Ճգնաժամի պայմաններում այս նախագծի ընդունումը կապիտալ շինարարության խթանման մեծ ազդակ կլինի․ վարչապետ

Այսօր ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։

Հարցը զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ ներկայումս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված է մի կառուցակարգ, որի համաձայն՝ վարչական ակտի վիճարկման վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հանգեցնում է վարչական ակտի կատարման կասեցման։

Ընդ որում, բացակայում է տարբերակված մոտեցումը վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վիճարկվող վարչական ակտերի եւ երրորդ անձանց կողմից վիճարկվող վարչական ակտերի պարագայում։

Գրիգորյանը նշեց, որ խնդիրն առաջացավ շինարարական թույլտվությունների վիճարկումից, որի դեպքում շինարարություններն ավտոմատ կասեցվում են: 400-500 մլն դոլարի շինարարական աշխատանքներ այս պահին կասեցված են:

«Ստացվում է, որ օրենսգրքի այդ դրույթի կիրառումը մի շարք դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց դատավարական իրավունքների չարաշահման, իսկ վարչական ակտի հասցեատիրոջ համար առկա չէ իրավունքների պաշտպանության որեւէ միջոց: Վերջինս չի կարող միջնորդել կասեցումը վերացնելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բացի այդ, շատ դեպքերում այդ հայցերը անհիմն են եւ շատ հաճախ մերժվում են:

«Հիմա նոր նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի դատական կամ վարչական ձեւով վիճարկման դեպքում վարչական ակտի կատարումը չկասեցնել: Բացի այդ, մինչեւ հիմա նման հիմքով կասեցված վարչական ակտերի կասեցումը վերացվում է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ առաջարկվում է այդ հատվածը անհետաձգելի համարել, որպեսզի կասեցված շինարարական աշխատանքները վերսկսվեն։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը բավական երկար ու տխուր պատմություն ունի։

«Հայաստանում այդպիսի պրակտիկա կա, մանավանդ հեղափոխությունից հետո, 100-ավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ մոտակայքում որեւէ գործունեության տեսակ ունեցող ցանկացած մեկը վարչական դատարան է դիմում, եւ այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Այդպիսի 450 մլն դոլարի շինարարություն կա, եւ այդ շինարարությունների սեփականատերերը բազմիցս դիմել ինձ՝ օգնելու այդ հարցով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս նոր փոփոխությամբ ոչ թե ինքնաբերաբար են կասեցվելու շինարարությունները, այլ ամեն առանձին դեպք քննարկվելու է, եւ եթե հիմնավոր է բողոքը, այդ դեպքում է կասեցվելու:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ օր առաջ պետք է այս նախագիծն ընդունել, որովհետեւ մանավանդ ճգնաժամի պայմաններում սա կապիտալ շինարարության խթանման մեծ ազդակ կլինի։

Տպել
1399 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)