Տեսուչների ուժեղացված ծառայության խոշորացույցի տակ այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանն էր

ՍԱՏՄ տեսուչները ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում:

Տեսուչների ուժեղացված ծառայության խոշորացույցի տակ այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանն էր: Խախտումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամով, իսկ կրկնախատումների դեպքում՝ ավելի երկար ժամկետով կկասեցվի տնտեսավարողների գործունեությունը:

Արձանագրվող հիմնական խախտումներն են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, արտաքին շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:

ՍԱՏՄ-ն ստանում և արձագանքում է նաև քաղաքացիների կողմից «թեժ գծով» ստացվող ահազանգերին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ աշխատանքների ու խորհրդակցության արդյունքում արձանագրված փոփոխությունները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել և ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը:

Տպել
226 դիտում

Դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու նախագիծը այս պահին շրջանառությունից հանված է․ Սիսակ Գաբրիելյան

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ թեկնածու Կարեն Սեդրակյանին

Որոշակի հիվանդություններ ունեցող անձինք կարող են դիմակ չկրել, եթե ունենան հիվանդության մասին տեղեկանք. պարետի որոշում

Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Հայաստանի ավելի քան 30 գյուղ բնակիչ չունի. ՏԿԵ նախարարության պաշտոնյան պարզաբանում է՝ երբ եւ ինչպես է դա պատահել

Փոխվարչապետը ներկայացնում է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները

Հայտնի է Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհրդի կազմը

Հայտնի է՝ մյուս մրցաշրջանում որ ֆուտբոլային թիմերն են Հայաստանը ներկայացնելու եվրագավաթներում

Արդարադատության փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵԽ 2019-2022 գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպմանը

ժողովրդավարական ընտրություններն անհասկանալի են 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին. Կոնջորյանը՝ Ադրբեջանի պատվիրակին

Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. Արցախում վարակի 5 նոր դեպք է հաստատվել

Հասկանալի չէ նիստի հրատապությունը․ Գորգիսյանի պնդմամբ՝ այս հարցերը կարելի էր քննարկել սեպտեմբերին ավելի հանգիստ, ապահով

Չարաշահումներ մշակույթի նախարարության՝ 2015-2016թթ. գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ

էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը՝ ծրագրային ուղղություն

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստ կստանան. կգործի օրենքի հետադարձ ուժ

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների, այդ թվում՝ «Նոր Զովք»-ի 2 մասնաճյուղի գործունեությունը

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը

Կորոնավիրուսի հետեւանքով եւս 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 34 եւ 39 տարեկան կանայք. հաստատվել է 535 նոր դեպք