ԱՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով երդման հանդիսավոր խոսքը ժողովրդին կուղղի պատմական Շուշիից: Այս մասին Հարությունյանն այսօր գրել է ֆեյսբուքի իր էջում և ուղերձ հղել: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին:

Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին եւ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայրենիքում եւ Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն.

Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:

Փառք հայ ժողովրդին:

Կեցցեն նրա հերոսական զավակները»:

Տպել
589 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել