101 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքները ավարտված են կամ ավարտման փուլում են․ Ղուլարյան

Այսօր, կարելի է ասել, 101 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտման փուլում են: Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը։

«Աննախադեպ ծրագրեր են թե՛ քանակական, թե՛ ֆինանսական առումով: Մշակվում են 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանքներ: Դրանց մի մասը ավարտմանն փուլում է, մի մասը՝ ավարտվել, մյուս մասը կավարտվի մինչեւ հուլիս: ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ պատրաստ է եւս 30-ից ավելի օբյեկտների նախագծեր, որոնց մի մասը պատրաստ է, մի մասը՝ ընթացքի մեջ»,- ասաց Ղուլարյանը՝ հավելելով, որ, կարելի է ասել, 101 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքները ավարտված են կամ ավարտման փուլում են։

«Դրանցից 90-ի մրցույթները նախնական պայմանավորվածությամբ կիրականցնենք մենք, մնացածը կիրականացվի նախարարության պատվիրատվությամբ: 12 առողջապահական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ կավարտենք նույն ժամանակահատվածում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ շինաշխատանքների մեկնարկի համար արդեն սկսել են քննարկումներ շինարարական կազմակերպությունների հետ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ դրանց մի մասը մոդուլային դպրոցներ են, ուսումնարաններ ու քոլեջներ, մշակութային կենտրոններ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե կարեւոր է, որ արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրեն․ «Մեր առաջնահերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը»։ 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները․ «Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացի մեջ»։

Տպել
311 դիտում

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 24 հազար 389 արձանագրություն

Արտագնա տուրիզմը փոխարինվում է ներգնա ճանաչողական այցերով. Լոռիում ընդհանուր առմամբ դժգոհ չեն զբոսաշրջիկների հոսքից

Հրդեհներ են բռնկվել հանրապետության 3 մարզի և Երևանի խոտածածկ տարածքներում

Կորոնավիրուսային հիվանդության հետազոտության արդյունքները վաղը քիչ կլինեն. ՀՎԿԱԿ լաբորատորիան այսօր չի աշխատի. ԱՆ խոսնակ

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում. ինքնամեկուսացված է 474 քաղաքացի, 90-ը՝ դրական ախտորոշմամբ

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 38 ամյա տղամարդու սպանության դեպքից

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր. Նիկոլ Փաշինյան

Պղտոր ջրում ձուկ որսացողները

Երևանի Մելքումովի փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է մեկ տուժած

Նուբարաշենի պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել. 40-ամյա վարորդը մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, թիվը հասել է 13130-ի. առողջացել է 294, մահացել՝ 10 մարդ

Գիշերը կրակոցներ են հնչել Շենգավիթի մետրոյի մոտ. սպանվել է 38-ամյա տղամարդ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երեք շաբաթ անց՝ նոր համալրում բանակի շարքերում. շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ