Կառավարությունը պատրաստվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ հունիսի 13-ը

ՀՀ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը մինչեւ 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ: Հարցը կքննարկվի վաղը՝ կառավարության հերթական նիստում։ Նշենք, որ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը պետք է լրանար ապրիլին 16-ին, սակայն այն երկարաձգվեց մինչեւ մայիսի 14-ը։ 

Որպես հիմնավորում նշվում է, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռեւս չեն վերացել, որի մասին են վկայում, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն`առողջացած, 47-ը` մահվան ելքով։

Նոր որոշման նախագծում որոշ փոփոխություններ են նախատեսվում։

Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում`թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում`անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ։ Շարունակվելու է տեսակցությունների արգելքը՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի:

Տպել
1206 դիտում

Վաղը կխոսեմ այն մասին, թե ինչ պետք է անել միասին, որ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացվեն. ԿԳՄՍ նախարար

Փոխվարչապետը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին եւ ելույթ ունեցել

Հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին փակ կլինի

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը

Գանգատների դեպքում պացիենտները բերվում են պոլիկլինիկա․ ԱՆ-ը ներկայացրել է ասիմպտոմ անձանց հսկողության կարգը

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին

Red Wings ավիաընկերության այսօրվա Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով

Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել՝ ցանկապատից կախված վիճակում, խոշտանգված

«Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը, բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ». ոստիկանական մեքենաներն իրազեկում են

Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող

Կապանի գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց

Մարզերում 24 ժամով կասեցվել է հանրային սննդի մի շարք կետերի, այդ թվում՝ «ԳՆԹՈՒՆԻՔ»-ի գործունեությունը

Հայաստանում ուժգին երկրաշարժ չի գրանցվել. ԱԻՆ-ը հերքում է համացանցում շրջանառվող տեղեկությունը

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը

Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» հատվածում փրկարարները գտել են մոլորված կնոջն ու նրա 3 երեխաներին

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Շարունակվում են ՀՀ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները. հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը

Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էր

Հայաստանը համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում. Արմեն Սարգսյանը ցավակցել է Իսպանիայի թագավորին

Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները