Երևան
12 °C
Ավելի քան երկու անգամ իջեցվել է Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձը, նախկինում այն 2500 դրամ էր, հիմա՝ 1200 դրամ. այս լուրը «Հայկական ժամանակ»-ին հաղորդեց «Հարավկովկասյան» երկաթուղի ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը՝ ի պատասխան գնային քաղաքականության վերանայման մասին հարցին:
Փոփոխություն կա նաեւ չվացուցակում, խոսնակի փոխանցմամբ՝ նախկինում գնացքներն ուրբաթ, շաբաթ, կիրակի էին գնում ճեպընթացի ռեժիմով Երեւան-Գյումրի առանց կանգառների, հիմա «Հարավկովկասյան» երկաթուղիների մեկ նոր գնացք ամեն օր ուղեւորներ է փոխադրում Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ: «Որոշեցինք, որ պիտի կանգառներով գնա, քանի որ մեր հարցումների համաձայն՝ դրա պահանջարկը կար: Ուղեւորներ ունեինք Արմավիրից, Դալարիկից, մյուս կանգառների կարիքն էլ կար: Այսպես որոշվեց, որ այս կողմերի ժողովուրդն էլ օգտվեր, ոչ թե միայն Երեւանից Գյումրի մեկնողները կամ վերադարձողները»:
Գրձելյանի խոսքով՝ այս մոտեցմամբ ՀԿԵ-ն աշխատում է դեռ ընդամենը երկու օր, եւ դժվար է ընդհանուր առմամբ գնահատել, թե փոփոխություններն ինչպես են ընդունվել, սակայն այս պահին ուղեւորահոսքը բավարար է. «Նախնական տվյալներով զգուշավոր լավատեսությամբ կարող ենք ասել, որ ժողովուրդն օգտվում է եւ կարծես թե ողջունում է այս մոտեցումը»:
Կորոնավիրուսի՝ ուղեւորահոսքի վրա ունեցած ազդեցության մաիսն հարցին պատասխանալով՝ նա նշեց, որ ուղեւորահոսքը բավական պակասել է, եւ դրա պատճառն է հատկապես միջազգային երթերի՝ դեպի Թբիլիսի եւ դեպի Բաթումի դադարեցումը, սակայն տեղական էլեկտրագնացքների ուղեւորահոսքը պահպանվել է: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատությամբ այս տարի հունվար-մայիսի ուղեւորահոսքի անկումը ընդհանուր առմամբ գնահատվում է 17.7 տոկոս, ներառյալ՝ միջազգային երթերը: «Օրինակ՝ այդ նույն ժամանակահատվածում Երեւան-Երասխ էլեկտրագնացքի ուղեւորափոխադրումն աճել է 3 տոկոսով: Մի պահ, երբ միջքաղաքային ավտոբուսների երթերը հանվեցին, միայն մենք էինք աշխատում, այդ ժամանակ տեղական գնացքների ծանրաբեռնվածությունը բավական մեծացավ: Եվ հետո էլ, երբ արդեն Արտաշատի, Արմավիրի ավտոբուսները սկսեցին աշխատել, ուղեւորները շարունակեցին օգտվել էլեկտրագնացքից, քանի որ տեսել էին, որ այն ավելի հարմար է: Մարդիկ գնացքը նախընտրում են նաեւ այն բանի համար, որ այստեղ հնարավոր է սոցիալական հեռավորությունը պահել, մուտքի մոտ կան ալկոգելեր, օգտվում են: Մեզ մոտ նույնիսկ պիկ ժամերին ծանրաբեռնվածությունը 100 տոկոսի չի հասնում, հնարավորություն է լինում նստել հեռու-հեռու: 400 հոգանոց էլեկտրագնացքում, եթե 200 ուղեւոր էլ լինում է, մարդիկ կարողանում են իրարից բավական հեռու նստել»:
Դեռ չի վերագործարկվել դեպի Սեւան ուղղությունը. ՀԿԵ-ում սպասում են պարետատան որոշմանը: Այս գնացքները, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, մշտապես ծանրաբեռնված են լինում, եւ պահպանել սոցիալական հեռավորությունը, ինչպես մյուս ուղղություններում է, դժվար կլինի: «Եթե դեպի Սեւան ուղղությունն այսօր բացենք, հնարավոր է՝ շաբաթ օրը 400 տեղանոց էլեկտրագնացքում 400 ուղեւոր էլ լինի: Դա նախապես վաճառվող տոմսերով չէ, ինչպես միջազգային ուղղությունների կամ ճեպընթացի դեպքում, մարդը իր ժամին գալիս նստում է, տոմսերը վաճառվում են տեղում»: Ճշտող հարցին՝ արդյոք դիմե՞լ են պարետատուն, Գրդզելյանը պատասխանեց, որ՝ ոչ, սակայն դեպի Սեւան ուղղության մասով սպասում են առանձին որոշման: «Այս գնացքներում սոցիալական հեռավորություն պահել չենք կարող: Եթե արտակարգ դրությունը չեղարկվի, մենք, իհարկե, ուղղակի կսկսենք երթերը, եթե, իհարկե, սեզոնի ավարտ չլինի»:
Ինչպե՞ս որոշվեց ուղեվարձը իջեցնել հարցին ի պատասխան՝ Գրձելյանն ասաց. «Մենք մշտապես համագործակցում ենք նախարարության հետ, մեր ուղեւորափոխադրումների մասով անընդհատ բանակցում ենք նոր ուղղություններ բացելու, եղածը չեղարկելու առումով գնային քաղաքականության համար: Հիմա ուղեւորափոխադրումներից ստացած մեր վնասը որոշակի չափով կոմպենսացնում է Կառավարությունը, հիմնական վնասը մենք ենք կրում: Քանի որ պայմանագրով նշված է, որ ուղեւորափոխադրումների մասով մենք պիտի համատեղ որոշումներ ընդունենք, համատեղ քննարկել ենք, համատեղ որոշել ենք եւ իրականացրել»:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ նախատեսում են ՀԿԵ-ի հետ դիտարկել ճեպընթացների ուղեվարձերի իջեցման հարցը: ՏԿԵ-ին արված մեր բազմաթիվ հարցումներն այս ընթացքում մնացել են անպատասխան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT