Միս ու արյունից մարդիկ ենք. տարբեր տեղերում մենք եւս թույլ ենք տվել վրիպակներ, որի համար ցավում ենք. Էդմոն Մարուքյան

Միքայել Մինասյանի հետ ոչ մի շփում չի եղել: ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ԼՀԿ-ն ոչ մի կապ չունի ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ էլ նրանց թվարկած նախկինների հետ: Այսուհետ երբեւէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության որեւէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապի մասին որեւէ հարցի: Այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմանվորող ապացույցի, դա չեղավ: Այսուհետ եթե մեկը նման պնդում կանի, նրանից պահանջեք թող հիմնավորի»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ մեկնաբանելով իրենց վերագրվող կապերը՝ հայտարարեց Մարուքյանը:

Խոսելով ԱԺ-ում իր մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին՝ նկատեց.

«Ինչպես տեսաք, խորհրդարանում կիրառված բռնությունից հետո ես իմ ելույթում նշեցի, որ այն, ինչ տեղի է ունեցել, առաջին հերթին քաղաքական է, եւ մենք ակնկալում ենք քաղաքական հետեւանքներ՝ գնահատական, դատապարտում, որից հետո, ցավոք, վարչապետն իր ելույթով, ըստ էության, լեգիտիմացրեց խորհրդարանում տեղի ունեցած բռնությունը, եւ, ընդհակառակը, սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր: Այդ արշավն այսօր էլ չի կանգնել եւ մեծ թափ է հավաքում, եւ դրա մեջ կա խորքային մի հանգամանք. խորհրդարանում հնչած այլընտրանքային, քննադատական, սուր խոսքը որակել որպես սադրանք»:

Մարուքյանը ընդգծեց, սակայն, որ դրանով իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը, որովհետեւ այն իշխանությունը, որը  բռնությունը արդարացնում է, այն էլ՝ խորհրդարանում, այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ:

Խոսելով խորհրդարանում իր օգտագործած բառամթերքի մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Բնականաբար, միս ու արյունից մարդիկ ենք, եւ տարբեր իրավիճակներում մի տեղ նյարդերդ են տեղի տալիս, մի տեղ համբերության բաժակ է լցվում: Տարբեր տեղերում մենք նույնպես թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի համար մենք էլ ենք ցավում, բայց հարցը քաղաքական է, հարցի հիմքը քաղաքական է, եւ պետք է շահարկումները հանվեն, եւ քննարկվի քաղաքական եւ իրավական հետեւանքներով ու երաշխիքներով, որ այլեւս երբեք ընդդիմադիր, ալտերնատիվ խոսքի նկատմամբ բռնություն չի կիրառվելու»:

Պատգամավորը ներողություն խնդրեց նաեւ այն խոսքերի համար, որոնք որպես վիրավորանքներ են դիտարկվել քաղաքական գործիչների սրբությունների կողմից:

Գալով Սասուն Միքայելյանի հետ հեռակա բանավեճին եւ հնչած սպառնալիքներին՝ Մարուքյանը այդ ամենը պայմանավորեց վարչապետի կողմից դատապարտող հայտարարության չհնչելով.

«Բա, պարո՛ն վարչապետ, որ խոսեցիք ամբիոնից, դատապարտեցի՞ք մեջքից, թիկունքից խփողներին, ո՛չ, դատապարտեցի՞ք մեզ վրա հարձակվողին, ո՛չ: Օրեր են անցնում, սպառնալիքները քանի գնում, թեժանում են, արդեն զինված սպառնալիքներ… Ինչ-որ ազատամարտիկներ են դատապարտում մեզ: Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվական, հիշում եմ՝ երբ որ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին: Նրանք էսօր ինձ դատապարտում են՝ իբր թե պաշտպանում են Սասուն Միքայելյանին, որը նրանց պաշտպանության կարիքը չունի, այդ թվում՝ մեզանից»,- հայտարարեց Մարուքյանը:

Նա արձագանքեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարություններին, թե ԼՀԿ-ի վերջին շրջանի պահվածքը պայմանավորված է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով:

«Իշխանությունները սուտ են խոսում, ձեզ մոլորեցնում են, մոլորեցնում են ամբողջ հայությանը, որ իբր ԼՀԿ-ն պայքարում է ապօրինի գույքի բռնագնաձման մասին օրենքի պատճառով»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ Ալեն Սիմոնյանի հետ բանավեճը սկսվել է նրանից, երբ ԱԺ փոխխոսնակը հայտարարել է, թե հեղափոխության օրերին հաղորդագրություն է գրել «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներին, դուրս կանչել, սակայն նրանք դուրս չեն եկել:

Մարուքյանի խոսքով՝ դա սուտ է, ինչից էլ ինքը վրդովվել է:

Անդրադառնալով վարչապետի եւ «Իմ քայլ»-ի դիտարկումներին, թե Մարուքյանը իրեն ոչ մի իշխանության օրոք նման կերպ չի պահել՝ ԼՀԿ ղեկավարը պատասխանեց.

«Նախորդ պառլամենտում ոչ ոք մեզ հետեւողական ձեւով չի վիրավորել, իմ կողքին նստած կնոջը սեռական բնույթի վիրավորանք չի տվել, որ ես ստիպված լինեմ հունից դուրս գալ եւ էդ ձեւով պատասխանել, բայց էլի ես սխալ եմ արել»:

Եվ քանի որ ԱԺ-ում միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը՝ սպասելով տեղի ունեցածի դատապարտման, լրագրողներից մեկը հետաքրքրվեց նաեւ, թե այս ճեպազրույցով դո՞ւրս են գալիս բոյկոտից.

«Մենք բոյկոտ չենք հայտարարել, մենք բոյկոտ չենք անում, դա կարող է ինչ-որ մարդկանց երազանքն է, որ մենք բոյկոտենք, մենք չենք բոյկոտել, սպասում ենք, որ լինի երաշխիք, որ խորհրդարանում բռնություն չի լինելու: Եթե չլինի էլ էդ երաշխիքը, մենք գալու ենք խորհրդարան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3174 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց