Ծխելը բարերա՞ր ազդեցություն է ունենում կորոնավիրուսի բուժման վրա. ԱՀԿ-ն ուսումնասիրություն է պատվիրել և ստացել պատասխանը

Վերջին օրերին թե՛ ողջ աշխարհում եւ թե՛ մեր երկրում պարբերաբար շրջանառվում են հոդվածներ, որ վստահեցնում են, թե ծխելը բարերար ազդեցություն է ունենում կորոնավիրուսի բուժման վրա, կարող է լինել նաեւ կանխարգելիչ գործոն: Նշվում են գիտնականների տեսակետներ, կարծիքներ, նկարագրվում են ծխի ու ախտահարված թոքերի վիճակի փոփոխության պատկերներ հիմնավորելու համար, որ ծուխը կարող է ախտահանիչ գործառույթ իրականացնել: Քիչ չեն նաեւ հակադարձող գիտնականները: Նրանք հիշեցնում են, որ ծխելն էլ, կորոնավիրուսն էլ ախտահարում են թոքերը, եւ ողջամիտ չէ մտածել, թե երկու կողմից տրվող հարվածներին դիմակայելն ավելի հեշտ է:

Եվ ահա տարակարծությունները հետազոտության ապացույցներով ամփոփելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 29-ին պատվիրել է գիտական ուսումնասիրություն. եզրահանգումը ներկայացված է ԱՀԿ կայքում: Ըստ դրա՝ կազմակերպության հրավիրած հանրային առողջապահության մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխողների մոտ ավելի հավանական է, որ COVID-19-ով վարակվելու արդյունքում զարգանա ծանր հիվանդություն:

Աշխարհում ամեն տարի ծխախոտի ուղղակի օգտագործումից մահանում է ավելի քան 7 միլիոն մարդ, եւս 1.2 միլիոն մարդ զոհ է դառնում երկրորդային ծխի ազդեցությանը: Ծխելը հայտնի ռիսկի գործոն է բազմաթիվ շնչառական վարակների համար եւ ավելացնում է շնչառական հիվանդությունների ծանրությունը:

ԱՀԿ-ն ընդգծում է, որ COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է թոքերը: Ծխելը խաթարում է թոքերի նորմալ կենսագործունեությունը, ինչը դժվարացնում է օրգանիզմի պայքարը կորոնավիրուսների եւ այլ հարուցիչներով պայմանավորված հիվանդությունների դեմ: Ծխախոտը նաեւ հիմնական ռիսկային գործոն է ոչ վարակիչ հիվանդությունների համար, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունը, քաղցկեղը, շնչառական հիվանդությունը եւ շաքարախտը, որոնք կորոնավիրուսակիր մարդկանց ավելի մեծ ռիսկի են ենթարկում՝ հիվանդության զարգացման եւ ծանրացման առումով: Առկա հետազոտությունները միանշանակ վկայում են, որ հիվանդության բարդացումն ու մահվան հավանականությունն ավելի մեծ է ծխողների համար:

Նշվում է, որ ԱՀԿ-ը մշտադիտարկում է COVID-19-ի եւ ծխախոտի կապը: Գնահատականների հիմքում դրվում են տվյալներն այն հետազոտությունների, որ շարունակաբար այս նոր հիվանդության զարգացման ու նիկոտինի կապն են ուսումնասիրում:

Հետազոտողներին, գիտնականներին եւ լրատվամիջոցներին ԱՀԿ-ն հորդորում է զգույշ լինել ծխախոտի կամ նիկոտինի՝ COVID-19-ի ռիսկը նվազեցնելու մասին չճշտված պնդումներ տարածելու առումով: COVID-19-ի կանխարգելման կամ բուժման գործընթացում նիկոտինի դրական ազդեցության մասին տեղեկատվությունը հավաստի ու ողջամիտ չէ:

Այս՝ արտակարգ դրության, կարանտինային նորմերի շրջանը նաեւ հարմար պահ է դիտարկվում ծխելը թողնելու համար: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ծխողներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ օգտվելով ապացուցողական բժշկության արդյունավետ մեթոդներից: Տարբեր երկրներում դրանք տարբեր են՝ զանգերի-հաղորդագրությունների միջոցով խորհրդատվության եւ հոգեբանական օգնության ստացում, նիկոտինի փոխարինման մեթոդներ, օրինակ՝ մաստակայինը եւ այլն:

Նշելով, որ գլանակը հանգցնելուց հետո մոտ 20 րոպեի ընթացքում խաղաղվում է սրտի աշխատանքը, իջնում արյան ճնշումը, իսկ 12 ժամ անց արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը դառնում է նորմալ՝ ԱՀԿ-ն ընդգծում է, որ թոքերի գործառույթը կարգավորվում է 2-12 շաբաթվա ընթացքում, իսկ քրոնիկ հազը եւ շնչառության թուլությունն անցնում են 1-9 ամիս հետո:

Իսկ մենք հավելենք, որ COVID-19-ի բուժման եւ կանխարգելման գիտահետազոտական փնտրումներին զուգահեռ հանրության մեջ պարբերաբար լայն տարածում են գտնում ամենատարօրինակ ու անհեթեթ առաջարկներ: Երբեմն դրանք հնչում են բժիշկների ու քաղաքական բարձրագույն պաշտոններն զբաղեցնողների շուրթերից, եւ հանրությունը տարակուսանքով, բայց ակամա հավատ է ընծայում դրանց: Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսախցիկների առաջ կարծիք էր հայտնել, թե ախտահանիչ միջոցները կարելի է ներարկվել կամ խմել. դրանք կմաքրեն օրգանիզմը ներսից: Մինչ բժիշկները նետվել էին հերքելու, համոզելու, որ մարդիկ հանկարծ նման բան չանեն, ոմանք հասցրել էին փորձել: Մի ռուս բժիշկ էլ հայտարարել էր, որ լիովին հնարավոր է կանխել կորոնավիրուսի զարգացումն օրգանիզմում, եթե առաջին ախտանշանները զգալուն պես մարդն սկսի սպիրտ շնչել: Բժիշկը հավաստել էր, որ ինքն իրեն բուժել է սպիրտով թրջած թանզիֆե դիմակ կրելով: Պակաս վտանգավոր այս մեթոդը շատ ռուսների սրտով էր եղել, պաշտոնական հերքումն էլ ընդունվել էր պակաս ոգեւորությամբ:

Ինչեւէ, հետաքրքիր ու շատ դյուրին բուժման մեթոդի մասին լսելիս ողջամիտ է անպայման դա ճշտել տեղեկատվության հավաստի աղբյուրներից, հետո միայն խորհել կիրառելու մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4466 դիտում

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի