Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Վանաձոր քաղաքի համար 7 հիմնական դպրոցը, որ վերակառուցվեց եւ շահագործման հանձնվեց վերջերս, վերգետնյա հետիոտնային անցում կունենա՝ աշակերտների անվտանգության նկատառումներից ելնելով: Դպրոցը վթարային էր դարձել երկրաշարժի ժամանակ, այնուհետ պայթեցվել: 2017թ-ին դպրոցի հին տեղում կառուցվեց նորը: Շենքը գտնվում է Մ-6 միջպետական ճանապարհի հարեւանությամբ: Սա այն ճանապարհն է, որտեղ հաճախ են վթարներ ու վրաերթեր գրանցվում, հաճախ նաեւ՝ մահվան ելքով: Թեպետ տարածքում արագաչափեր են տեղադրված, սակայն որոշ վարորդներին դա այդքան էլ չի հետաքրքրում: Դպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի: Ծնողների հիմնական մտահոգությունը երեխաների անվտանգության հարցն էր, որը կարծես թե լուծվում է:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ նախագիծն իրականացվել է Վանաձորի քաղաքապետարանի կողմից, շինարարությունը կրականացվի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, մրցույթը կայացել է, մոտ օրերս արդեն աշխատանքները կմեկնարկեն: «Նախատեսված է, որ մինչեւ ուսումնական տարվա սկիզբ աշխատանքները պետք է ավարտված լինեն, ընդհանուր գումարը մոտ 35 մլն դրամ է, աշխատանքները ամբողջությամբ կիրականացվեն պետական միջոցներով»,- ասաց Սուրեն Աբովյանը, հավելելով, որ նախագծի իրականացման ընթացքում ստացվել են բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները, քանի որ դպրոցը կառուցված է միջպետական ճանապարհի հարեւանությամբ:

Քաղաքի գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ՝ դպրոցի շինարարությունը մեկնարկել էր 2017թ-ի մայիսին, շահագործման հանձնելու վերջնական ակտը հաստատվել է 1 շաբաթ առաջ:

Թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում վստահեցրեց՝ նոր ուսումնական տարին կդիմավորեն նոր դպրոցում. «Հին դպրոցն արդեն հանձնել ենք, գույքը տեղափոխել ենք նոր դպրոց»:

Ներկա դրությամբ 7-րդ դպրոցը 289 աշակերտ ունի: Տնօրենը հիշում է՝ վթարային դարձած, այնուհետ արդեն քանդված դպրոցից նոր դպրոց տեղափոխվել էին 1999 թ-ին մինչեւ այս տարի. «Պայմանները լավ չէին, դպրոցը գործում էր «Տեխնոսարք» գործարանի մասնաշենքերից մեկում, հարմարեցրել էինք որպես դպրոց, հարթ տանիք ուներ, անձրեւաջրերը միշտ թափվում էին, անգամ հասնում էին 1-ին հարկ…մեր միջոցներով վիճակը բարելավել էինք, որ աշակերտներ չկորցնենք: Ի սկզբանե մասնաշենքը հարմար չէր որպես դպրոց, նախ տեղը լավը չէր՝ թաղամասից կտրված, բնակելի տներ չկային, գետի կողքին, գործարանի տարածքում, հետո գործարանը քանդեցին, մասնավորին տվեցին, մնացինք ավերակների մեջ…»:

Դպրոցում սովորում են նաեւ ներառական կրթություն ստացող երեխաները, մինչդեռ, նոր կառուցվելիք վերգետնյա անցումը նրանց կարիքներին համապատասխանեցված չէ: Տնօրենն այս ուղղությամբ ասաց՝ քննարկումներ արվել են. «Հենաշարժողական խնդիր ունեցող երեխա, այո, ունենք: Լուծման տարբերակներ առաջարկվել է, հուսանք՝ մի օր էլ դա կլինի»:

Լուսիկ Սարգսյանը հիշում է բոլոր այն վթարներն ու վրաերթերը, որ եղել են դպրոցի հարակից միջպետական ճանապարհի վրա, ասում է՝ վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ էր դպրոցին ու դպրոց հաճախող երեխաներին. «Մենք ի սկզբանե, դպրոցի կառուցման ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք… եթե վերգետնյա անցումը չլիներ, ապա… սա հրաշալի որոշում էր, շնորհակալ ենք կառավարությանն ու բոլոր շահագրգիռ կառույցներին, որ գումար հատկացրեցին ու անցումը կկառուցվի, ու մինչեւ դպրոցի գործելը կլինի արդեն անցումը»:

Սուրեն Աբովյանի փոխանցմամբ՝ վերգետնյա անցումը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հարմարեցնելու հարցը քննարկվել է համապատասխան մարմինների հետ, ասում է՝ լուծումը վերելակ տեղադրելն է, որը լրացուցիչ գումար է պահանջում: Թեպետ ներկա փուլում դա չի լինի, սակայն աշխատանքներն այնպես կարվեն, որ ցանկացած պահի հնարավոր կլինի վերելակը տեղադրել. «Եթե մենք հիմա որոշենք, որ մեկ տարի էլ պետք է վերելակի տեղադրմանը սպասենք, ապա դպրոցն այս տարի էլ չի գործի, ավելի լավ է հիմա անցումը արագ կառուցենք, հետո արդեն աշխատենք վերելակի տեղադրման ուղղությամբ»:

Տպել
2953 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է