Կորոնավիրուսը վարակային հիվանդություն է, այստեղ ոչ թե մեր անձնական,այլ՝ հանրային առողջության հարցն է. Նարինե Սարգսյանց

Մենք պետք է գիտակցենք, որ կորոնավիրուսը վարակային հիվանդություն է, և այստեղ ոչ թե մեր անձնական, անհատական առողջության հարցն է, այլ՝ հանրային առողջության: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը:

Ըստ մասնագետի, վիրուսն օրգանիզմ է թափացում շնչուղիներով, և հենց շնչուղիներն են հանդիսանում հիմնական թիրախը: Որոշ դեպքերում նաև կարող են ախտահարվել ստորին շնչուղիները, այսինքն  կարող է զարգանալ թոքաբորբ:

«Այն անձնաց մոտ, որոնք ախտանիշներ են ունենում, 40 տոկոս դեպքերում վարակի թեթև ընթացք է լինում: 40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է թոքաբորբով: Ընդորում, այս պահին մեզ հայտնի գիտելիքով, սա վիրուսային թոքաբորբ է, ինչը բարդացնում է  բուժումը: Մնացած 20 տոկոսից 15 տոկոսը ծանր թոքաբորբերն են, իսկ 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր ընթացքն է, ինչպիսին է սուր շնչառական անբավարարությունը: Թոքերի շնորհիվ է արյունը հագենում  թթվածնով և մատակարարվում գրեթե բոլոր բջիջներին, իսկ ծանր թոքաբորբն առաջացնում է թթվածնային քաղց, հիպոքսիա: Եվ այդ հիվանդներին է անհրաժեշտ լինում թթվածին»,-բացատրեց Սարգսյանցը:

Այս վարակն, ըստ մասնագետի, ունի ևս մեկ կարևոր  առանձնահատկություն. խախտվում է տարբեր օրգանների արյան մատակարարումը: Ընդորում, ոչ միայն թոքերի, այլև երիկամների, սրտի, կենտրոնական նյարդային համակարգի: Շատ դեպքերում զարգանում են թրոմբներ, ինչը բերում է  ինսուլտի:

Նարինե Սարգսյանցը բոլորին խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ, փոխարենը վստահել ու լսել առողջության առջնային օղակի բժիշկներին:

Տպել
406 դիտում

Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է

ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

ԿԸՀ-ն սկսել է Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը. Մարուքյանը պահանջում է իրենց վերադարձնել 18-րդ մանդատը

11 հանձնաժողովների նախագահների տեղակալների եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները կրճատվել են

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը

Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Եթե 21 օրում նախագահը չստորագրի եւ չդիմի ՍԴ, ես հաճույքով կստորագրեմ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. ԱԺ նախագահ

Ոստիկանության ծառայողների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատումը թաքցնելու գործն ուղարկվել է դատարան

Առ այսօր ՍԴ-ն Քոչարյանի գործի վերաբերյալ նյութերը հայերենով չի տրամադրել Ազգային ժողովին. Միրզոյան

Վրաստանը 5 երկրի համար բացում է սահմաններն ու վերսկսում միջազգային ավիահաղորդակցությունը

Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ (տեսանյութ)

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է. ոստիկանությունը հիշեցնում է պատասխանատվության մասին

Արարատ Միրզոյանը կողմ չէ ՍԴ անդամների նշանակման կարգի մասին ՀՀ նախագահի առաջարկին. «Գործող մեխանիզմը բավականին հաջող է»

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանում կորոնավիրուսի 1 դրական դեպք է գրանցվել. կրկնակի թեստ է հանձնելու, որ սխալմունքը բացառվի

Քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, հարվածել ոստիկաններին. պարզաբանում՝ Ստեփանավանի միջադեպի մասին

Դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու նախագիծը այս պահին շրջանառությունից հանված է․ Սիսակ Գաբրիելյան

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ թեկնածու Կարեն Սեդրակյանին