Ամոթ է իրենց քաղաքական առաջնորդի կատարածը․ Բադասյանը՝ Թովմասյանի հայտարարության մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ինքն ամոթ է ապրել ԱԺ-ում տեղի ունեցած գործընթացների համար:

«Ես կարող եմ ասել, որ ինձ մոտ ամոթ է առաջացնում այն, որ կարելի է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այդ մոդելը, այնուհետև ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի պաշտոնավարել ցմահ։ Եվ ամոթ է իրենց քաղաքական առաջնորդի կատարածը, երբ ի լուր աշխարհի ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր վերարտադրության համար, բայց կատարվեց այն, ինչ կատարվեց»:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Հրայր Թովմասյանը չենթարկվի նոր օրենքին, Բադասյանը նշեց, որ յուրաքանչյուրը պարտավոր է ենթարկվել Սահմանադրությանը։ «Չկա չենթարկվել, պատկերացրեք՝ մի ֆիզիկական անձ փողոցով քայլելիս մտնում է ՍԴ եւ ասում, որ ես դատավոր եմ եւ ես իրականացնելու եմ արդարադատություն»,- նշեց նա։

Խոսելով ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի հայտարարությունների մասին՝ Բադասյանը նշեց, որ օրենքը Գյուլումյանի վրա նույնպես տարածվում է, քանի որ օրենքի տեքստում գրված է թե՛ պաշտոնի անընդհատության, թե՛ այլ հանգամանքների մասին։ Նախարարը նշեց նաև, որ Ալվինա Գյուլումյանի իրավունքն է դիմել վարչական դատարան և ունենալ արդար դատաքննության իրավունք։

Բադասյանը անդրադարձավ նաև ՍԴ-ում օրենքի նախագծի սահամանդրականությունը քննելու հարցին՝ նշելով, որ ԱԺ-ն դեմ է քվեարկել այդ որոշմանը։ «Եթե հարցը դիտարկենք Սահմանադրության ոգու տեսանկյունից, անփոփոխելի հոդվածով ժողովրդի իշխանության իրացման արդյունավետ մեխանիզմներ պետք է լինեն, այս դեպքում եթե գերակայությունը տրվի ՍԴ կողմից նախնական սահմանադրական վերահսկողությանը, վտանգվում է ժողովրդի իշխանության իրացումը, այդ թվում՝ իրացումը պետական մարմինների, այդ թվում՝ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխություններ իրականացնելը, արդարադատության իրականացումը»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ եթե կա շահերի բախում, ապա հավասարակշռումը պետք է տրվի Սահմանադրության ոգու տեսանկյունից, այդ թվում՝ Սահմանադրության անփոփոխելի հոդվածները մեկնաբանելով և կիրառելով։ «Ցանկացած սահմանդրական մարմին իրավասու է մեկնաբանել և կիրառել Սահմանդրությունը, այդ թվում՝ օրենսդիրը»,- նշեց նա։

Բադասյանը ընդգծեց նաև, որ Սահմանադրական դատարանում չպետք է լինեն տարբեր կարգավիճակ ունեցող անձինք, և սահմանադրական այս փոփոխությունների կարևոր նպատակներից մեկն էլ այդ փոփոխությունն իրականացնելն է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր պաշտոնական տեղեկագրում հրապարակեց հունիսի 22-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները:

Ըստ այդմ՝ վաղվանից ուժի մեջ կմտնեն փոփոխությունները, համաձայն որոնց՝ Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, բարձր դատարանի 9-հոգանոց կազմից կհեռանան այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է: Ըստ փոփոխությունները նախաձեռնած իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Կառավարության՝ նրանք երեքն են՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը: 

Նանե Ավետիսյան

Տպել
1695 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին