ՄԻԵԴ-ի պատասխանից առնվազն պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են հարցերը․ Վլադիմիր Վարդանյան

Ես ուրախ եմ, որ ՀՀ-ում Դատախազությունն այլեւս գործադիր կամ օրենսդիր իշխանության, կամ էլ՝ դատական իշխանության մաս չէ, այլ՝ ինքնուրույն մարմին է։ Ի վերջո, Դատախազությունը կատարում է այն կարեւոր գործառույթը, որով հնարավորություն է տալիս բոլորիս ունենալ այն իրավական պետությունը, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ որը մենք ակնկալում ենք։

Այս մասին այսօր ՀՀ Դատախազության 2019 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նա մեջբերեց, որ մի շարք երկրներում՝ հատկապես Միացյալ Նահանգներում, քրեական գործերը տարբերվում են քաղաքացիական գործերից իրենց ձեւակերպումներով։ Մասնավորապես՝ երբ քաղաքացիական գործով մի անձը պահանջ է ներկայացնում մեկ այլ անձի, այդ գործն անվանվում է նրանց ազգանուններով՝ «այսինչյանը»՝ «այսինչի» դեմ։ Այսպես, երբ խոսքը գնում է քրեական գործերի մասին, գործն անվանվում է հետեւյալ կերպ՝ ժողովուրդը ընդդեմ այս կամ այն անձին։ «Դատախազության գործառույթը, այո, պետության անունից, պետության շահերից ելնելով արդարադատության համակարգին օժանդակելն է»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այս գործառույթը չափազանց կարեւոր է։

Վարդանյանը ցավով արձանագրեց այն փաստը, որ վերջին շրջանում տեղի են ունենում տարատեսակ մանիպուլյացիաներ։ Նա մեջբերեց Քոչարյանի գործով այն խորհրդատվական կարծիքը, որն օրեր առաջ հրապարակեց ՄԻԵԴ-ը։ «Այդ կարծիքում 4 հարցից, որը Սահմանադրական դատարանն ուղղել էր վերջինիս, երկուսին ի սկզբանե տրվեց շատ կոշտ, մերժողական պատասխան, որը բոլորս ակնկալում էինք։ Որովհետեւ, եթե ինչ-որ մեկն ուներ տարրական իրավական գիտելիքներ, ապա պետք է հասկանար, որ Եվրոպական դատարանը նման պատասխան էր տալու»,- ասաց Վարդանյանը եւ հավելեց, որ այն մյուս երկու հարցի պատասխաններից էլ, առնվազն, պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են դրանք։ «Բայց, մամուլում մի աղմուկ, մի աղաղակ՝ այս որոշմամբ դատարանը պետք է անի սա, դատախազությունը պետք է անի սա։ Այս մանիպուլյացիաների ամենալավ պատասխանը հստակ իրավական դիրքորոշումներն են, որոնք պետք է ներկայացնեն գործադիրը, օրենսդիրը, դատական իշխանությունը»,- հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով, որ չի կարելի այս աստիճանի մոլորության մեջ գցել քաղաքացիներին։

Սա, իհարկե, միակ դեպքը չէ, եւ պատգամավորի համոզմամբ՝ նման մոլորությունների մենք շատ դեպքերում ենք բախվում։ Սա արվում է տարբեր ԶԼՄ-ների միջոցով, ինչն էլ, ըստ Վարդանյանի, հասկանալի է՝ թե ինչու՞, եւ ով է սա անում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1843 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները