Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում ասված է. 

«Ձերդ Արքայական Մեծություն, 

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: 

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը: 

Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր այցը և մեր զրույցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր հանդիպման արդյունքում ձեռք բերված հեռանկարային պայմանավորվածությունները, իսկ Հայաստանի և Հորդանանի միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը կթևակոխի համակողմանի զարգացման և ընդլայնման նոր շրջան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:

Տպել
248 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները եղել են Արարատ և Խաչիկ համայնքներում, քննարկել համայնքների զարգացման տարբեր հարցեր

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է եղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Սահմանամերձ Բարեկամավանում մեկնարկել են գերժամանակակից փոստային բաժանմունքի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է. վարչապետ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալով թուրքական իշխանությունները վերահաստատեցին այլատյաց կեցվածքը. ԱՀ նախագահ

Կորոնավիրուսի 489 նոր դեպք և 710 առողջացած, 1 օրում մահացել է 13 քաղաքացի, եւս 3-ը՝ այլ հիվանդությունից

Հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5077 չարտերային չվերթը.այն կկայանա վաղը՝ հուլիսի 12-ին

ՃՏՊ Գրիգոր Հասրաթյանի փողոցում. կա 2 տուժած (լուսանկարներ)

Քաղաքացին ընկել է Աղձք գյուղի ջրանցքը

Հրդեհ է բռնկվել Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում

Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 37-ամյա տուժածը հոսպիտալացվել է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք

Ոչ մեկը հստակ չի կարող ասել, Նարեկը ուր է, սահմա՞նն է անցել, թե՞ ինչ-որ դեպք է տեղի ունեցել

Ամեն անգամ նմանատիպ դեպքերը մեզ համար կարծես նորություն են, դասեր չենք քաղում․ Մարտիրոսյանը՝ «Յուքոմ»-ի խափանման մասին

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կվերականգնվի նախկին ճարտարապետությամբ

30-ամյա Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած

«Աջարաբեթ»-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել