Երևան
12 °C
Նոր կորոնավիրուսի համաճարակի շուրջ իրավիճակը, ցավոք սրտի, շարունակում է լարվել։ Նոր՝ 442 դեպք ենք ունեցել, մահացել է 15 քաղաքացի։ Այս մասին այսօր կառավարությունում պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ցավակցությունը հայտնեց մահացած բոլոր հայրենակիցների ընտանիքի անդամներին, հարազատներին։
Վարչապետը ներկայացրեց իրենց վերլուծությունը, ըստ որի՝ այսօր վարակի ամենամեծ օջախը Երեւանն է։ Նա հայտարարեց, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում եւ այլն։ «Հետեւաբար, այս իրավիճակից մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, այն է՝ դիմակի համատարած եւ ամենուրեք կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը, եւ պետք է բացառել որեւէ առեւտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ ե՛ւ վաճառողը, ե՛ւ գնողը դիմակով չեն»,- ասաց նա։
Վարչապետը կոչ արեց դադարեցնել դիմակի շուրջ տեղի ունեցող բոլոր շահարկումները եւ ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված, որովհետեւ, նրա համոզմամբ, իրավիճակն առավել քան լուրջ է եւ շարունակում է ավելի լրջանալ։ Փաշինյանն անտեղի է համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է, որովհետեւ ոչ ոք ոչ ոքի չի պարտադրում դիմակ գնել։ «Ասել ենք, որ կարելի է դիմակ պատրաստել տնային պայմաններում, եւ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է 0-ի հասցնել վարակի տարածումը»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ պետք է դիմակը պարբերաբար փոխել։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դիմակը պետք է կրել ամբողջական, իսկ դրա արտաքին հատվածին պետք է հնարավորինս քիչ հպվել։
Անդրադառնալով դիմակի գնի հետ կապված քննարկումներին եւ շահարկումներին՝ Փաշինյանը մի օրինակ բերեց։ Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք ունեն տեսողական խնդիր, երբեք չեն քննարկում, որ ակնոցը թանկ է, դրա համար ակնոց չեն կրի, կամ որ օճառը թանկ է, դրա համար մարդիկ չպետք է լվացվեն։
Ըստ էության՝ օճառը, լվացվելու սովորությունը մարդկային կյանք մտել են ինչ-որ մի պահի, ինչ-որ մի հանգամանքի բերումով, եւ, վարչապետի համոզմամբ, հիմա որեւէ մեկը չի քննարկում՝ վայ, գիտեք, օճառն ավելորդ ծախս է, եկեք համատարած չլվացվենք։ «Կամ որեւէ մեկը չի քննարկում, որ վարսավիրի ծառայություններից եկեք չօգտվենք, որպեսզի գումար խնայենք»,- ասաց Փաշինյանը։
Նա նորից հիշեցրեց, որ հիվադության դեպքերի մոտ 70 եւ ավելի տոկոսը տեղի են ունենում ասիմպտոմ, այսինքն՝ մարդը չի զգում, որ հիվանդ է, որովհետեւ իր մոտ ոչ մի ախտանշան չկա, եւ նա առանց միջամտության կբուժվի, բայց եւ այս ընթացքում նա կարող է վարակել տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց։
Փաշինյանը չբացառեց այն իրավիճակը, երբ վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի եւ կոչ արեց հիշել, որ այդ պակասող տեղը կարող է անհրաշետ լինել յուրաքանչյուրիս և մեր հարազատին։
Ինչ վերաբերում է դիմակների էֆեկտիվությանը, Փաշինյանը կրկին ընդգծեց, որ այսօր ամբողջ աշխարհը դեռեւս չունի կորոնավիրուսի հետ կապված գիտելիք։ Այդ գիտելիքն անընդհատ համալրվում է, եւ փորձով ապացուցվել է դիմակների էֆեկտիվությունն այն դեպքում, երբ այն կիրառվում է համատարած եւ այն դեպքում, երբ երկու հոգի շփվում են դիմակով, եթե նույնիսկ նրանցից մեկը վարակակիր է, 90-95% հավանականություն կա, որ վարակը չի անցնի։
«Մեր հույսը եւ մեր կոչը հանրային վարքագծի փոփոխությունն է, բայց այդ համատեքստում ուզում եմ ասել, որ մենք նաեւ վարչական լծակներ ենք կիրառելու եւ վերջին օրերին գործադրել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկա. խախտումներ հայտնաբերելու դեպքում արձանագրվում են, փակվում են ձեռնարկություններ»,- ասաց վարչապետն ու խոսքը փոխանցեց ոստիկանապետին՝ ներկայացնելու այդ ռեյդերի արդյունքները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ
Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT