Խնդրի լուծումը մեր գլխում է եւ մտքում. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամկետը եւս 1 ամսով երկարացնելու որոշման պատճառն այն է, որ դեռեւս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել:

Այս մասին հայտարարեց Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով տվյալները՝  վարչապետը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ ունենք 15281 կորոնավիրուսի հաստատած դեպք, բուժվել է 5639 քաղաքացի, մահացել՝ 258 մարդ եւ ես 86 վարակակիր մահացել է այլ պատճառով։ Այս պահին կա 425 ծանր վիճակում գտնվով հիվանդ, ծայրահեղ ծանր՝ 100 մարդ։

Վարչապետի խոսքով՝ բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում․ 1857 սովորական մահճակալներից երեկվա դրությամբ զբաղված էր 1551-ը, 239 վերակենդանացման բաժանմունքի մահճակալներից՝ 204-ը։ Իհարկե, մահճակալների ծավալումը շարունակվում է, եւ, ինչպես ասաց Փաշինյանը, շարունակվում է նաեւ թթվածնի սնուցում ունեցող մահճակալների ծավալումը։

Այնուհանդերձ, վարչապետի համոզմամբ, իրավիճակը ճգնաժամային է։ Հիմնական հարցը, որ ծագում է, նրա խոսքով, հետեւյալն է՝ ո՞րն է ճգնաժամից դուրս գալու եւ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը իջեցնելու հայեցակարգային պատկերացումը։ «Այս պատկերացումը մեզ մոտ ձեւավորված ի սկզբանե չի փոխվել։ Կորոնավիրուսի հաղթահարումը ոչ այնքան այս իրավիճակում առողջապահական, որքան հանրային վարքագծի եւ կարգապահական խնդիր է»,- ասաց վարչապետը՝ արձանագրելով նաեւ, որ սա շատերը չէ, որ ֆիքսում են։

Վարչապետի համոզմամբ՝ այս խնդրի լուծումը մեր բոլորի մտքում եւ գլխում է, եւ, որ այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով։ Ընդ որում, Փաշինյանն ընդգծեց, որ այդ վարքագծային փոփոխությունների հիմնավորումն է կարեւոր, որովհետեւ ամենատարբեր կանխատեսումներով կորոնավիրուսի համավարակը ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհում գոյություն է ունենալու առնվազն 1,5 տարի, նույնիսկ կան գնահատակններ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ։

Նա նաեւ մեջբերեց, որ այս ամբողջ ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ վարչապետի՝ տեսականորեն այն կարող է հաստատվել 3 ամսից, 1 ամսից, բայց կարող է նաեւ չլինել առաջիկա 3 տարիներին։ Հետեւաբար՝ այստեղ էլ պետք է առաջնորդվել՝ հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույնի սցենարով, սակայն ամենօրյա կորոնավիրուսի հաստաման դեպքերը, վարչապետի պնդմամբ արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնները՝ վերջին 7-14 օրվա ընթացքում։ Նա շարունակեց, որ տարբերություն չկա կառավարության, քաղաքացիների միջեւ եւ «մենք» ասելով նկատի ունի բոլորին։ «Մենք բոլորս չենք պահպանել հակահամաճարակային կանոնները պատշաճ մակարդակով։ Մենք դիմակների կրման պարտադիր պայմանը մտցրել ենք հունիսի 3-ին, այսօր հունիսի 12-ն է, եւ եթե սահմանված կանոնները պահվեին պատշաճ մակարդակով, մեծ հավանականությամբ մենք այսօր պետք է ունենային թվերի նվազում»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ եթե չունենք թվերի նվազում, նշանակում է, որ բոլորս պատշաճ մակարդակով չենք պահում հակահամաճարակային կանոնները։

Եվ անկախ Կառավարության գործադրած ջանքերից, եթե հանրայնորեն կանոնները չպահպանվեն, վարչապետի համոզմամբ՝ համավարակի հաղթահարումը դառնալու է անհնարին։ Նա կրկին շեշտեց, որ մեր ռազմավարությունը պետք է լինի սովորել ապրել կորոնավիրուսի հետ, որովհետեւ ոչ–ոք չգիտի, թե ինչքան այն կլինի մեզ հետ։

Վարչապետն այս հայտարարությունից հետո նաեւ պարզաբանեց, թե ինչով է դա պայմանավորված։ Նա ասաց, որ մարդկությունը բազմիցս առերեսվել է արհեստական կամ բնածին պատճառներով, վարքագծային փոփոխության կանոններին։ Փաշինյանն օրինակ բերեց, որ երբ հայտնվեցին ավտոմեքենաները, ինչ-որ մի պահից մարդիկ մեծ թվերով վրաերթի էին ենթարկվում, ինչի հետեւանքով մեծ թվով մարդիկ էին մահանում։ Այնուհետեւ՝ ստեղծվեցին հետիոտնային անցումները, լուսացույցները, կանոնակարգվեցին երթեւեկության կանոնները, եւ այդ ժամանակ կամ գոնե հիմա ոչ-ոք չի ասում՝ ես չեմ հավատում ավտոմեքնաների մահաբեր ուժին։ Միեւնույն ժամանակ վարչապետը չժխտեց, որ այսօր մեզնից շատերը չեն անցնում նախատեսված անցումներով, արհամարհում են կարմիր լույսը եւ նրանցից շատերի հետագա ճակատագիրն, ինչպես կորոնավիրուսի դեպքում, լինում են ասիմպտոմ։ Բայց եւ կարող է լինել վրաերթի դեպք, եւ սա էլ, վարչապետի խոսքով, կարելի է համարել կորոնավիրուսի զարգացման ծանր եւ ծայրահեղ ծանր դեպք։

«Եթե մեզ մոտ վարքագծային փոփոխություններ տեղի չունենան, մենք հանդիպելու ենք մեծ բարդությունների»,- ասաց վարչապետն ու օրինակ բերեց այն իրավիճակը, երբ մեր երկրում լրիվ արգելափակման ռեժիմ էր գործում եւ շեշտեց, որ այն նույնպես չտվեց այն արդյունքը, որը կարող էր արձանագրվել մի շարք երկրներում։ Մեր թվերը չմոտեցան 0-ի եւ սա այն պատճառով, որ չպահպանվեցին վարքագծի որոշակի կանոններ։ Իսկ հիմա, նույնիսկ այս պարագայում, կարող է լինել 0-ին մոտ թիվ, եւ վարչապետի համոզմամբ՝ եթե դա տեղի ունենա, չի նշանակի, որ կորոնավիրուսը վերացել է, այլ կնշանակի, որ մենք, որոշակի կանոններ պահելով, օրինակ՝ դիմակ կրելով, կարողացել ենք  թվերը զրոյացնել։ Բայց եւ եթե դրանից հետո հանենք դիմակներն ու շարունակենք ապրել նախկինի նման, այդ թվերը շատ արագ կվերադառնան։

Արձանագրելով, որ լրիվ արգելափակումների ռեժիմը այդքան էլ էֆեկտիվ չեղավ, այնուամենայնիվ, վարչապետը չբացառեց, որ հնարավոր է կրկին անցնել այդ ռեժիմի՝ այլընտրանք չունենալու պատճառով։ Իրենց արված հաշվարկներով՝ եթե հաջողվի կայուն պահել իրավիճակը, օրինակ՝ մնա օրը 550-600 նոր դեպքի շրջանակներում, ծանրության բեռը տանելի կլինի առողջապահական համակարգի համար, կհաջողվի սպասարկել բոլոր հիվանդներին, բայց, եթե դրանից էականորեն ավելի լինի, ստիպված կլինենք կրկին անցնել համատարած արգելափակումների, ինչը կնշանակի հարված հասցնել տնտեսության ողնաշարին։

«Հայաստանում պետք է սկսկի հակահամաճարակային շարժում, եւ հենց այսօրվա մեր հանդիպումը կարող է լինել սիմվոլիկ զրոյական կետ, որով մենք արձանագրենք, որ մեզնից յուրաքանչյուրը, ես ինքս պարտավորվում եմ, որպես նախկինում այդ կանոնները պատշաճ չպաշտպանած մարդ, որի ապացույցն այն է, որ ինքս վարակվեցի կորոնավիիրուսով, այս ամբիոնից պարտավորվում եմ անձամբ ճշգրտորեն պահպանել հաստատված բոլոր կանոններն առանց բացառության եւ կոչ եմ անում նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիներին հետեւել այս օրինակին»,- կոչով դիմեց վարչապետն ու հավելեց, որ այս նույն կանոնով պետք է առաջնորդվեն ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ եւ ձեւավորեն այնպիսի միջավայր, որ այդ կանոնների չպահպանումը լինի պարզապես ամոթալի։ Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ հարյուր հազարավոր մարդկային բազմությունը ձեւավորվում է մեկ մարդուց, մեկ մարդկանց հանրագումարից։  Եվ այս դեպքում նույնպես վարչապետը չունի այլ պատկերացում այս խնդրի լուծման համար, քան այն բանաձեւը, որով առաջնորդվել է իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում, եւ այդ բանաձեւն ունի շատ պարզ թվաբանական արտահայտություն՝ 1+1+1+1 եւ այդպես հարյուր հազարներ եւ այդպես միլիոնավոր մարդիկ։

Տպել
1584 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը