Թուրքիան եւ Ադրբեջանը տարածաշրջանում հարցերը լուծում են էթնիկության հիման վրա․ Տաթեւիկ Հայրապետյան

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը եւ Հայկ Կոնջորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով զրուցեցին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նրանք ներկայացրին խորհրդարանական դիվանագիտության ճակատում կատարված աշխատանքները, նաեւ՝ հետագա անելիքները։

Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով՝ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծման առաջին իսկ պահերից տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվել՝ թե՛ խորհրդարանի ներսում, թե՛ միջազգային հարթակներում։ Նրա կարծիքով նաեւ հայտարարությունները, որոնք հնչել են տարբեր կողմերից, պետք է բաժանել մի քանի շերտերի։ Օրինակ՝ հայտարարություններ, որոնք հստակ, միանշանակ դատապարտեցին ադրբեջանական ագրեսիան, հայտարարություններ, որոնք խաղաղության կոչեր էին եւ ավելի չեզոք։ Նա նաեւ մեջբերեց Ալիեւի հայտարարությունը, որով նա Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիք էր ներկայացրել։ Ըստ Հայրապետյանի՝ այս հայտարարությունը էլ ավելի բուռն ռեակցիա բերեց միջազգային ասպարեզում։

Սոս Ավետիսյանն առանձնացրեց Թվիթերի դերը, եւ, առանց նսեմացնելու բոլորի ջանքերը, կարեւորեց Քիմ Քարդաշյանի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ ունենալ նման լսարան եւ օգտագործել այն՝ մեծ օգուտ կարող է բերել, քանի որ այդ լսարանում շատ տարբեր մարդիկ են։

Հայկ Կոնջորյանը շեշտեց, որ կոնկրետ ատոմակայանի հայտարարությունից հետո իր գործընկերների հետ քննարկումների ժամանակ մշտապես նշել է, որ դա երկկողմանի խնդիր չէ, այլ՝ տարածաշրջանային։ «Այս սպառնալիքն, ընդհանրապես, հումանիտար աղետի վերածելու, ցեղասպան նպատակներ ունեցող պետության հայտարարություն է»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ այս բովանդակութունն առաջիկայում պետք է լինի առաջնային։ Այս թեմայի շուրջ Տաթեւիկ Հայրապետյանը եւս հայտնեց իր դիրքորոշումը։ Նրա համոզմամբ՝ երբ Թուրքիան նշում է, որ իրենք Ադրբեջանի հետ երկու պետություն են, մեկ ազգ, նշանակում է, որ իրենց համար անտեսված են միջազգային բոլոր կոնվենցիաները։ «Իրենք տարածաշրջանում հարցերը լուծում են էթնիկության հիման վրա եւ սա կարեւոր ազդակ է տարածաշրջանի մյուս երկրների՝ Իրանի եւ Վրաստանի համար»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ սա իրենից ռիսկ է ներկայացնում։

Ի վերջո, Կոնջորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր քաղաքացիներին այս ընթացքում իրենց սրտացավության, աջակցության եւ ինքնակազմակերպման համար։ Նրա համոզմամբ՝ առանց դրա հնարավոր չէ հաղթանակներ գրանցել ինչպես ռազմաճակատում, այնպես էլ՝ դիվանագիտական ճակատում։

Տպել
2343 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է