Երևան
12 °C
Ինչ քայլեր պետք է արվեն դատական համակարգը վատ դատավորներից ազատելու համար, որն ընդհանրական վեթինգ անվան տակ է հասկացվում: Հարցադրումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Այս առումով 3 կարևոր գործիք կա Դատական օրենսգրքում: «Առաջինը դա դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները վաղուց ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ի՞նչն է փոխվել: Առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և հայտարարագրի վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»:
Սա, ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, նշանակում է, որ օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում հաշվետու տարում, սակայն դա անձի այդ տարում ունեցած եկամուտներով չի հիմնավորվում, որ կարող էր նման գույք ձեռք բերել: Սա վարքագծի կանոն է արդեն: Եվ դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չներկայացնելը կամ ինչ-որ տեղեկություն հայտարարագրում թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, եթե արարքը կատարվել է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո է կատարվել, կամ կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Երկրորդ մեխանիզմը լինելու է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունը: Հանձնաժողովը 5 անդամ է ունենալու՝ 3 դատավոր, 2 քաղհասարակության ներկայացուցիչ, որոնք կընտրվեն մրցույթով: Սա արվում է միտումնավոր, թափանցիկության ապահովման համար: Նաև կարեւոր է, որ դատական համակարգից դուրս անձինք ևս մասնակցություն ունենան գործընթացին:
Երրորդ գործիքը էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունն է: Եթե առաջ կամ հիմա պետք է դիմեն Արդարադատության նախարարին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, կամ Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի իրավական խորհրդին, և եթե հանձնաժողովը չունի դիմում, ապա իրավասու չէ որևէ նման գործ քննելու, ապա Գնահատման հանձնաժողովը, եթե տեսնում է դիտավորությամբ կամ անփութությամբ դատավորի կողմից կատարված խախտումներ, իրավունք ունի այդ գործը փոխանցել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: ՀԱնձնաժողովն ունենալու է 8 անդամ՝ տարբեր ատյաններից ընտրված 6 դատավոր և քաղհասարակության 2 ներկայացուցիչ:
Ամբողջ դատական համակարգի վեթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, և սա, ըստ նախարար Բադասյանի լավագույն ստանդարտն է: «Նման կարծիք ունի նաև Վենետիկի հանձնաժողովը: Ըստ այս կարծիքի, հենց դատական համակարգը երաշխավորելով իր համակարչգի անկախությունը զբաղվի նմանատիպ հարցերով, գործադիր իշխանության դերը հասցվի նվազագույնի»,-ասաց Բադասյանը:
Վարչապետն այս առումով նշեց, որ դա իրենց քաղաքական կամքն է: Ըստ էության առաջարկվում է ինքնամաքրման մեխանիզմ, բայց ինչո՞ւ պետք է դատական համակարգն այս հարցում շահագրգռված լինի:
Արդարադատության նախարարն ասաց Կառուպցիայի կանխարգելման մարմինն առանձին մարմին է դատական համակարգից դուրս, և այն կաշխատի, երկրորդ, էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում այլ մարմիններ կան դատավորներից բացի, և, երրորդ, դատական համակարգում կան մարդիկ, որոնք մտածում են համակարգի հեղինակության մասին: «Մարմինների ճիշտ ձևավորման և գործունեության դեպքում ես հիմք չեմ տեսնում, որ իմ նշած աստիճանական բարփոխումը չիրականացվի և դրան զուգահեռ նոր թեկնածուներ չմտնեն դատական համակարգ»,-ասաց նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT