Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ են տրամադրել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ Բարձրագույն դատական խորհրդից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելուց հետո՝ հունիսի 19-ին, դատավոր Արսեն Նիկողոսյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում էր ներկայացրել՝ հայտնելով, որ իր՝ 18.06.2020թ. կայացրած համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածել վիրավորանք եւ սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:

Ստացված դիմումի քննարկման համար դատավոր Նիկողոսյանը հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը նույն օրը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ դատախազությունը ուսումնասիրում է դատավորի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիք պարունակող գրառումները:

Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո ազատ է արձակվել: Այս ընթացքում Քոչարյանի խափանման միջոցը քննող մի քանի դատավորների թիկնապահ է տրամադրվել. այժմ ոստիկանությունն ապահովում է նաեւ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13768 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը