Եթե մեր ընկալումն այն է, որ ով որտեղից կարողանա՝ քերի, տանի, ուրեմն ես էս պաշտոնում անելու բան չունեմ․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձավ մի շարք կառույցների աշխատողների, որոնք կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական աջակցության 9-րդ միջոցառման շրջանակներում պետական համակարգից գումար են ստացել։ Վարչապետը կրկին պարզաբանեց՝ այդ գումարները ոչ միայն պետք է հետ վերցվեն նշված անձանցից, այլեւ պետք է քննարկվի հետագայում նրանց աշխատելու նպատակահարմարությունը:

«9-րդ միջոցառումով մի շարք կառույցների աշխատողներ, օգտվելով նրանից, որ իրենց աշխատանքը գաղտնի է եւ հարկային բազաներում չի ֆիքսվում, մտել են եւ այդ օգնությունը ստացել։ Ընդ որում այն ոլորտներում, որտեղ մենք առաջինն ենք աշխատավարձերը բարձրացրել։ Եվ էս վերջին 1-2 տարվա ընթացքում էդպիսի 10-20 հազար դրամներ ենք մենք էդ մարդկանց տվել։ Բայց հարցը փողը չի, հարցը էությունն է: Մենք ի՞նչ հանրություն ենք ուզում լինել։ Մենք ուզում ենք, հազար ներողություն այս բառի համար, քերողների, շնից մազ պոկողների հանրությո՞ւն լինենք, թե մենք ուզում ենք կարգը հարգող հանրություն լինենք։ Բա ողբերգություն չի՞, երբ որ էս երկրի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված կոչում ունեցող բարձրաստիճան սպան՝ գնդապետը մտնում է, որ 26 հազար դրամ տանի։ Մինչդեռ պետությունը հեղափոխությունից հետո 20 հատ էդպիսի 26 հազար է տվել իրենց»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը քերելու, ինչ-որ տեղից ինչ-որ բան տանելու այս մոտեցումը հանրային պրոբլեմ է համարում։ Եվ սրանով է պայմանավորում այն լուրերը, որ տարածվում են իր ու իր հարազատների մասին։ «Հիմա ինչի՞ են սենց լուրեր գրում՝ էս սիգարետը տարան, էն դիմակները ծախեցին, որովհետեւ դա էնքան նորմալ բան ա մեր երկրում։ Ո՞նց, վարչապետ ես, մինչեւ հիմա փայ չե՞ս մտել, մինչեւ հիմա գործ չե՞ս անում, բա էսքան տանում, ծախում, ներկրում են, դու որտե՞ղ ես էստեղ։ Որովհետեւ եթե նորմալ է,որ գնդապետը մտնում 26 հազար է տանում, նշանակում է ինքը էն կանխավարկածով է, որ երկրի վարչապետն էլ պիտի 2 միլիարդ 600 միլիոն տանի»,- ասաց Փաշինյանը։

Վերադառնալով 9-րդ միջոցառումից օգտված անձանցից գումարները հետ պահանջելու հարցին՝ Փաշինյանը շարունակեց․ «Բա ի՞նչ անենք, ասենք լա՞վ եք արել, որ վերցրել եք։ Ո՛չ, ասում ենք պետք է հետ տաք էդ փողը, մի հատ էլ ձեր հետագա աշխատանքի հարցը պետք է քննարկվի։ Պետք է նայենք՝ դուք էդ կոչումը կրելու իրավունք ունե՞ք, թե ոչ։ Սա չի նշանակում, որ մենք չգիտենք, որ սոցիալական պրոբլեմ կա երկրում։ Է, սոցիալալկան պրոբլեմ կա, ասենք դավայ, ժողովո՛ւրդ ջան, հարձակվեք բանկերը թալանե՞ք, ով հագին շոր ունի՝ հանեք դուք հագե՞ք, էս ի՞նչ մտածողություն է: ․Չնայած ասեմ, եթե դա է մեր ընկալումը, ես էս երկրում, էս պաշտոնում անելու բան չունեմ։ Եթե մեր ընկալումն այն է, որ ով որտեղից կարողանա՝ քերի, տանի, ուրեմն ես էս պաշտոնում, էս կարգավիճակում անելու բան չունեմ։ Իմ կարգավիճակում լինելու իմաստն էն է, որ մենք ընդհակառակը՝ այլ կերպ պետք է մտածենք»։

Տպել
2927 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում