Երևան
12 °C
Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնում Սնանկության դատարանի՝ օրերս մեղադրյալ դարձած երկու դատավորներին առնչվող բազմադրվագ քրեական գործի մասին՝ հավելելով, որ նրանց մեղսագրվող գործողությունների հետեւանքով դեռևս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված, գործով տուժող քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից:
Հիշեցնենք, օրերս պարզ դարձավ, որ խոսքը Սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի մասին է. Նարինյանը երեկ կալանավորվեց, իսկ Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց՝ որոշելով, որ նա պետք է մնա ազատության մեջ։ Ավելի վաղ ԲԴԽ-ն բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունները եւ տվել համաձայնություն՝ Սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների և դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն:
Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ՝ վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին լիազորությունները չարաշահելու եղանակով խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Ա. Խ.-ն՝ չարաշահելով ոչ առևտրային կազմակերպության ծառայողի իր լիազորությունները, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելոց: Ա. Խ.-ն այդ կերպ ապահովել է աճուրդների չկայանալը և դրանով պայմանվորված՝ բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26. 400. 000 ՀՀ դրամից հասցնելով 12. 382. 000 ՀՀ դրամի:
Նույն ժամանակահատվածում ԱՁ Ս. Ա.-ի սնանկության վերաբերյալ գործը վարող ՀՀ սնանկության դատարանի դատավորը, տեղյակ լինելով, որ նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ի կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով խոչընդոտներ են հարուցվում հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, որի հետևանքով ոչ իրավաչափ կերպով, արհեստականորեն նվազեցվում է բնակարանի մեկնարկային գինը, գործընկեր դատավորի խնդրանքը կատարելու, վերջինիս կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, Ա. Խ.-ի կողմից տևական ժամանակ սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու պայմաններում որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Պաշտոնատար անձանց և ոչ առևտրային կազմակերպության ծառայողի նկարագրված արարքների արդյունքում ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով, ինչպես նաև տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող անշարժ գույքի իրացման համար 2019 թվականի սեպտեմբերի 27֊ին նշանակված աճուրդին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Տ. Մ.-ն, մասնակցելով նշված աճուրդին, 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել նշված անշարժ գույքը, նույն թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա փաստացի դատավորին պատկանող նշված գույքի նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը: Այդ կերպ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը կարողացել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 12.382.580 ՀՀ դրամը օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցների իրական ծագումը և խուսափել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու համար նախատեսված իրավական հետևանքներից:
Միևնույն ժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի խնդրանքով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով դատավորը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը և իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, 2020թ. փետրվարի 6-ին հանձնարարել է նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին Տ. Մ.-ից հետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրեն՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար: Կատարելով դատավորի պահանջը Ա. Խ.-ն Տ. Մ.-ից ստացել է համապատասխան բովանդակությամբ դիմումը և այն փոխանցել սնանկության գործով դատավորին, իսկ վերջինս նշված դիմումը կցել է սնանկության գործի վարույթին: Մասնավորապես, Տ. Մ.-ից 2020 թվականի փետրվարի 6-ին ներկայացվել է դիմում, ինչն օգտագործելով փաստացի 2020 թվականի փետրվարի 6-ին կայացվել է դատական ակտ, որում որպես կայացման ամսաթիվ նշվել է 2020 թվականի փետրվարի 4-ը, այնուհետև՝ կեղծ տեղեկություններ պարունակող հիշյալ դատական ակտի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին դատավորի կողմից տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:
Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմինների և ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են այլ անձանց, այդ թվում՝ սնանկ ճանաչված անձի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մյուս համասեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքը ապօրինի կերպով օտարվել է, այնուհետև հիմքեր են ստեղծվել այն ոչ իրավաչափ կերպով այլ անձի տիրապետմանն ու տնօրինմանը հանձնելու համար:
Բացի այդ, նույն քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանալով ինքնավար պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ժամանակին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, հաշվետու ժամանակահատվածում՝ այն է 2017-2020թթ. ընթացքում, 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք (փոխարժեք՝ ՍՏՄ 475.81)՝ 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է:
Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը: Մասնավորապես, ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքի, դրամական միջոցների հանցավոր ծագումը, նախնական համաձայնության գալով իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող և դարձյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց հետ, գիտակցելով վերջիններիս կողմից արդեն իսկ հայտարարագրված զգալի դրամական միջոցներ ունենալու փաստը, նպատակ ունենալով անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդել, առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր՝ այդ կերպ քողարկելով ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրանց տնօրինման արդյունքում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը և վերջնարդյունքում դրանց հաղորդել օրինական տեսք, որից հետո ստանալով վերջիններիս համաձայնությունը, պաշտոնատար անձի հետ կնքել է 100.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր: Այնուհետև նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, իսկ վերջինս, խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակելով ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողին թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ու դրամական միջոցների իրական ծագումը, այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 100.000 ԱՄՆ դոլարը շրջապտույտի մեջ դնելով և վերադարձնելով նույն անձին:
Մեջբերված բավարար փաստերը հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ և 175-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ, 161-րդ և 163-րդ հոդվածներով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, միջնորդել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար:
Ներկայացված միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել և բավարարվել են:
2020թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով դատավորներից մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավվելու մասին:
Նկատի ունենալով, որ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ հաղթահարվել են դատավորների անձեռնմխելիության արգելքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել դատավորներին և միջնորդություն է հարուցվել Դատարան՝ սնանկության գործերով դատավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնցից մեկ դատավորի մասով քննարկվել և բավարարվել է:
Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ սնանկության գործերով դատավորների փաստացի բնակության վայրերում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով մեծ քանակի գումարներ, քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, տուժող քաղաքացու խախտված օրինական իրավունքները և շահերը վերականգնելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով մախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ ելնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, քրեական գործի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ
Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է
Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է
Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ
Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է
Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ
ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան
Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով
Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին
Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը
Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT