Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական սննդային թունավորման գործն ուղարկվել է դատարան

Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական սննդային թունավորման գործն ուղարկվել է դատարան: Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական թունավորման դեպքն արձանագրվել էր 2019թ. օգոստոսի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում: Ռեստորանային համալիրից «Գյումրու ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզ հիվանդանոց» ՓԲ ընկերություն էին տեղափոխվել թվով 39 քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել էր սննդային թունավորում:

Նշվածի կապակցությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  2019 թ.օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվելէքրեականգործ, կատարվել նախաքննություն:

Նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների բավարար համակցությամբ նշված ռեստորանային համալիրի մենեջեր Հ. Դ.-ին, խոհարարի օգնական Մ.Թ.-ին և խոհարար Կ. Հ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործ ուղարկել Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԵ սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի կողմից «Դվին» ռեստորանային համալիրում իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել  են  մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ ռեստորանն ապահովված չի եղել համապատասխան քանակի սառնարանային սարքավորումներով,նախատեսված չեն եղել անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, ստուգման ժամանակահատվածում աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության, ընդունվող հումքը և սննդամթերքը չեն ուղեկցվել անվտանգությունը և որակը հաստատող փաստաթղթերով և այլն:

Պարզվել է, որ ռեստորանային համալիրը սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ  սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչի պատճառով  մինչ  թունավորման վերաբերյալ ահազանգի ստացումը դրա նկատմամբ  որևէ հսկողություն չի իրականացվել:

Ոլորտը կարգավորող իրավական ակտերի և քրեական գործի նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների և փաստական տվյալների համադրությունից  պարզ  է դարձել, որ նկարագրված  հանցագործության ծնող պատճառներ և նպաստող  պայմաններ են հանդիսացել հատկապես ոլորտը  կարգավորող վերաբերելի իրավական  ակտերի ոչ համապարփակ բնույթը։

Մասնավորապես՝ըստ իրավակարգավորումների՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը տնտեսվարող  սուբյեկտինն է, իսկ տեսչական մարմնի պաշտոնատար  անձանց և  հանրային ծառայողների վրա  դրված է  պարտականություն՝  ապահովելու և  իրականացնելու  հաշվառումը, խորհրդատվությունը, ռեեստրներում գրանցման աշխատանքերը: Սակայն նրանց  տրված  չէ  որևէ գործիքակազմ՝ անբարեխիղճ  տնտեսվարողներին  հայտնաբերելու, ներգործության միջոցներ կիրառելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Ըստ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տեղեկատվությանն համաձայն, փաստացի  ստացվում է, որ ոչ լիարժեք  օրենսդրական կարգավորումների, տեսչական մարմնի աշխատակիցների անհետևողականության արդյունքում, բարձր ռիսկայությամբ օժտված հանրային սննդի օբյեկտը դուրս է մնում պատկան մարմնի վերահսկողությունից, ինչն  էլ իր հերթին  դառնում է  նմանատիպ  մասայական սննդային  թունավորման  դեպքերի պատճառ։

Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է աչքի ընկնող,  գործունեության մեծ  ծավալներ ունեցող ռեստորանային համալիրին, որը  գործում  է Շիրակի մարզում  գրեթե  մեկ  տասնամյակ:Եվ տարակուսելի է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը չկատարվելու պայմաններում հանրային սննդի օբյեկտը նաև տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների տեսադաշտից է դուրս մնացել, և միջոցներ չեն ձեռնարկվել գոնե խորհրդատվության միջոցով նշված բազայում վերջինիս ներառմանը նպաստելու ուղղությամբ:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսչության Շիրակի մարզային  կենտրոնի  աշխատակիցների միջև չկա աշխատանքի տարածքային բաժանում, ինչն էլ կարող է հանգեցնել կոնկրետ դեպքերում երկարատև բնույթ կրող խախտումների չհայտնաբերմանը, դրանց վերացման ուղղությամբ գործուն միջոցների չձեռնարկմանը և  նպաստավոր պայման հանդիսանալ բացթողումներ և խախտումներ թույլ տված  ծառայողի նույնականացնելու անհնարինության և հանցավոր դրսևորումների առաջացման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը միջնոդրագիր է ներկայացրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին:

Միջնորդագրով առաջարկվել է նմանատիպ դեպքերը կանխարգելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ,տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի կողմից իրենց սպասարկման գոտում կանխարգելիչ գործառույթները դարձնել առավել արդյունավետ և նախաձեռնողական, ինչպես նաև համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տրված աշխատակիցներինկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը։

Տպել
1889 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ