Խաղերը, դասերը, սնվելը՝ սոցիալական հեռավորություն պահելով. ըստ դաստիարակների՝ առավել դժվար կլինի կրտսեր խմբերում

«Գնալու եմ ընկեր Մարինեին ամուր-ամուր գրկեմ, գնալու եմ ընկեր Մարինեին ամուր-ամուր գրկեմ»,- շուրջս անընդմեջ պտտվելով ու թռչկոտելով՝ երգում է:

«Չի կարելի»,- ասում եմ:

«Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ»,- զարմանում է՝ իր համար կարանտինն ավարտվածի զգացողությամբ:

Ու ես հստակ պատկերացնում եմ՝ այսօր որքան դժվար է լինելու ընկեր Մարինեի ու մյուս բոլորի համար բացատրել փոքրիկներին, որ այսքան երկար բաժանումից հետո չի կարելի իրեն գրկել, ընկերներին գրկել էլ չի կարելի, իրար հետ հեռվից են խաղալու, ճաշելու են առանձին սեղանների մոտ նստած, ու սիրելի խաղալիքների մեծ մասն էլ չկա՝ «փիսոն տարել է»:

Այսօր Երեւանում վերաբացվեցին մանկապարտեզները: Դարպասի մոտ չափում են երեխաների ջերմությունը, ախտահանիչներով մաքրում ձեռքերը եւ ընդունում ուրախությամբ ու կարոտած, բայց՝ ոչ գրկաբաց: Փոքրիկներն ընկերներին ողջունում են սոցիալական հեռավորության վրա:  

Նախորդ երկու օրերին մանկապարտեզներում ախտահանման-մաքրման աշխատանքներ են իրականացրել համայնքները: 

Գծանշվել են բակերը. սոցիալական հեռավորության մասին այստեղ հիշեցում կա ամեն քայլի: Մանկապարտեզները գործելու են նոր կարգով՝ երեխաները ջերմաչափվելու են ընդունման պահին եւ օրվա ընթացքում եւս մեկ անգամ: Խաղալու, ուտելու ու սովորելու են՝ պահպանելով սոցիալական հեռավորություն: Սպասքն ու երեխաների հպման տիրույթում առկա բոլոր մակերեսներն ախտահանվելու են թե՛ օրվա ընթացքում եւ թե՛ օրվա վերջում: Ծնողների մուտքը մանկապարտեզի տարածք արգելվում է:

Նախկինում շուրջ 35 երեխայից կազմված խմբերը հիմա ավելի քան երեք անգամ փոքր են. դաստիարակները երկու հարցում էին անցկացրել ծնողների շրջանում, եւ մոտ 31 հազար երեխայի համար կատարված հարցումների տվյալների համաձայն՝ մոտ 11 հազար երեխայի ծնող է ցանկություն հայտնել երեխային բերել վերաբացվող մանկապարտեզ: 8-10 հոգանոց խմբերը կազմվել են՝ առաջնահերթություն տալով աշխատող եւ հեռավար աշխատանքի հնարավորություն չունեցող ծնողներին:

Մանկապարտեզի աշխատանքի նոր կանոններից այս օրերին առավելապես քննադատության է արժանանում երեխաների միջեւ սոցիալական հեռավորություն պահելով՝ խաղեր կազմակերպելու դրույթը. շատերը դա անիրականանալի են համարում: «Ինչպե՞ս եք կազմակերպելու»,- հարցրի դաստիարակներին: «Դժվար է, բայց անհնար չէ»,- ասաց միջին խմբի դաստիարակներից մեկը:

«Մերն ավագ խումբ է, շատ դժվար չէ, երեխաներն արագ են կանոններին վարժվում. ավելի շատ բակային խաղեր պիտի անենք, կավճանկար: Եթե եղանակն այսպես լավը լինի, դասերն էլ կարող ենք մաքուր օդին՝ տաղավարում անել, սակայն առավել փոքրիկների՝ կրտսեր խմբերում հազիվ թե հնարավոր լինի սոցիալական հեռավորությունը մշտապես պահել. 2-3 տարեկանները դեռ չեն կարող դա հասկանալ, ընդունել»,- հավելեց մյուս դաստիարակը:

«Կարգն այդպես է, պիտի փորձենք առավելագույնս պահել»,- անվստահ ասաց փոքրիկների խմբի դաստիարակը՝ գրկելով պարտեզ գալու դեմ պայքարող երեխային: Մայրիկը, որը չցանկացավ, որ լուսանկարեմ լացող երեխային, մեր զրույցում նշեց, որ երբ դեռ նոր էր մտցվել արտակարգ դրությունը, տղան հաճախ էր հարցնում՝ երբ է բացվելու պարտեզը, որ գա ընկերների հետ «ավտոներով խաղալու, ճաշիկ ուտելու», բայց վերջերս արդեն այլեւս չէր ուզում. «Լրիվ հետ է վարժվել, կարծես նորից սկսենք սովորել պարտեզ գալուն. այս տարիքի համար (երեք տարեկան ենք) ընդմիջումը շատ մեծ էր»:

Թեպետ պարետի որոշման մեջ նշվում էր, որ ցանկալի է՝ ծնողները երեխայի հետ սնունդ ուղարկեն մանկապարտեզ, այսօր ինձ հանդիպած երեխաներից ոչ ոք սնունդ չէր բերել: Այս առումով ծնողներն ու մանկապարտեզի պատասխանատուները համակարծիք են, որ թե՛ թարմության եւ թե՛ հիգիենիկ նորմերի անվտանգության առումով առավել հարմար է, որ բոլոր երեխաներն ուտեն այստեղ պատրաստված ուտելիքը: «Լսել էի, որ նման բան կա, բայց դժվարացա ընտրել մի էնպիսի ուտելիք, որ էդպես եփեմ-դնեմ ամանի մեջ, ու փոքրիկս հետո ցանկանա դա ուտել. սառչելու է, համը փոխվի, տեսքից ընկնի, նա էլ չուտող երեխա է: Ես դպրոցական երեխա էլ ունեմ, իր հետ բրդուճներ դնելիս միշտ մի քանի հատ ավելին եմ դնում, որովհետեւ երեխա են, դասընկերները կողքից տեսնում են, ախորժակները քաշում է, իրար հետ կիսվում են: Դա նույնիսկ շատ ճիշտ է՝ իրար հետ կիսվել են սովորում, բայց այստեղ ճիշտ չէ այդ հաշվարկով դնել, մյուս կողմից, էլի երեխա են, ինչքան էլ իրենց տարածը լավը լինի, մյուսինը տեսնելիս դա են ուզելու», «Հո, երեք անգամվա համար բրդուճ չե՞ս դնի: Կամ ի՞նչ դնես, որ առավոտ ութից մինչեւ երեկոյան չորսը չփչանա: Չէ՛, դա շատ սխալ որոշում է: Եթե այստեղ ուտելու հնարավորություն կա, թող այստեղ ուտեն»,- ասացին աշխատանքի շտապող մայրիկները:

Հիշեցնենք, որ նախակրթարանների աշխատանքի նոր կանոնները սահմանվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Երեխաները թեպետ այս հիվանդության ռիսկի խմբում չեն, սակայն համարվում են ակտիվ տարածողներ:

Լուսանկարները ՀԺ-ի և Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից

Տպել
4107 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)