Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Գրին ֆարմեր» եւ «Նանման» ՍՊԸ-ներին․ ընդհանուր կստեղծվի 40-ից ավելի աշխատատեղ

14/05/2020 schedule13:40

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց արտոնություն տալ «Գրին ֆարմեր» եւ «Նանման» ՍՊԸ-ներին։

«Գրին ֆարմեր»-ի համար ծրագրի շրջանակներում 3 տարով հետաձգվում է 2020-ի մայիսի 22-ից մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը։

Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։ 2019թ. տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հիմնվել է 30 հա ընդհանուր մակերեսով խնձորի այգի, ինչպես նաեւ նույն վայրում ընթանում է 4400 ք/մ ընդհանուր մակերեսով եւ 3000 տոննա տարողությամբ գազային կարգավորվող միջավայրով սառնարանային տնտեսության շինարարություն, որի 1/3 մասը կհանձնվի շահագործման 2020թ.-ի երրորդ եռամսյակում եւ ավարտին կհասնի 2022թ.-ին՝ խնձորի բերքի աճին համապատասխան:

1-ին փուլով կառուցվելիք 1.100 ք/մ մակերեսով սառնարանը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է ընդամենը 1,5 մլրդ ՀՀ դրամ, որից 725 հազար եվրոյին համարժեք՝ մոտ 435 մլն ՀՀ դրամը՝ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ լիզինգային սուբսիդավորվող ծրագրի շրջանակներում: Նմանատիպ սառնարանային տնտեսությունը նման տեխնոլոգիայով միակն է ՀՀ-ում եւ իր տեխնիկական տվյալների շնորհիվ հնարավորություն կտա մինչեւ 14 ամիս պահել խնձորը թարմ վիճակում: Այսպիսով խնձորի մեծածախ վաճառքը հնարավոր կլինի իրականացնել տնտեսապես ամենահարմար պահին:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատեց «Գրին ֆարմեր» ընկերությանը ներմուծվող ապրանքների մաքսատուրքից:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են խնձորի այգում սառնարանային տնտեսությանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար:

Ընկերությունը 2017 եւ 2018 թվականներին ՀՀ Կառավարության որոշումներով ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որոնց շրջանակներում իրականացրել է 2 մլրդ դրամի ներդրում եւ ստեղծել 117 նոր աշխատատեղ:

Ծրագրի շրջանակներում կատարվել է մոտ 550 մլն դրամի ներդրումներ՝ տեղանքի նախապատրաստման, ինֆրաստրուկտուրայի կառուցման աշխատանքների, ներառյալ՝ ջուր, էլեկտրաէներգիա եւ գազ։ Նախատեսվում է կատարել եւս 950 մլն դրամի ներդրումներ, որից 515 մլն դրամի ձեռք է բերվելու սառնարանային տնտեսության սարքավորումներ եւ բաղկացուցիչ մասեր սեփական միջոցներով, իսկ 435 մլն դրամի (համարժեք է 725,000 եվրոյին) սառնարանային տնտեսության բաղկացուցիչ մասերը ձեռք է բերվելու ADVICE AND CONSULTING SRL ընկերությունից լիզինգով Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համատեղ։

Ներկայումս առկա է 240 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 960 մլն դրամ, որից 726 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 234 դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 339.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28.5 մլն դրամ:

Մյուս որոշմամբ արտոնություն տրամադրվեց «Նանման» ընկերությանը։ Արտոնությունը վերաբերում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը մաքսատուրքից ազատելուն։

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ջինսե հագուստի արտադրության համար (Կոտայքի մարզ)։

Ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրել է 100 մլն դրամի ներդրում եւ ստեղծել է 9 նոր աշխատատեղ:

Նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 155 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ներմուծվող հումքի, իսկ մնացած մասը՝ նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 22 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 105 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 201 մլն 450 հազար դրամ, որից 91 մլն 250 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 110 մլն 200 հազար դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2158 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի է Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում

Սուրբ եւ անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը կադրեր է հրապարակել

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան

Հոյակերտ դղյակ մեր երեխաների համար. Հարությունյանը հրապարակել է Հրազդանի թիվ 2 դպրոցի նախկին և ներկա տեսքը

Հանրապետության մի շարք հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

ԱՄՆ-ն արդիականացնում է «Թոմահավկ» հրթիռները և երկարացնում դրանց ծառայության ժամկետը

Թալինում և Հաղարծինում գործարկվելու են էլեկտրական շչակներ

ԱՄՆ-ն հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի միջև առաջիկա հանդիպումը

Այսինքն, Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Ալեքսանյան

Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ կառավարությունը ավելի քան 100 մլն դրամ է տրամադրել նոր երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. տեսանյութ

2024 թ.-ի համեմատ որքան է 2025-ին կազմել Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը. Պապոյանը թվեր է հրապարակել

ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին ինձ սպառնում է բանտով, կալանավորելով. Չախոյան

ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ

Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան

Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան

Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան

Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել

Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել

Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան

Երկրաշարժ Թուրքիայում

Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը

Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել

ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ

ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ

Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել

Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում

Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել

Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել