Այսպես անհնար է պահել համակարգը, այսօր իրավիճակը օգտակար է միայն սպառողին․ «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրեն

04/06/2020 schedule17:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցի վերաբերյալ: Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել եւ հաշվել բնական գազի սակագինը՝ ըստ սպառողական խմբերի: 

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հանձնաժողովի նիստում նշեց, որ ՀԾԿՀ-ն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը: 

Հանձնաժողովն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, որոնց տարեկան սպառումը 600 խմ է, վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ համար, սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի սակագինը նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ համար, ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ժամանակահատվածի համար եւ վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: 

Իսկ մյուս սպառողներին, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ համար եւ ամսական 10 հազար խմ գերազանցող գազի սպառման համար սահմանել յուրաքնաչյուր 1000 խմ համար 255.92 դոլարին համարժեք դրամ սակագին:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը պարզաբանեց, թե ինչու է ընկերությունը գազի թանկացման հայտ ներկայացրել: 

Նրա խոսքով՝ այսօր գործում է 2016 թվականին սահմանված սակագինը. «2019-ի հունվարի 1-ի դրությամբ, երբ Հայաստան ներկրվող գազի սակագինը 1000 խմ-ի դիմաց դարձավ 165 դոլար, մենք գազը շարունակեցինք վաճառել 255 դոլարով: Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը վճարում ենք բյուջե՝ համարվելով առաջին հարկատու: 47 դոլարից 12-ը կորուստ է: 35 դոլարից 19-ն աշխատավարձն է: «Գազպրոմ Արմենիա»-ին մնում է 16 դոլար»,- ասաց Թադեւոսյանը:

Նա նշեց՝ թվային այս պատկերը վկայում է, որ այսպես անհնար է պահել համակարգը:

Թադեւոսյանն ընդգծեց՝ իրենց հիմնական խնդիրն է հավասարակշռել սպառողների եւ մատակարարի շահերը. «Ներդրումներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել նաեւ ընթացիկ ծախսերը: Անհրաժեշտ է հավասարակշռել մատակարարի եւ սպառողների շահերը, իսկ այսօր իրավիճակը օգտակար է միայն սպառողին»։

«Գազի 1000 խորնարադ մետրի դիմաց առաջարկված 275 դոլար գնով ընկերությունը նախատեսում է 10 տարում ունենալ 60 մլրդ դրամի մարժա եւ զուգահեռ իրականացնել 230 մլրդ դրամի ներդրումներ, առանց որի ապագայում կարող են առաջանալ մատակարարումների հետ կապված խնդիրներ, ինչը չի եղել կանոնավոր մատակարարումների պահից սկսած»,- նշեց ընկերության ղեկավար գործադիր տնօրենը։

Թադեւոսյանն ասաց, որ առաջարկվող գնի դեպքում հաշվի առնելով բոլոր ծախսերը՝ ընկերությանը 1000 խորանարդ մետր գազի վաճառքից մնում է միայն 55 դոլար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1596 դիտում

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում