Ապրիլի 30-ի դրությամբ դադարեցված է 2.304 բնակարանի գազամատակարարումը եւ հատուկենտ բաժանորդների էներգամատակարարումը

2020 թվականի ապրիլի 30-ի տվյալներով՝ Հայաստանում կոմունալ վճարները չկատարելու պատճառով դադարեցված է եղել 2 304 բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցմանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվելու վերաբերյալ տվյալներ չեն տրամադրել: Միայն հայտնել են, որ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները չկատարելու պատճառով մնացել են հատուկենտ հոսանքազրկված բաժանորդներ, որոնք հիմնականում ունեն դեբիտորական պարտքեր (տնտեսական փոխհարաբերությունների հետեւանքով իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից բաժանորդին հասանելիք կամ չվճարված պարտքերի գումար):

Դեռեւս նախորդ ամիս ՀՀ կառավարությունը հաստատել էր կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման եվս մեկ միջոցառում, որի շրջանակներում՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի կոմունալ վճարների դիմաց աջակցություն ստացավ շուրջ 600 հազար քաղաքացի: Բայց երբ արտակարգ դրություն հայտարարվելուց մեկ ամիս հետո այդ ռեժիմը երկարաձգվեց, իսկ կոմունալ վճարումները ուշացնելու թույլտվությունը՝ ոչ, սոցիալական ցանցերում ու տարբեր լրատվամիջոցներում բազմաթիվ բողոքներ եղան, թե հազարավոր բնակարաններ հոսանքազրկված են, հարյուրավորները զրկվել են գազից: Հազարավոր ընտանիքներ էլ վճարել են վերջին եղած փողն ու սննդի գումար չունեն:

Հոսանքի եւ գազի անջատումները Հայաստանում ո՛չ նորություն էին, ո՛չ էլ արտառոց մի երեւույթ, պարզապես համավարակի այս պայմաններում արձագանքներն ու կատարվածի մասին վերաբերմունքը թերեւս առավել սուր դրսեւորվեց:

Նախքան անջատումները Կառավարությունը փոխհատուցել էր բոլոր այն ընտանիքների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարների հիսուն տոկոսը, որոնց փետրվար ամսվա վարձավճարները գազի սպառման դեպքում չէին գերազանցել 10 000 դրամը, իսկ էլեկտրաէներգիայի դեպքում` 5 000 դրամը: Գումարը տրվել էր ոչ թե բաժանորդներին, այլ գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին` բնակիչների հաջորդ ամիսների վարձավճարներն այդ գումարի շրջանակներում փոխհատուցելու նպատակով։

Այնուհետեւ, երբ իշխանությունները տեսան, որ սա այնքան էլ չի մեղմել սոցիալապես ծանր պայմաններում ապրող անձանց վիճակը, որոշում կայացվեց աջակցությունն ընդլայնել: Հայտարարվեց, որ աջակցություն կտրամադրվի նաեւ նրանց, ովքեր փետրվարին  ւ 5001-10 000 դրամի էլեկտրաէներգիա եւ 10 001- 30 հազար դրամի գազ են սպառել։ Այս դեպքում խոսքը 30 տոկոս փոխհատուցման եւ էլեկտրաէներգիայի 207 837, իսկ գազի 81 697 բաժանորդի մասին է:

Այս աջակցությունից հետո էլ, սակայն, բողոքներն ու անջատումները շարունակվում էին: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ներկայացրած տվյալների համաձայն, ինչպես վերը նշեցինք, սույն թվականի ապրիլի 30-ի դրությամբ դադարեցված է 2 հազար 304 բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:

Ընկերությունից նաեւ հետաքրքրվել էինք, թե օգտագործված գազի դիմաց վճարը չկատարելու պատճառով անջատումների թիվն ինչքան է եղել, օրինակ, 2019 թվականի դեկտեմբերին եւ սույն թվականի հունվարին, երբ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարված չէր, եւ բոլորն աշխատում էին: 2019 թվականի դեկտեմբերին մատակարարված գազի դիմաց վճարում չկատարելու պատճառով դադարեցված է եղել 808, իսկ 2020 թվականի հունվարին՝ 1570 բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:

Խնդրել էինք տրամադրել նաեւ 2019, 2018 եւ 2017 թվականների ապրիլ ամիսներին ունեցած պատկերը: Ըստ այդմ, 2019 թվականի ապրիլին դադարեցված է եղել թվով 1710, 2018 թվականի ապրիլին՝ 963, իսկ 2017 թվականի ապրիլին՝ 2385 բնակիչ-բաժանորդների գազամատակարարումները:

Փաստորեն, 2017 թվականի ապրիլին եւ սույն թվականի ապրիլին անջատվել են գրեթե նույն թվով բնակիչ-բաժանորդների գազամատակարարումները:

ՀԺ-ն նմանատիպ հարցում էր արել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն: Տեղեկություն էինք խնդրել վերը նշված ժամանակահատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվելու վիճակագրության մասին: Այստեղից մեզ պատասխանեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը չի կարող վիճակագրություն ներկայացնել, քանի որ բնակիչ բաժանորդների էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով էլեկտրամատակարարման դադարեցման մասով հաշվառում չի կատարում: Սակայն մեր հարցման պատասխանում նշված էր, որ այս պահին մնացել են հատուկենտ հոսանքազրկված բաժանորդներ, որոնք հիմնականում ունեն դեբիտորական պարտքեր:

«Շնորհիվ ՀՀ կառավարության ձեռնարկված միջոցառումների, մեր ընկերության կողմից արդեն իսկ հայտարարված մոտեցումների, այդ թվում՝ յուրաքանչյուր սոցիալապես անապահով բաժանորդին ցուցաբերված անհատական մոտեցման, ինչպես նաեւ բաժանորդների կողմից կատարված վճարումների (որոշ դեպքերում նաեւ՝ մասնակի) այս պահին մնացել են հատուկենտ հոսանքազրկված բաժանորդներ»,- հայտնում են ՀԷՑ-ից:

Տպել
2157 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա