ԲՈԿ-ը տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել

Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հուլիսի 9-ին հրաման է ստորագրել Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին։ Այն տեղադրված է ԲՈԿ-ի կայքում։

Վարույթ սկսելու համար հիմք է ծառայել նրա դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի՝ աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ։

Նշենք, որ Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015թ.-ին: Ամիսներ առաջ ՀՊՏՀ մի շարք ուսանողներ հայտարարել էին, որ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում եւ այլ գիտական աշխատանքներում արտագրություններ կան։ 2019-ի դեկտեմբերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ստեղծվել էր դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով։

Մեր այն հարցին, թե նախկինում նշվում էր, որ արդեն տրամադրված գիտական աստիճանից զրկելու ընթացակարգ չկա, ԲՈԿ նախագահը պարզաբանեց, որ այդպես ժամանակին ասում էին, սակայն երկար ուսումնասիրություններ են արվել, ՀՀ արդարարադատության նախարարություն հարցումներ ուղարկել եւ հասկացել են, որ իրավունք ունեն։ Սկսել են նախապատրաստել ամեն ինչ եւ այժմ սկսում են այն իրականացնել ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով։

Սմբատ Գոգյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի են ունեցել վարչական վարույթի լսումներ, արձանագրությունը շուտով կլինի։

Վերոնշյալ հրամանում նշված է, որ վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 38-րդ 63-րդ, 65-րդ հոդվածների պահանջներով։

Նշված հոդվածներով սահմանվում են վարչական վարույթ հարուցելու հիմքերը, վարույթի մասնակիցներին լսելը, ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելն ու դրա ժամկետը։

Հիշեցնենք, որ ԲՈԿ նախագահը մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Նշված պատճառներից մեկն էր նաեւ այն, որ Գալոյանի ատենախոսությունում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց (կրթության եւ գիտության նախարարությունում) համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով նա շարունակում է զբաղեցնել բուհի ղեկավարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ նույն բուհի ռեկտորի նախորդ պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նույնատիպ մեղադրանքներից հետո ազատման դիմում էր գրել: Գոգյանը անընդունելի էր համարում նաեւ գիտական ոլորտում, ըստ էության, այդ ընտրովի ազնվությունը: «Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ եւ իր միջեւ»,- գրել էր նա։

Վարչապետը ԲՈԿ նախագահի ազատման դիմումը չի ստորագրել: Այժմ, փաստորեն, քննարկվում է Գալոյանի դոկտորականի հարցը:

Տպել
2649 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը