Պաշտոնյայի ընտանիքի անդամի հաշվեհամար է հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար կար․ վարչապետի սենսացիոն հայտարարությունը

Իսկ ո՞վ է ասում, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մարդիկ հեռանում են պաշտոնից, ես չեմ դա ուզում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե իրեն չի՞ անհանգստացնում տարբեր պաշտոնյաների հեռաալը համակարգից՝ հայտարարեց, որ շատ դեպքերում իրեն դա չի անհանգստացնում։

Լրագրողն իր հարցի մեջ մասնավորապես նշել էր վերջերս պաշտոններից ազատված Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանի, ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի անունները։ «Իսկ ո՞վ է ասում, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մարդիկ հեռանում են, դա մենք, կամ ես չեմ ուզում, որ նրանք հեռանան։ Իրականում ես էդպիսի սովորություն ունեմ, այդ սովորությունը գուցե երբեմն օգտագործվում է իմ դեմ: Ես, որպես կանոն, փորձում եմ այնպես անել, որ մարդկանց հեռացումը, աշխատանքից ազատումը լինի հնարավորինս արժանապատիվ այդ մարդու համար։ Առնվազն մի քանի դեպք է եղել, երբ որ դա փորձ է արվել օգտագործել, որ մենք այ սենց դեմարշ ենք արել եւ այլն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր այն դեպքերում, երբ կա անհանգստանալու կարիք, իրենց գործընկերներին ըստ անհրաժեշտության կհրավիրեն, կփորձեն լսել։ Ապա նաեւ ընդգծեց՝ դեպքերի մեծ մասում ինքը հակառակը՝ ուրախ է լինում նման զարգացման համար։

ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե են վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 միլիոն դոլար: Լրագրողներից մեկն այսօր հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետն այդ թիվն է հրապարակվում, սակայն 2018 եւ 2019 թվականների գլխավոր դատախազության տարեկան հաղորդումների համադրումից ստացվում է, որ հանցագործությունների գծով վերականգնված գումարը մոտ 40 միլիարդ է, իսկ կոռուպցիոն հանցագործություններով վերականգնվածը՝ 5 միլիարդ:

Բացի այդ, ԱԱԾ-ն հայտարարել է, որ միայն այդ մարմինը կոռուպցիոն հանցագործություններով երկու տարվա ընթացքում վերականգնել է մոտ 26 միլիարդ դրամ: Պատասխանելով կարցին՝ վարչապետն ասաց, որ այդ անհամապատասխանությունն ունի շատ կոնկրետ բացատրություն: «Այո, պաշտոնական թվերով խոսքը 40 միլիարդի մասին է, որը 105 միլիոն դոլար չէ, այլ ավելի պակաս է, բայց իրականում վերականգնվել է ավելի քան 105 միլիոն դոլար»,- տեղեկացրեց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար է հայտնաբերվել, որտեղ 28 միլիոն դոլար գումար կար: Փաշինյանն ասաց, որ ընթացակարգերի եւ այլ հանգամանքների բերումով այդ 28 միլիոն դոլարը, իր հիշելով նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը: «Այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար: Այդ հատվածը չի վերականգնվել ընթացակարգերով, այլ պետությանն է վերադարձվել, Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով եւ այդ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է»,- ասաց վարչապետը:

Այնուհետեւ դիմելով տաղավարում կադրից դուրս գտնվող աշխատակիցներին՝ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ մասին առաջին անգա՞մ է հրապարակում։ Ստանալով դրական պատասխան՝ վարչապետը հավելեց․ «Փաստորեն սենսացիոն հայտարարությո՞ւն արեցի»։

Տպել
3889 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը