Հադրութում հերթացուցակում գտնվող բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 12 առանձնատան փոխարեն կկառուցվի 18-ը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին:
Վերջինս հանդես է եկել շրջանում համավարակային կայուն իրավիճակի, բերքահավաքի ընթացիկ աշխատանքների և հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը:

Հանդիպմանը քննարկվել են կապիտալ շինարարության տարբեր ծրագրեր: Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ «Դիզակշին» ընկերությանը լրացուցիչ 140 մլն ՀՀ դրամ կհատկացվի, որից 70 մլն-ը՝ ներհամայնքային ճանապարհների սալապատման, 40 մլն-ը՝ շրջանում բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Եւս 65 մլն ՀՀ դրամ հատկացվելու է շրջանի վարչակազմին՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով: Նախագահի խոսքով՝ այս տարի հերթացուցակում գտնվող շրջանի բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 12 առանձնատան փոխարեն կկառուցվի 18 առանձնատուն: Կուսումնասիրվի նաև Հադրութ քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով շուտով կսկսվեն Տող-Տումի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև պետական ծրագրում կներառվի Թաղուտ համայնքում նոր դպրոցական շենքի կառուցումը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

Տպել
272 դիտում

Շաբաթը մեկ կարող ա 15 մանդատ ուզեք, վերջում դառնաք 250 հոգի. ԿԸՀ անդամը՝ Խաժակյանին

Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը. պաշտպանը մի շարք բողոքներ է ներկայացրել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. shamshyan.com

ՊՆ զորամասերում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ

«ՅՈՒՔՈՄ» ընկերության բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են. Հակոբ Արշակյան

Զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ (լուսանկարներ)

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների եւ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պահանջը

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայում հումանիտար աջակցության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վրա

Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

«Վիվա-ՄՏՍ»-ում ևս խնդիրներ կան. ներկա պահին գործում է պահուստային ենթակառուցվածքը

Հուլիսի 9-ին «S7» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը

Ոստիկանները ստուգայցեր են կատարել Բերդի և Պառավաքարի փայտամշակման ու փայտածխի արտադրամասեր (տեսանյութ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են.արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

«ՅՈՒՔՈՄ»-ում խնդիրն առաջացել է հոսանքի տատանման հետևանքով. խնդիրը կարգավորման փուլում է

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն Ալիևի հայտարարություններին

Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 30 հա խոտածածկ տարածք

Հուլիսի 7-ին իրավախախտման 2938 դեպք է արձանագրվել. մինչ օրս կազմվել է 77 486 արձանագրություն (տեսանյութ)

Խնդրահարույց է մնում տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում անվտանգության կանոնների պահպանումը. ՔՏՀԱ

Գագիկ Ծառուկյանի գործը հետ կուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության․ Վերաքննիչ դատարանը բեկանել է որոշումը

Շիրակի մարզպետը Հայկաձորում քննարկել է խմելու ջրի մատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման հետ կապված խնդիրները