ԿԳՄՍ նախարարի հրամանը հերթական անգամ վիճելի է. Տնտեսագիտական համալսարանում արշալույսները չեն խաղաղվում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը սխալմունք է եղել։ Նախարարի համապատասխան հրամանում հանրակրթության ոլորտին վերաբերող որոշման փոխարեն պետք է հղում կատարվեր Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքին։

Մեր հարցմանն ի պատասխան՝ այսպես պարզաբանեցին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից՝ անդրադառնալով այդ հրամանի շուրջ ստեղծված աղմուկին:

Օրերս հայտնի էր դարձել, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը լիազորությունները դադարեցնելու խնդրանքով դիմում է ներկայացրել նախարարին, որպեսզի առաջիկայում մասնակցի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին։ Նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է պրոռեկտոր Արմեն Գրիգորյանին, եւ այդ հրամանում հղում էր արվում ՀՀ կառավարության՝ հանրակրթության ոլորտին վերաբերող որոշմանը։

Այս ամենը նկատել էր ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում նաեւ գրել էր, որ բուհերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը բացառում է ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարելու հնարավորությունը, դրա փոխարեն պետք է նշանակվի ռեկտորի նոր պաշտոնակատար, որը, ըստ գործող օրենքի, պետք է լինի դոկտոր-պրոֆեսոր:

Հայրապետյանը կարծիք էր հայտնել, որ այս ամենն արվել է, այսպիսի «հանճարեղ լուծում» է գտնվել, որպեսզի մինչեւ մրցույթը բուհի ղեկավար պաշտոնը զբաղեցնի (նախարարության ու Դիանա Գալոյանի համար) նախընտրելի անձը, որը ռեկտորի պաշտոնակատար չէր կարող նշանակվել՝ դրա համար սահմանված պահանջերին չբավարարելու բերումով:

Մեզ հետ զրույցում Հայրապետյանը նշեց, որ չկա որեւէ իրավական ակտի նորմ, որը սահմանում է, թե առանց ընտրված ռեկտորի կամ նշանակված ռեկտորի պաշտոնակատարի հնարավոր է պարտականությունները հանձնարարել ինչ-որ երրորդ անձի։ Քանի որ նման կարգավորում չկա, նշանակում է՝ օրենսդրությունը բացառում է նման հնարավորությունը։

Նա ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության 2005 թվականի N 224-Ն որոշումը, ըստ որի՝ մինչև պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը՝ տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով եւ այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջներին։ Դրանց մեջ մտնում են նաեւ դոկտորի գիտական աստիճանն ու պրոֆեսորի կոչումը:

Մեզ հետ զրույցում նախարարության լրատվության վարչությունից նշեցին, որ նախարարի հրամանում հանրակրթության ոլորտը կարգավորող որոշումը վկայակոչելը տեխնիկական խնդիր է եղել, պետք է հղում տրվեր Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետին։

Վարչությունից հավելեցին, որ նախարարի հանձնարարականով արդեն վարվում է ծառայողական քննություն, որպեսզի պարզվեն կատարվածի բոլոր հանգամանքները։ Արդյունքների մասին կհայտնեն ավելի ուշ։

Նկատենք, որ վերոնշյալ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետը վերաբերում է անձի բացակայությանը: Ըստ դրա՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն՝ այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

Ավելի ուշ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նախարարի փոփոխված հրամանին եւս անդրադարձել է եւ ընդգծել, որ դա նույնպես ապօրինի է, քանի որ այդ հրամանում վկայակոչված օրենքի դրույթն էլ այս անգամ վերաբերում է անձի բացակայությանը, այնինչ Դիանա Գալոյանը ոչ թե բացակայում է, այլ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանի լիազորությունների դադարեցման դիմումը արդյունքն է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի արած ընդգծումների, թե Գալոյանի ատենախոսության մեջ առկա են ակնհայտ արտագրություններ, եւ նա շարունակում է պաշտոնավարել հովանավորության շնորհիվ։ Այս հանգամանքի առիթով չդադարող աղմուկի պատճառով նախարարը հորդորեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին թողնել պաշտոնը մրցույթին մասնակցելուց առաջ, որպեսզի բոլոր հավակնորդները հավասար մրցակցային պայմաններում լինեն: Գալոյանն այդպես էլ արեց: Նա ազատման դիմում գրեց եւ պատրաստվում է մասնակցել թափուր պաշտոնի մրցույթին։ Իսկ Գալոյանի ատենախոսության թեման հատկապես քննարկման առարկա է դարձել, քանի որ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին եւս նույնատիպ մեղադրանքներ էին ուղղվել, ու նա հեռացել էր պաշտոնից:

Տպել
1589 դիտում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար