Թունյանը բացատրեց, թե ինչպես է վարչապետն իմացել ավանդ ունեցող տնտեսվարողների թիվը․ բանկային գաղտնիքը պահպանվել է

Երբ վարչապետը հայտարարեց, որ կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեին 20 միլիոնից ավելի ավանդ, դա հիմք տվեց՝ ենթադրելու, որ խախտվել է բանկային գաղտնիքը, եւ դրա հիման վրա սկսեցին արվել որոշ հայտարարություններ, որ Հայաստանում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, մեր բանկային համակարգին վստահել չի կարելի եւ այլն։

Այս մասին այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում մարդիկ իրոք կարող էին նման կարծիք ունենալ, որովհետեւ մանրամասն չեն տիրապետում ամբողջ ընթացակարգերին։ Որոշ դեպքերում այդ ամենն արվում էր ակնհայտ միտումնավոր, որ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե իշխանությունը զբաղված է օրենք խախտելով, եւ սա նույնպես նրա կարծիքով։ Քանի որ շատերին է հետաքրքիր՝ ինչպես վարչապետն իմացավ, թե շահառուներից քանիսն ունեն 20 միլիոնից ավելի ավանդ, Թունյանը մանրամասնեց։ Նա ասաց, որ յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, վերցրած վարկերի ծավալը իրոք բանկային գաղտնիք են, եւ որեւէ այլ անձ չի կարող ունենալ այդ տվյալները։ Միեւնույն ժամանակ, ամփոփ տվյալներ պետական եւ ոչ պետական մարմինները կարող են հարցում անել եւ ստանալ։ Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել եւ ներկայացնել, որ իրենց բանկի միջոցով աջակցություն է ստացել 30 հազար շահառու։ Նա կարող է նաեւ ասել, թե այդ 30 հազարի մեջ քանի հոգին են, որ ունեն 10 միլիոն դրամից ավելի ավանդ կամ 20 միլիոնից ավելի ե՛ւ ավանդ, ե՛ւ այդպես շարունակ։ Սա, իհարկե, արվում է առանց ավանդատուներին իդենտիֆիկացնելու, առանց առանձին մարդկանց հաշիվների մասին տեղեկացնելու։ Թունյանը հավելեց նաեւ, որ նայում էր որոշ մեկնաբանություններ, թե վարկառուների եւ ավանդատուների թվի ու ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է։ Պատգամավորի խոսքով՝ նմանատիպ հայտարարություն անում են մարդիկ, որոնք երկար տարիներ զբաղեցրել են պատասխանատու պետական պաշտոններ։

Այդ տվյալների տրամադրումը անհրաժեշտ ինֆորմացիա է, եւ, ինչպես ասաց Թունյանը, այն հնարավորություն է տալիս պետությանը մշակել ճիշտ քաղաքականություն եւ որոշումներ։ Նա ասաց, որ եթե այս բացատրությունից հետո ինչ-որ մեկն իրեն ապացուցի, որ սխալ է ու հնարավոր չէր այդ տարբերակով տիրապետել համապատասխան ինֆորմացիային, ինքը կընդունի, որ սխալ է։ «Բայց եթե մարդը, այս ամենին տիրապետելով, անում է հայտարարություններ՝ հետապնդելով կոնկրետ շահեր, խոսքս վերաբերում էր հենց նրանց, ոչ թե՝ քաղաքացիներին»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ գուցե իր քաղաքական փորձառությունը բավարար չէր՝ խոսքը ձեւակերպելու այնպես, որ շահարկումների տեղիք չտար։

Խոսքի վերջում Թունյանը հույս հայտնեց, որ բանկային գաղտնիքի վերաբերյալ հարցեր այլեւս չեն մնա եւ հայտարարեց, որ այսուհետ իր ժամանակը չի ծախսի այնպիսի թեմաների վրա, որոնք ոչ մի կառուցողական արդյունքի չեն տանում։

Տպել
1754 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել