Հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ․ Նիկոլ Փաշինյան

Գազի գնի շուրջ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտ է ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Հանձնաժողովը կքննարկի, մեր քաղաքական խորհրդակցություններն էլ այդ թեմայով շարունակվում են։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով հարցին, թե ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները որ փուլում են, վարչապետը պատասխանեց, որ այս պահին որեւէ կոնկրետ բան ասել չի կարող։ Միեւնույն ժամանակ նկատեց, որ էներգակիրների շուկաների եւ նավթի գների անկման եւ փլուզման պայմաններում գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ, մանավանդ՝ կորոնավիրուսի ճգնաժամը եւ նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով։

Լրագրողը հետաքրքրվել էր նաեւ ռուսական կապիտալով ընկերությունների մասին։ Նրա համոզմամբ՝ հայտնի է, որ ՌԴ-ի իշխանությունները ոչ միանշանակ են ընկալում ՀՀ-ում գործող ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ կատարվող իրավական գործընթացները։ Վարչապետը վստահեցրեց, որ ամենայն մանրամասնությամբ եւ բաց  քննարկել է այդ թեման իր գործընկերոջ՝ ՌԴ-ի նախագահի հետ։ «Եւ մենք այդ թեմայով ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ եւ մնում է, որ ի կատար ածենք եւ իրականացնենք այդ պայմանավորվածությունները»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այդ գործողությունների դիմքում պետք է հաշվի առնել նաեւ երկու երկրների հարաբերությունների շահերը։

Լրագրողը հարցրել էր նաե, թե Ռուսաստանի գործընկերների հետ հարաբերություններում խութերը հարթվա՞ծ են, թե՞ կան խնդիրներ առաջացնող հարցեր։

«Մենք ունենք շատ հարուստ օրակարգ մեր հարաբերություններում եւ դրանք լուծելով գնում ենք առաջ։ Թե որ հարցն ինչ տարբերակով կլուծենք՝ բոլոր դեպքերում պետք է լինեն կոմպրոմիսսներ, բարեկամական դաշնակցային փոխըմբռնում։ Դա ամենակարեւորն է»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
381 դիտում

Ո՞ւմ հորդորով Խաչատուրովը չեկավ ԱԺ. Ապրիլյան պատերազմի վավերագրությունը պատրաստ է, սպասենք սենսացիոն բացահայտումների

Սարդարապատ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվի 10 հակակարկտային կայան

Տարիների աղետ Արկտիկայի համար. ինչ է հայտնի գետերը լցված 21 հազար տոննա նավթամթերքի մասին

Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Գյումրու Սավոյան փողոցի տնակներից մեկից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորը վշտով է տեղեկացել Սաթենիկ Սաֆարյանի մահվան մասին

Վարակը չի ստիպել վայր դնել զենքը. արյունալի հակամարտությունները շարունակվում են

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է. նախարարը ծնողներին խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեր համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ

Սահմանափակումներին վերադառնալու դեպքում տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, բայց հարցը քննարկվում է. վարչապետ

Գերմանիայում աշխատող բժշկին գումար են առաջարկել, որ հայ հասարակության շրջանում խոսի ընդդեմ դիմակների և պատվաստանյութերի

ԱԱԾ-ն չի պատասխանում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին առնչվող քրեական գործի մասին ՀԺ-ի գրավոր հարցմանը

Կորոնավիրուսը հնարավոր չէ կանխարգելել որևէ դեղով, պաշտոնապես հայտարարում եմ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա. Արսեն Թորոսյան

24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու շուկայի գործունեությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսային իրավիճակը երկրում շարունակվում է լարվել. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին. aliq.ge

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարող է հայտնվել Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմում