Հարատեւ պաշտոնավարում ենք ակնկալու՞մ։ Իմ պաշտոնը, եւ ցանկացած պաշտոն զբաղեցնող պաշտոնյա այսօր կարող է պաշտոնավարել, վաղն ավելի արդյունավետ պաշտոնավարող թեկնածու կունենանք, նա կպաշտոնավարի։

Այս մասին այսօր ասաց Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շատ արագ չեն փոփոխվում երկու կարեւոր ուժային կառուցների՝ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության պետերի պաշտոնյաները։ Նա նաեւ չկիսեց այն տեսակետը, թե պաշտոնյաներն արագ են փոփոխվում։ Հարցին, թե ի՞նչի արդյունքում է կայացվել որոշումը եւ արդյո՞ք եղել են դժգոհություններ, նախարարը պատասխանեց, որ կոնկրետ դժգոհությունների մասին հիմա խոսել չի կարող։ Նա ասաց, որ իր գործընկերների հետագա պաշտոնավարումը, մի մասինը, գուցե, իրենց ցանկությամբ, մի մասինը՝ վարչապետի որոշմամբ, այլեւս նպատակահարմար չի համարվել։ Պապիկյանը շեշտեց, որ պատճառները տարբեր են, առաջիկայում վարչապետը կխոսի դրանց մասին։

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահի հրամանագրով Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ:

Հարցին, թե իր համար խնդրահարո՞ւյց է, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվեր, ասենք, մեկ տարի հետո, Պապիկյանը պատասխանեց. «Ինձ համար որեւէ խնդիր չի առաջացնում հանրության ձայնը լսելը: Հիմա մենք կունենանք այդ անհրաժեշտությունը մեկ տարի հետո, թե ոչ, դա ցույց կտա ժամանակը: Տարբեր իրավական ճանապարհներ կան, որը թույլ կտա առկա խնդիրը լուծել»:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին ու կառավարությանը հայտնած անվստահությանը, Պապիկյանն ասաց. «Առողջ քննադատությունը կարող է բերել պետության համար դրական փոփոխությունների եւ արդյունքների։ Թե ինչ նպատակներով է ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում կամ միավորման ինչ ակնկալիքներ ունի, դա արդեն իրենց խնդիրն է։ Իսկ ԲՀԿ նախագահը, կարծում եմ, եթե մի օր կառավարություն ձեւավորի, այն ժամանակ թող խոսի կառավարության 100 տոկոսի հրաժարականի մասին, որովհետեւ դա իր լիազորությունների տիրույթում չէ»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ յուրաքաչնյուր քաղաքական հայտարարություն էլ իրավունք ունի գոյություն ունենալ, բայց եւ դա չի նշանակում, որ այն իրականություն է։ Նրա խոսքով՝ դա անձամբ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի խնդիրն է. «ՀՀ քաղաքացիները իրենց վստահության քվեն են տվել մեր քաղաքական ուժին ու մենք պաշտոնավարելու ենք ՀՀ քաղաքացու շահի համար»:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն օօլիգարխ է, թե՝ սեփականատեր, Պապիկյանը պատասխանեց, որ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ։ Սա այն պարզ պատճառով, որ որեւէ կերպ փոխկապակցված չէ իշխանության հետ։ «Գագիկ Ծառուկյանի օլիգարխ կամ սեփականատեր լինելու այդ հարցը մեծապես կապված է այդ տերմինի բացման հետ, այսինքն՝ անձն ու իր կարողությունները չեն փոխվել, սակայն օլիգարխիկ համակարգի փոխկապակցվածությանը իշխանության հետ այլեւս գոյություն չունի»,- պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ գուցե հենց սա է իր գործընկերների մտահոգության պատճառը։ Այն, որ չեն կարողանում ինչ-որ կոմպրոմիսներ գտնել իշխանության հետ։ 

Պապիկյանն ասաց, որ կորոնավիրուսի այս ծանր պայմաններում փոխանակ ՀՀ քաղաքացուն օգնելու, իշխանությանը ապավեն լինելու՝ առիթն օգտագործում են ու տարբեր մեղքեր իշխանության վզին են փաթաթում. «Դա ոչ միայն վատ է, այլեւ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների արված հայտարարությունները ըստ էության ՀՀ քաղաքացու եւ պետականության դեմ են»:

Հարցին, թե արդյո՞ք իշխանությունը մտահոգված չէ, որ որոշ քաղաքական ուժեր կարող են միավորվել եւ սասանել իշխանության դիրքերը, Պապիկյանը տվեց բացասական պատասխան։ Նա պնդեց, որ իշխանությունը մտահոգվելու պատճառ չունի եւ իր դիրքերն ամուր են, քանզի այն ձեւավորվել է ազատ, արդար ընտրությունների արդյունքում։ Նախարարի խոսքով՝ եթե որեւէ քաղաքական միավոր, կամ քաղաքական գործիչ, ՀՀ Սահմանադրությանը հակասող քայլեր կփորձի կատարել, կպատժվի։ «Ցանկացած հեղաշրջման փորձ կպատժվի օրենքի ողջ խստությամբ, դա քննարկելի չէ, բայց եթե լինի, կստանա պատասխան»,- ասաց Պապիկյանը։

Նա ասաց, որ այսօր իրենց մտահոգությունը համավարակի հաղթահարումն է, իսկ դրանից հետո կանդրադառնան շատ հարցերի։ «Եթե որեւէ մեկը այս վիճակում փնտրում է, որ կարողանա ձեռքերը տաքացնել, ես ցավում են այդ մարդկանց համար, որովհետեւ դա հարիր չէ պետական գործչին»,- եզրափակեց նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1733 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ