Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ամբաստանյալների բացակայության հիմքով այսօր հերթական անգամ հետաձգվեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նիստին ներկայացել էին միայն Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը եւ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը: Նախագահող դատավորը հայտնեց, որ դատարանը ստացել է պաշտպանների՝ հուլիսի 1-ի դիմումները, որոնցով վերջիններս խնդրել են համավարակով պայմանավորված դատական նիստերը հետաձգել: Նման խնդրանքով դիմել էր նաեւ ամբաստանյալ Գեւորգ Հարությունյանի պաշտպան Արթուր Հովհանիսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը վատառողջ է, 2 օր շարունակ ջերմում է, ինչով պայմանավորված հունիսի 30-ի թեստավորվել է: Թեստի պատասխանը, սակայն, դեռեւս չի ստացվել: Դատավոր Վահե Միսակյանը արձանագրեց, որ ամբաստանյալների բացակայության պայմաններում գործի ըստ էության քննություն տեղի ունենալ չի կարող, սակայն նշեց, որ դատավարության մասնակիցների հետ քննարկելիք հարց ունի:
Դատավորը հիշեցրեց, որ առաջին դատական նիստից՝ փետրվարի 25-ից հետո մի քանի դատական նիստեր չեն կայացել՝ հաշվի առնելով պաշտպանների նույնաբովանդակ դիմումները, եւ թեւե սկզբնական փուլում դա դատարանի համար ինչ-որ չափով ողջամիտ եւ ընդունելի էր, քանի որ արտակարգ դրության պայմաններում անձանց տեղաշարժման խիստ ռեժիմ էր գործում, սակայն մյուս կողմից առկա է գործի քննության ողջամտության պահանջ: Դատավորն ընդգծեց, որ դատարաններն արտակարգ դրության պայմաններում շարունակում են գործել, եւ իր անհամաձայնությունը հայտնեց մասնավորապես Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի դիմումով բարձրացված այն հարցի վերաբերյալ, որ վարակիրների քանակի ավելացման պայմաններում նիստերի անցկացումը հնարավոր չէ, երբ նիստերի փոքր դահլիճում պիտի գտնվեն դատավարության մասնակիցներ, այդ թվում՝ 5 ամբաստանյալներ, որոնցից 4-ը ռիսկային խմբում են.
«Ինչպես տեսնում եք, մեր նիստերի դահլիճը, մյուս դահլիճների համեմատությամբ, այդքան էլ փոքր չէ, եւ իմ պատկերացմամբ՝ այստեղ այս կազմով, այս քանակով հնարավոր է ապահովել անձանց սոցիալական հեռավորությունը, պետք է արձանագրել, որ նիստերի դահլիճում պարբերաբար անցկացվում են ախտահանումներ, եւ պաշտպանների մտավախությունը՝ անձանց առողջությունը վտանգելու առումով, պետք է փարատվի»,- ասաց դատավորը՝ շեշտելով, որ դատարանը միջոցներ ձեռնարկել է նիստերի դահլիճում գտնվող գույքերի միջեւ հեռավորություն ապահովելու համար. «Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ անընդհատ դատական նիստերը հետաձգելը, ուստի փորձենք համատեղ քննարկում իրականացնել եւ խուսափել դատական նիստերը այդ պատճառաբանությամբ հետաձգելուց, եթե առողջական անմիջական խնդիր առկա չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ հայտնի չէ, թե որքան կտեւի համավարակը, ուստի պաշտպանների դիրքորոշումը, որ պետք է սպասել վարակակիրների թվերի նվազմանը կամ վերացմանը, այդ համատեքստում անիրական է թվում: Ըստ դատավորի՝ պետք հարմարվել ստեղծված իրավիճակին եւ փորձել նիստերը կազմակերպել առկա պայմաններում՝ անվտանգության կանոնները պահպանելով:
Ամբաստանյալ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հայտնեց, որ համաձայն է դատարանի դիրքորոշմանը: Նման կարծիք հայտնեց նաեւ ամբաստանյալ Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ քրեական գործը հանրային մեծ հնչեղություն ունի, եւ դատավարության մասնակիցներից բացի դատարան են գալիս լրագրողներ, մարդկանց բազմություն: Բատիկյանն ասաց, որ առաջին դատական նիստի նախադեպը նկատի ունենալով՝ կարող են այդ բազմամարդ պայմաններում վարակվելու մտավախություն ունենալ, ուստի առաջարկեց լուծել դատարանի դիմաց հավաքվող անձանց խնդիրը. «Դատարանի միջոցներ ձեռնարկելու իրավասությունը սահմանափակվում է դատարանի տարածքով, դրանից դուրս, որպես կանոն, ոստիկանության աշխատակիցներն են հսկողություն իրականացնում, դա իրենց իրավասության դաշտում է, եւ ես կարծում եմ՝ այդ հանգամանքը նրանք պատշաճ հսկողության տակ կպահեն»,- արձագանքելով պաշտպանին՝ ասաց դատավորը:
Ամբաստանյալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ ասաց՝ ինքը համոզված է, որ դատարանը բոլոր միջոցառումները ձեռնարկել է եւ կձեռնարկի սահմանված պահանջները պահելու համար, բայց նաեւ համոզված է, որ դրանք արդյունավետ չեն լինի: Ըստ պաշտպանի՝ առողջապահության նախարարությունը առաջարկում է տարբեր միջոցառումներ, սակայն դրանք որեւէ կերպ չեն զսպում համավարակի տարածումը: Շեշտելով, որ իրենք գործ ունեն երկու՝ արդար դատաքննության եւ կյանքի, առողջության շահերի հետ՝ Ամրամ Մակինյանը պնդեց, որ դրանցից գերակա է երկրորդը, ուստի խնդրեց դատական նիստերը դեռեւս հետաձգել: Դատավորի հարցին, թե իր պատկերացմամբ մինչեւ երբ պետք է հետաձգեն, Մակինյանն ասաց, որ ինքը նման ժամկետ ասել չի կարող. «Դրանից բացի, պաշտպանությունը ինքնանպատակ չէ, եւ անհնար է 1.5 մետր հեռավորություն պահպանելով` պաշտպանություն իրականացնել, քանի որ նիստը դինամիկ երեւույթ է, դատախազը այդ խնդիրը չունի, բայց մենք խնդիր ունենք մեր պաշտպանյալների հետ հաղորդակցվելու»,- հավելեց նա:
Նախագահող դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ պաշտպանի դատողությունները ողջամիտ են, սակայն ըստ նրա՝ դեռ երկար պիտի ապրենք համավարակի պայմաններում, եւ խոսքը 1-2 ամսվա մասին չէ. «Ինձ թվում է՝ պիտի ադապտացվենք այս իրավիճակին՝ գնալով էլ ավելի խիստ պաշտպանության միջոցների»,- ասաց նա՝ առաջարկելով, որ պաշտպաններն ամբաստանյալների հետ շփվեն, օրինակ, գրագրության միջոցով. «Այսինքն՝ կարող ենք փորձել լուծումներ գտնել, որպեսզի դուք ձեր վստահորդների պաշտպանությունը իրականացնեք, դատախազը՝ մեղադրանքի պաշտպանությունը, դատարանն էլ՝ իր առաքելությունը, մենք շատ գործեր ունենք, եւ եթե Ձեր բարձրացրած տրամաբանությամբ շարժվենք, պիտի ոչ մեկով առաջ չգնանք»: Կրկնելով, որ դատարանը հնարավորինս ապահովում է սեղանների հեռավորությունը, դահլիճների պարբերական ախտահանումը՝ դատավորը հետաքրքրվեց պաշտպանից՝ արդյո՞ք նա չի կարծում, որ այս պայմանները կարող են բավարարել լինել. «Փորձը ցույց է տալիս, որ այն նախապայմանները, որ պիտի պահպանվեն, ճիշտ չեն, արդյունավետ չեն»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ պնդելով, որ ամեն դեպքում վարակվելու ռիսկ կլինի:
Նախագահող դատավորը հետաքրքրվեց նաեւ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի դիրքորոշմամբ: Վերջինս նախքան դիրքորոշում հայտնելը հարցրեց՝ արդյոք այս ամիսների ընթացքում ամբաստանյալների չներկայանալը դատարանը համարել է հարգելի: Արձագանքելով դատախազին՝ դատավորն ասաց, որ դատական նիստերի չկայանալը ողջամիտ է համարել՝ ամբաստանյալների տարիքները հաշվի առնելով, բայց այնուամենայնիվ, այդ վարքագիծն արդեն ընդունելի չէ. «Այս նիստի կարեւոր հարցն էլ այն է, որ պաշտպանների մտավախությունը փարատվի, որպեսզի կարողանանք բնականոն աշխատել»,- ասաց նա՝ հավելելով, որ անհարգելի չի համարել, քանի որ դատարանը նրանց բացակայության մասին տեղեկացված եղել է:
Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված, որ պաշտպանների մտավախությունը փարատելուն դատարանն անդրադառնում է այսքան ուշ. «Եթե դատարանը հնարավորություն ուներ փարատելու այդ կասկածները, նախորդ նիստերը ինչո՞ւ մեխանիկորեն հետաձգվեցին, եւ չբարձրացվեց այս հարցը»,- ասաց նա: Դատավորը դարձյալ պարզաբանեց, որ արտակարգ դրության խստացումների, տեղաշարժման սահմանափակումների պայմաններում ողջամիտ է համարել այդ հետաձգումները՝ առաջնորդվելով այն կանխավարկածով, որ իրավիճակը կբարելավվի: Դատավորը շեշտեց, որ հիմա արդեն տեղաշարժման նախկին սահմանափակումները հանվել են, գործում է նաեւ հանրային տրանսպորտը: Այդ առումով մեղադրող դատախազը առարկեց դատարանի գործողությունների դեմ, ապա կարծիք հայտնեց, որ հնարավոր է համարում դատական նիստերի անցկացումը. «Առաջարկում եմ հնարավորության պայմաններում դատական նիստերն իրականացնել, քանի որ ինչպես նշեցիք, դատարանն ունի այդ հնարավորությունները»,- ասաց դատախազը: Անդրադառնալով Ամրամ Մակինյանի այն հայտարարություններին, որ երկրում կատաստրոֆիկ վիճակ է, դատախազն ասաց, որ նա զրկված չէ գործի վարույթի կասեցման միջնորդություն ներկայացնելուց:
Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դահլիճի պայմանները հնարավորություն տալիս են 5 ամբաստանյալի, 6 պաշտպանի, մեղադրողի, կարգադրիչների, նիստերի քարտուղարի եւ նախագահող դատավորի մասնակցությամբ նիստերն անցկացնել՝ համապատասխան հեռավորություն պահպանելով, հետագա դատական նիստերին համավարակով պայմանավորված բացակայությունները դատարանն անհարգելի է համարելու:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին:
Նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ դատարանի այդ գնահատականները չի կիսում, որովհետեւ կյանքի պահպանման իրավունքը, ամեն դեպքում, առաջնային է: Նա ընդգծեց, որ դեռեւս պարզ չէ, թե ինչի հետեւանքով վարակի տեմպը ոչ միայն չի կասեցվում, այլեւ ավելանում է, եւ պնդեց, որ մարդկանց առողջությունը դնել ռիսկի տակ առնվազն իր համար ընդուելի չէ. «Առողջապահական համակարգում վերակենդանացման բաժանմունքները ծանրաբեռնված են լրիվ, եւ Աստված չանի՝ մեկը վարակի, առաջնային բուժման կարիք ունենա, մեծ ռիսկ կարող է առաջանալ»: Պաշտպանը հույս հայտնեց, որ մինչ օգոստոս էպիդեմիկ իրավիճակը կկարգավորվի. «Տեսնենք՝ մինչ օգոստոս ինչ կլինի, միգուցե էպիդեմիկ իրավիճակը այնպիսին է լինում, որ խոչընդոտ չի առաջանա, հույս ունեմ, իսկ ընդհանրապես, նիստերի կայացման առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունն էլ տեսնի, թե ինչ անհիմն քրեական գործէ քննվում»,- ասաց նա:
Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Լուսանկարը նախորդ դատական նիստից է. ձախից՝ Արսեն Մարտիրոսյանը, Վահե Միսակյանը, Ամրամ Մակինյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT