Բազմիցս խոսել ենք այն մասին, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական անկումը մեղմելու նպատակով մեզ անհրաժեշտ են իրական հատվածում ուղղակի ներդրումներ, ինչպես նաեւ կապիտալ ծախսեր։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ակնկալել ուղղակի ներդրումներ չափազանց դժվար է, ստացվում է, որ մեր հիմնական հույսը մնում են կապիտալ ծախսերը։

Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա ասաց, որ այս տարվա համար նախատեսված են զգալի միջոցներ կապիտալ ծախսերի համար, սակայն անցած տարիներին թերակատարման փորձը, այս պահին կապիտալ ծախսերի իրականացման հապաղումը, գնման գործընթացների հետաձգումը հուսադրող չեն։ «Ակնհայտ է, որ մեր կապիտալ ծախսերի կատարման կարողությունների հետ կապված լուրջ խնդիր ունենք, շինարարական կազմակերպությունների կարողությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, հետեւաբար ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել այս տարի կապիտալ ծախսերի իրակնացումն ամբողջ ծավալով, եւ արդյոք այս պահին կապիտալ ծախսերն այս տարի չիրականացնելը կդիտարկե՞ք կառավարության ամենամեծ բացթողումներից մեկը»,- հարցրեց Խաչատրյանը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այդ ամբիոնից մեկ անգամ չէ, որ անդրադարձել է կապիտալ շինարարությանն ուղված աշխատանքներին։ Նա վստահեցրեց, որ իրենց կողմից իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատված հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինությանը, եւ այս փուլում 90%-ով ավարտված են բոլոր մրցույթները, բոլոր ուղղություններով կան հաղթողներ։

«Խոսել մայիս ամսի ձախողման մասին եւ այնպիսի հարց հնչեցնել, որ՝ արդյո՞ք դուք կհամարեք այն ձախողում, ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել, ավելին՝ ես ուզում եմ նշել, որ կապիտալ շինարարությունը ամեն կողմից շարունակվելու է քաջալերվել»,- պատասխանեց նախարարը։

Պապիկյանը նաեւ հայտարարեց, որ այսօր կառավարությունում կայացվել է 2 կարեւոր որոշում, որոնցով փոքրանում է այն ռիսկը, որ կապիտալ շինարարությունը ՀՀ-ում կարող է ինչ-որ չափով ձախողվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1842 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ