (860 եվրո) չափով:

Իշխանությունները պատրիարքարանի հետ համաձայնության չեկան եւ գտան շրջանցիկ լուծում

Վրաց Պատրիարքարանի հետ եկեղեցիները փակելու մասին երկրի իշխանությունները փորձեցին համաձայնության գալ ավելի քան 1 ամիս: 87-ամյա Իլյա Երկրորդը հրաժարվեց ընդունել պարետային ժամն ու հայտարարեց, որ անձամբ է Սուրբ Հարության տոնի ժամերգություն անցկացնելու Ցմինդա Սամեբա եկեղեցում:

Վարչապետ Գեորգի Գախարիային այս պարագայում 2 լուծում էր մնում՝ կամ փչացնել հարաբերությունները  եկեղեցու հետ եւ պատրիարքի հետ մտնել հակամարտության մեջ, կամ գտնել այլ ճանապարհ՝ վարակման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Առաջին տարբերակին Գախարիան դիմել չէր կարող, որովհետեւ եկեղեցու դիրքորոշումը վճռորոշ դեր կարող է ունենալ հոկտեմբերին Վրաստանում սպասվող ընտրությունների ընթացքի համար:

Այս պայմաններում կառավարությունը լուծում գտավ՝ մարդկանց գրեթե ստիպելով մնալ տանը: Զատկի տոնից ուղիղ 1 շաբաթ առաջ փակվեցին Վրաստանի 4 խոշոր քաղաքների ելքերն ու մուտքերը՝ թույլ չտալու համար մարդկանց այցելել իրենց բարեկամներին շնորհավորելու: Փակվեցին նաեւ գերեզմանատները, քաղաքների ներսում 5 օրով արգելվեց անձնական մեքենաներով տեղաշարժը: Զատկային ծեսին մասնակցելու համար քաղաքացիներին մնում էր կամ տանը մնալ, կամ ոտքով հասնել եկեղեցի՝ այնտեղ ստիպված լինելով անցկացնել գիշերը:

Վրաստանի առողջապահության նախարարը, վարչապետը կոչ արեցին մարդկանց մնալ տանը, իսկ երկրում հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխտնօրենն ամենակոշտն արտահայտվեց՝ նշելով, որ եթե մարդիկ գնան եկեղեցիներ, ապա դագաղների թիվը հաշվել չի հաջողվի:

Transparency International-ի վրացական բաժանմունքի ղեկավար Էկա Գիգաուրին կարծիք է հայտնել, որ Վրաստանի իշխանությունների բախտը բերել է, որովհետեւ մարդիկ լսել են բժիշկների հորդորներն ու շատ քիչ թվով մարդիկ են գնացել եկեղեցիներ: Իսկ այստեղ կարեւոր տեղ ունի վրացական բժշկության նկատմամբ վստահությունը՝ թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքացիների շրջանում: 

Եկեղեցին իր կարծիքն ունի մեկուսացման եւ ազատության մասին

Թբիլիսիի  կենտրոնական եկեղեցին սովորական զատկային գիշերը մոտ 800 մարդ է կարողացել միշտ տեղավորել: Այս տարի եկեղեցում ընդամենը մի քանի տասնյակ հավատացյալներ կային: Եկեղեցու սպասավոր Թեոդոր Գիգնաձեն ֆեյսբուքյան էջով դիմել էր հանրությանը՝ խնդրելով ինքնակազմակերպվել եկեղեցու մոտ՝ պահպանել հեռավորություն, կրել դիմակներ՝ նշելով, որ գնալը կամ չգնալը յուրաքանչյուրի որոշումն է, իսկ պետությանն ականջալուր լինելը համարվում է քրիստոնեական պարտք:

Եկեղեցականները հավաստիացրել էին, որ եկեղեցի գնալն էլ ազատության դրսեւորման տարբերակ է: Հավելենք, որ COVID-19-ի բուժման մեջ մասնագիտացած խոշոր հիվանդանոցներից մեկը հասնելը հիշյալ եկեղեցուց ընդամենը 5 րոպեի ճանապարհ է: Եկեղեցու մոտ եւ ներսում հավաքված քաղաքացիները միաբերան նշել են, որ չայցելել չէին կարող, որովհետեւ իրենք չեն հավատում վարակին, բայց հավատում են Աստծուն, մարդկանց մի մասն էլ նշել է, որ իրենք միշտ այցելում են եկեղեցիներ, սակայն ոչ այդ օրը: 

Դժվարությունը հաղթահարվել է, բռնկման պիկից հաջողվել է խուսափել

Զատկի տոնից 10 օր անց Վրաստանում հաշվում էին կորոնավիրուսով 511 վարակված եւ 6 մահ:  «Դժվարությունը հաղթահարվել է, բռնկման պիկից հաջողվել է խուսափել»,-մեկնաբանել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն՝ չսպասելով տոնից հետո երկշաբաթյա ինկուբացիոն փուլի ավարտին: Նոր վարակակիրների օրական միջին թիվը հաշվվում էր մոտ 25-ի սահմաններում, ինչը նշանակում է, որ սահմանափակումներն ու կոչերը օգնել են վարակի տարածումը կանխելուն:

Գեորգի Գախարիան արդեն հայտարարել է սահմանափակումներից դուրս գալու 4 փուլերի մշակման մասին:

Տպել
3900 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է