Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու․ Արթուր Ջավադյան

Վաղվանից Մարտին Գալստյանը կստանձնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով այն շուրջ 12 տարի ղեկավարող Արթուր Ջավադյանին։ Նա երեկ վերջին անգամ էր այդ կարգավիճակում մասնակցում ՀՀ Կառավարության նիստին: Ջավադյանը պաշտոնը լքեց Կառավարության անդամների ծափերի ներքո: ՀՀ վարչապետը նրա ղեկավարման տարիները անվանեց բուռն՝ նկատելով, թե Կենտրոնական բանկն իրեն դրսեւորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի եւ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետը նշեց, որ Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերում, եւ առաջիկայում այդ մասին որոշումներ կկայացվեն։

«Հայկական ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում Արթուր Ջավադյանը խոսել է կորոնավիրուսի, Կենտրոնական բանկի աշխատանքի եւ հետագա պլանների մասին։

- Պարո՛ն Ջավադյան, Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանում եւ աշխարհում, ըստ էության, 2 ճգնաժամային իրավիճակ է արձանագրվել՝ 2008-ին եւ հիմա։ Եթե համեմատականներ տանենք դրանց միջեւ, ապա ո՞րն էր, ըստ Ձեզ, ավելի մեծ ճգնաժամ ֆինանսական առումով, եւ որի՞ ժամանակ ենք գոնե այս պահին ունեցած հաշվարկներով ավելի մեծ կորուստներ ունեցել։

- Կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը կարծում եմ՝ շատ ավելի ծանր հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, քան եղել է նույնիսկ 2008-ին։ Մենք, իհարկե, մի ճգնաժամային իրավիճակ էլ ունեինք 2014-15 թվականներին, բայց դա ավելի ռեգիոնալ ճգնաժամ էր եւ համաշխարհային տնտեսությանն այդքան չէր վերաբերում, ինչքան ԱՊՀ երկրներին։ Այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ մենք արդեն սովորել էինք այն դասերը, թե ինչ պետք է անել ճգնաժամային իրավիճակում, մենք ունեինք արդեն կայացած հակաճգնաժամային մենեջերներ, որոշումների կայացման բիզնես պրոցեսներ ու նաեւ փորձ։ Այդ ամեն ինչից ելնելով՝ մենք շատ ավելի լավ պատրաստվեցինք այս ճգնաժամին, քան պատրաստ էինք նախկինում։ Հատկապես առաջին ճգնաժամի ժամանակ մեզ թվում էր, թե ամեն ինչ Հայաստանի կողքով է անցնելու, բայց հետո խոր տնտեսական անկում ունեցանք, ավանդների արտահոսք, ոչ այդքան բարվոք վիճակ վարկային համակարգում:

Այս անգամ շատ ավելի հանգիստ էինք, քանի որ կար մի առանձնահատկություն. դա անորոշությունն է։ Այդ անորոշությունը մինչեւ հիմա էլ կա, եւ ոչ ոք չգիտի, երբ է ավարտվելու, ինչ հետեւանքներ է ունենալու, եւ ինչպես պետք է դուրս գանք սրանից։ Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու, ավելին՝ ոչ միայն մենք, այլեւ շուկայի մասնակիցները՝ բանկերը։ Բանկերն ունեն բուֆերներ, լավ կապիտալիզացված են, վիճակները լավ է, եւ այս առումով կարծում եմ, որ մեր խնդիրները շատ ավելի քիչ են։ Բայց այս ամենը կախված է մի քանի գործոնից, ամենակարեւորը, թե ինչքան դեռ կտեւեն կորոնավիրուսի ստեղծած վայրիվերումները։ Որովհետեւ բոլորի մոտ զգացողություն կա, որ սա շուտ չի ավարտվի։ Անշնորհակալ գործ կլինի, որ ինչ-որ մեկը կանխատեսի, թե, օրինակ, նոյեմբերին է լինելու երկրորդ ալիք կամ հակառակը։

Այն ինչ մեր երկրում է կատարվում, այդ սցենարն արդեն մի քանի երկրում կա։ Հիմա մեզ նոր լուրեր են հասնում, որ մեր հարեւան երկրում՝ Իրանում, իրավիճակը լավ չէ։ Ասիական երկրներում՝ Հնդկաստանում է սանիտարական նորմերի պահպանումը բարդ։ Դեռ հարց է, թե առողջապահական առումով վիրուսի դեմն առած երկրների հաջորդ քայլն ինչ է լինելու, քանի որ այդ երկրները բացել են իրենց սահմանները։ Ես չեմ կարծում, որ մենք մեծ սխալներ ենք արել։ Իրավիճակն այսօր վերահսկելի է ֆինանսական ոլորտում եւ մեր տնտեսությունում, բայց, իհարկե, ամեն ինչ կախված է սրա տեւողությունից։

- Ըստ Ձեզ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների միջոցառումների իրականացման շրջանակներում ԿԲ-ն օգտագործե՞լ է իր ունեցած ամբողջ պոտենցիալը, թե՞ դեռ կլինեն աջակցության նոր միջոցառումներ։

- Կենտրոնական բանկի պոտենցիալը բավականին մեծ է, ու ամբողջն օգտագործելու կարիք չկա։ Մենք օգտագործել ենք առաջին հերթին պրուդենցիալ գործիքներ, որ թույլ չտանք ապագայում ինչ-որ խնդիրներ լինեն բանկային համակարգում։ Երկրորդը՝ մենք սկսել ենք պատրաստվել այս ճգնաժամին ոչ թե կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, այլ շատ ավելի շուտ, քանի որ նոր բուֆերներ, նոր գործիքներ ենք մտցրել, մեր բանկային համակարգն էլ բավականին բարվոք վիճակում է գտնվում։ Կարելի է ասել, որ մենք ունենք 17 առողջ, նորմալ առեւտրային բանկ։ Հետաքրքիր բան ասեմ՝ ներդրողների կողմից նույնիսկ այս պայմաններում հետաքրքրություն կար մեր բանկային համակարգի նկատմամբ։

- Վերջին շրջանում շատ են կարեւորվում անկանխիկ գործարքները, բայց դրան զուգահեռ բանկային համակարգը սկսում է այդ ծառայությունների գները բարձրացնել։ Ի վերջո, կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարքներ, ինչպե՞ս պետք է հավասարակշռել այս խնդիրը։

- Միանշանակ, մեր ուղղվածությունը եւ ռազմավարությունը անկանխիկ գործիքների կտրուկ ավելացումն է եւ կանխիկ շրջանառության նվազեցումը։ Այսօր շրջանառության մեջ է գտնվում օրենքի նախագիծ, որը կարելի է ասել վերջնականապես քննարկվել է բոլոր պատկան մարմինների հետ, եւ արդեն շատ շուտով այն կգնա Ազգային ժողով։ Այդ նախագիծը էապես կրճատելու է կանխիկ գործարքները ու, իհարկե, ավելացնելու է անկանխիկը։ Անկանխիկ գործարքների առումով ունենք երկակի պրոցեսներ. առաջին պրոցեսն այն է, որ մրցակցության հաշվին անկանխիկ ծառայության գներն իջնում են՝ ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ, «Իդրամ»-ը, «ԱրՔա»-ի հավելվածը։ Շատ տարբեր առաջարկներ կան տարբեր առեւտրային բանկերի եւ տարբեր այլ պլատֆորմների կողմից։ Մյուս կողմից հնարավոր է, որ նոր գործիքներն ավելի թանկ լինեն պահի տակ, բայց մրցակցության հաշվին այդ գործիքները կնվազեն։ Մենք հետեւում ենք դրանց, քանի որ ունենք ստորաբաժանում, որը զբաղվում է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերով, ու մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկը ֆինանսական կայունությունն է, իսկ դա ֆինանսական կայունության մաս է։

Խոսակցություններ կան, թե իբր մենք ենք լոբբինգ անում անկանխիկ գործարքները՝ բանկերի համար, բայց դա բանկերի համար չէ, դա մեր տնտեսության համար է։ Ինչքան շատ թափանցիկ ընկերություններ մենք ունենանք, այդքան բանկային միջնորդությունն ավելի կհեշտանա ու կավելանա։ Ասեմ, որ այստեղ հավասարակշռելու առումով այդքան մեծ խնդիր չկա։ Մենք պետք է օրեցօր այնպես անենք, որ մեր հասարակությունը, բանկերի բոլոր հաճախորդները քիչ-քիչ գնան օնլայն հեռահար բանկինգին։

- Հաճախ բանկային եւ վարկային կազմակերպությունների դեմ բողոքներ են լինում եւ նույնքան հաճախ էլ դրանք արդարացված են լինում։ Ինչպե՞ս պետք է անել, որ այդ կազմակերպությունները սկսեն որակյալ եւ վստահելի դառնալ:

- Ֆինանսական համակարգի մոտ 80 տոկոսը բանկերն են ու ակնհայտ է, որ բանկերն այլ տիպի կազմակերպություններ են։ Նախ՝ կորպորատիվ կառավարման լավագույն ստանդարտներն են ներդրված, երկրորդը՝ բանկերը սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպություններ են, ի տարբերություն մնացած ֆինանսական կազմակերպությունների։ Բանկերը գործ ունեն հաճախորդների հետ եւ ավանդների հետ՝ ի տարբերություն մնացած կազմակերպությունների։ Մնացած կազմակերպությունները էլի միջնորդի դեր են կատարում, բայց նրանք միջնորդ են իրենց բաժնետերերի եւ հասարակության, իսկ բանկերը միջնորդ են մի խումբ ավանդատուների ու իրենց հաճախորդների միջեւ։ Մեր նախնական տվյալներով մենք 1 միլիոնից ավելի ավանդատու ունենք։ Այն կանոնները եւ վերահսկողությունը, որ մենք ներդրել ենք բանկերի համար՝ նույնիսկ մի քիչ կոշտ են, բայց դրանք պարտադիր են։ Դրա համար մենք ավելի շատ զբաղվում ենք բանկերով ու շատ ավելի քիչ զբաղվում ենք վարկային կազմակերպություններով։

Իհարկե, տոկոսների առումով կան դժգոհություններ, բայց միկրովարկավորումը բարձր տոկոսներ է։ Մի քանի երկրի փորձ էինք ուսումնասիրում վերջերս, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, երբ ուզում էին սահմանափակումներ դնել՝ կար 1000 տոկոս, 600 տոկոս, 400 տոկոս։ Միկրովարկավորումը ամբողջ աշխարհում թանկ գործառույթ է, քանի որ դրա ռիսկերը շատ են՝ առանց գրավ, շատ դեպքերում առանց սքորինգ (վարկային պատմության գնահատական) համակարգի, բնական է, որ կորուստներն էլ 30-40 տոկոսի են հասնում տոկոսադրույքների տեսքով։ Դժգոհություններն ավելի շատ վարկային կազմակերպությունների հետ է առնչվում, քան թե բանկերի։ Բայց ավա՛ղ, մենք ունենք նաեւ ֆինանսական կրթվածության խնդիր։ Մեր ժողովրդի բավական մեծ զանգվածի համար՝ բոլոր տիպի կազմակերպությունների անունը բանկ է՝ նույնիսկ, եթե մեկը տոկոսով փող է տալիս, այդ երեւույթին ասում են բանկ։ Այստեղ մեր խնդիրն էլ կա։

- Շատ է խոսվում Հայաստանի ֆինանսական համակարգի բարձր դիմադրողականության, դրամի կայունության մասին։ Այս ճգնաժամային իրավիճակում էլ վայրիվերումներ չեղան։ Սա ինչի՞ արդյունքում է հնարավոր եղել։

- Վայրիվերումներ չեղան՝ շնորհիվ այն դասերի, որ մենք ուսումնասիրեցինք, այն թիմի, որ գոյություն ունի ԿԲ-ում, այս տարիների ընթացքում ձեւավորված մեր գիտելիքների եւ որոշում ընդունելու ունակությամբ, որովհետեւ մեզ մոտ բոլոր մակարդակներում մարդիկ պատրաստ են որոշում ընդունելու։ Եթե կան բոլոր մակարդակներում որոշում ընդունողներ, դա նշանակում է, որ վերջին ատյանում, որը պետք է որոշում ընդունի ֆինանսական կառույցի վերաբերյալ՝ ավելի սահուն է անցնում պրոցեսը, ավելի մեծ վստահություն կա։

- Պարո՛ն Ջավադյան, շուտով կներդրվի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգը։ Ի՞նչ կարծիք ունեք այդ համակարգի մասին, ի՞նչ հնարավոր դրական եւ բացասական հետեւանքներ եք կանխատեսում:

- Մենք նույնիսկ երեկ քննարկել ենք այս համակարգի հիմունքները եւ կարծում եմ, որ դեռ տեղ ունենք քննարկելու, քանի որ դեռ պետք է հստակ կողմնորոշվել մի շարք հարցերի շուրջ։ Գաղափարը պարտադիր գաղափարներից է ու ես ասեմ, որ սրա ջատագովներից մեկը հենց Կենտրոնական բանկն է ու մեր թիմը։ Առաջին օրերից մենք սրա մասին մշտապես խոսել ենք։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ ավելացնելու է մեր բիզնեսի եւ քաղաքացիների թափանցիկությունը, որի շնորհիվ նույն սքորինգի ինստիտուտը ավելի սահուն կաշխատի եւ դրա հաշվին կավելանա ֆինանսների հասանելիությունը, իսկ դա բերելու է վարկային միջոցների կտրուկ աճի, ինչն էլ արդեն տնտեսական աճ է իր հետ բերելու։

- Աշխարհում ակտիվորեն զարգանում են թվային ֆինանսական ակտիվները։ Հայաստանը պոտենցիալ ունի՞ այդ ասպարեզում։

- Ես՝ որպես Կենտրոնական բանկի ղեկավար, շատ մեծ վերապահումով եմ մոտենում կրիպտոարժույթներին։ Նույնիսկ վերջերս բոլոր հարթակներում այս հարցը քննարկման առարկա է դարձել. թե՛ Բազելում, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամում այդ վտանգը տեսնում են։ Այսօր գաղտնիք չէ, որ թվային ակտիվներ օգտագործողները մի կողմից շատ առաջադեմ երիտասարդներ են, մյուս կողմից փողերի լվացմամբ զբաղվող, այսպես կոչված, հանցագործներն են զբաղվում դրանցով, տեռորիստական բոլոր կազմակերպություններն էլ օգտվում են թվային տարբեր ֆինանսական ակտիվից։ Պարզապես դրա մասշտաբները աշխարհում փոքր են։ Հնարավոր է, որ ապագայում դրա հետ կապված գործառույթներն ավելի ակտիվ լինեն։ Կենտրոնական բանկի ցանկացած պաշտոնյա պարտավոր է լինել ռիսկեր գնահատող, իսկ սրանք մեծ ռիսկեր են։

- Պարո՛ն Ջավադյան, արդեն մոտենում է Ձեր պաշտոնավարման ավարտը. այս ընթացքում արված աշխատանքներից ո՞րն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը։

- Գլխավոր ձեռքբերումն այն է, ինչի մասին խոսեցի՝ մեր թիմը։ Մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ մենք ունակ եղանք հաղթահարելու բոլոր ճգնաժամերը։ Ասեմ ավելին՝ այսօր ես վստահ եմ, որ մեր թիմն այնքան պրոֆեսիոնալ է, որ որեւէ խնդիր ապագայում էլ չենք ունենա։ Քանի որ նշանակվել է շատ բանիմաց երիտասարդ (Մարտին Գալստյանը), որը մեր թիմի անդամներից մեկն է. տարիներ առաջ է միացել ԿԲ-ին, բավականին փայլուն կրթություն ստացած անձնավորություն է, խոր գիտելիքների է տիրապետում։ Այս թիմն ունակ է լինելու հաղթահարել ցանկացած վայրիվերումներ ու ցանկացած ճգնաժամ։

- Ազգային ժողովի եւ Կառավարության հետ ձեր համագործակցությունն ինչպե՞ս եք գնահատում։ Կխնդրեի նշել 3 օրենք, որն ընդունվել է այդ ընթացքում եւ առավել կարեւոր է Ձեզ համար։

- Տասնյակ օրենքների թե՛ նախապատրաստմանը, թե՛ ընթացքին մեր մասնագետները մասնակցել են, եւ բոլորս էլ մեր լուման ներդրել ենք այդ օրենքների մեջ։ Մի օրինակը հենց այդ կանխիկի շրջանառության կրճատման մասին օրենքն է։ Բոլոր օրենքները կարեւոր են, ու դրանով մենք տարբերվում ենք լավ առումով որպես ինստիտուտ։ ԿԲ-ն ջատագով է բոլոր օրենքներին, որոնց շնորհիվ կորպորատիվ կառավարումը լավանում է, թափանցիկությունը՝ մեծանում, հարաբերություններն ավելի ճշգրիտ են դառնում, հանցագործություններն ավելի շատ են բացահայտվում, մարդկանց բարեկեցությունն ավելանում է։ Շատ բաներ կան, որ դեռ պետք է հղկվեն, շատ խնդիրներ կան, որ դեռ պետք է ինչ-որ ձեւով շտկվեն։

- Սովորաբար պաշտոնյաները պաշտոնավարման ավարտին զգում են, որ ինչ-որ մի բան չեն հասցրել անել։ Կնշե՞ք 3 կարեւոր խնդիր, որոնք չեք հասցրել լուծել։

- Գիտեք, ես շատ իդեալիստ չեմ. Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից ե՛ւ մեր վերահսկողությունը, ե՛ւ մեր բանկային համակարգը 2018 թվականին գնահատվել են 97 տոկոսով միջազգային ստանդարտներին համապատասխանող։ Ես կուզեի, որ 100 լիներ։ Բայց հիշեցնեմ, որ 2006-07 թվականներին մենք եղել ենք 65 տոկոսով համապատասխանող։ Եթե նայենք այդ տարբերությունը, ինչ-որ բանի հասել ենք, բայց, իհարկե, շատ լավ կլիներ, որ մենք լինեինք իդեալական։ Շատ ավելի լավ կլիներ, որ մեր բանկային համակարգը լիներ ավելի գերկապիտալիզացված, եւ այդ բուֆերները լինեին մեծ, քանի որ հնարավոր է այլ տիպի ճգնաժամներ լինեն։

- Վարչապետը Կառավարության նիստում խոսեց այդ մասին, բայց կցանկանայինք Ձեզնից իմանալ. շարունակելո՞ւ եք պետական ապարատում Ձեր աշխատանքը։ Ինչ-որ տեղ պաշտոնի նշանակվելու առաջարկ եղե՞լ է։

- Գիտեք ինչ, հնարավոր է՝ ինչ-որ մտքեր կան, հունիսի 12-ին իմ վերջին աշխատանքային օրն է։ Ավարտելուց հետո մի քանի օրվա մեջ ավելի մեծ հնարավորություն կունենամ մտածելու։ Մի բան կարող եմ հստակ ասել՝ անկախ նրանից, ես կաշխատեմ պետական ինստիտուտներում, թե մասնավոր, կամ այդ երկուսը համատեղ, պարզ է, որ ես արդեն իմ կյանքի մեծ մասը նվիրել եմ բանկային գործին եւ կայունության ապահովմանը, պարզ է, որ շարունակելու եմ էլի զբաղվել դրանով։ Իմ գործունեությունը լինի մասնավորում, պետականում, թե մասնավոր-պետական համագործակցության մեջ, ակնհայտ է, որ ուղղված է լինելու բարեկեցության ավելացմանը, կայունության ուժեղացմանը, մեր պետության տնտեսական զարգացմանը։

- Հաճախ պաշտոնը կաշկանդում է մասնագետին մասնագիտական վերլուծություններ անելու հարցում։ Երբ արդեն ԿԲ նախագահի պաշտոնում չլինեք, արդյոք ավելի ազա՞տ եք լինելու վերլուծական աշխատանքներ կատարելու համար։

- Իհարկե, ինչքան էլ անկախ լինի քո պաշտոնը, իսկ ես ԿԲ նախագահի պաշտոնը անկախ եմ համարում, ակնհայտ է, որ որոշակի կաղապար կա պետական պաշտոնի շուրջ։ Եթե հնարավորություն լինի զբաղվել վերլուծությամբ, ու լինել շատ ավելի անկաշկանդ, կարծում եմ՝ ավելի ճիշտ խորհուրդներ կկարողանամ տալ, ավելի ճիշտ վերլուծություններ կկարողանամ անել, եւ ավելի լավ արդյունք կլինի։ Բայց անկախ իմ որեւէ տեղում լինելուց, այս կառույցում որեւէ խնդիր չի լինելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7511 դիտում

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ-ն հրապարակել է թարմացված աղյուսակը

Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր. Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել

Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Զուրաբիշվիլի

Ինչու ՔՊ-ն որոշեց Գյումրիում գնալ նոր ընտրությունների, ինչ է փրայմրըիզը. մանրամասնում է Կոնջորյանը. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ

Դատարանի բակում իշխանափոխություն խոստացող Քոչարյանը հիշեցնում է երազում կորեկ տեսնող հայտնի թռչունին. Չախոյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր ռեկորդային ջերմություն է տարածվում

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է. Միրզոյան

Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը. Ավինյանն այցելել է տրանսպորտի կառավարման կենտրոն

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում

Վանաձորում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը Հայաստանում է. քանի մարդու է այն տրամադրվում

Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. վարչապետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջության համար. խստացվում է ամենապահանջված ըմպելիքների վաճառքը

Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ

16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան և այլ ռազմամթերք. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Ժամանակավոր կարգելվի ցորենի, գարու և այլ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը

Վրաստանը մինչև 2028-ը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և դրամաշնորհներից. Կոբախիձե

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ծառայություններ կմատուցի Սյունիքում և Վայոց ձորում

Հնդկաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Չես կարող գյուղից լինել և հողը չսիրել. «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ջերմոց է հիմնել (տեսանյութ)

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ)

Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 700 հայկական բեռնատար կա հերթում

Նոր ընտրություններ և պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պուտինը նշել է՝ վերադարձի հույս կա

ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել. Պուտին

Քրեական ոստիկանության մոտ ավտոմեքենաներ են բախվել. երկուսը կայանված են եղել

Եթե կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, մանդատ թողնելը չի քննարկվել. Քոչարյանը՝ Նազարյանի մասին

Ինչպես դառնալ Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու. վարչապետը մանրամասնել է

Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել

Հաստատվել են բակալավրի, առկա և հեռակա կրթության 2025-26-ի մասնագիտությունները և ընդունելության քննությունները

ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված, անորակ ձայնագրություններով, նոր տարբերակ կլինի. Դանիելյան

Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց

«Պարո’ն Քոչարյան, նաուշնիկները հանեք», «Խանգարո՞ւմ եմ». լեզվակռիվ դատական նիստի ընթացքում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 28-ին

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության խորացման մասին