Երևան
12 °C
Ազգային ժողովի պատգամավորներն այս պահին օնլայն հարթակում քննարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հարցերը։
Ամենակարեւոր հարցը ռեյտինգային կարգին է վերաբերում, որը պատգամավորները ցանկանում են փոփոխել։ Ինչպես նկատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ամենապարզ այլընտրանքը փակ ցուցակներն են, որը կանխորոշված է կուսակցության կամ դաշինքի կողմից։ Այդ ցուցակը, ինչպես ներկայացրեց պատգամավորը, ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո քաղաքացիներն ընտրում են իրենց նախընտրած կուսակցությունը, այնուհետեւ, կախված, թե տվյալ կուսակցությունը քանի ձայն է հավաքում, ցուցակում գրանցված մարդկանց, ըստ առաջնահերթության, մանդատների բաշխում է տեղի ունենում։
Դանիելյանի համոզմամբ՝ այս ընտրակարգն ակնհայտ առավելություն ունի, շատ պարզ է եւ հասկանալի, բայց նաեւ ունի խնդիրներ։ Մասնավորապես՝ կան մտահոգություններ, որ այս ընտրակարգի դեպքում մարզային ներկայացուցչությունն ապահովելը դժվար կլինի։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ ներկայացրեց իր մտահոգությունները։ Նրա պնդմամբ՝ կուսակցությունները շատ հաճախ եղել են մարդակենտրոն, եւ կուսակցական էլիտայի ձեւավորումը հիմնված չի եղել քաղաքական գործունեության կամ քաղաքական գործիչների կշռի վրա, այլ՝ ոչ դասական քաղաքական նկատառումների։ «Եթե մենք անցնենք փակ ցուցակների, քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրենց ազդեցությունը ունենալ կուսակցության ներքին էլիտայի ձեւավորման վրա։ Մենք առաջարկում ենք կիրառել բաց համամասնական ցուցակներ, երբ հնարավորություն կտանք կուսակցության մեջ ներքին ժողովրդավարության ձեւավորման, հնարավորություն կտանք տարբեր մարզերից մարդկանց ընդգրկման»,- ասաց պատգամավորը։ Նրա համոզմամբ՝ նաեւ այդ դեպքում քաղաքացիներին հնարավորություն կտրվի որոշելու, թե կուսակցության ներսում կուսակցության գործիչներից ում են իրենք բարձր գնահատում։ Նա առաջարկեց, որ կուսակցությունները ներկայացնեն 30 հոգանոց ցուցակ, որից մարդիկ կընտրեն այն քաղաքական գործչին, որին ուզում են տեսնել Ազգային ժողովում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Գորգիսյանի ելույթից հետո շեշտեց, որ կա մի կետ, որին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ըստ նրա՝ այն, որ ընտրությունները լինեն համամասնական, քննարկման ենթակա չէ, բայց ցուցակները լինեն բաց թե փակ, դա պետք է քննարկել։ Տիգրանյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք բաց ցուցակներն ավելի կնպաստեն, որ մարդիկ սկսեն քննարկել ոչ թե անձերին, այլ կուսակցության ծրագրերը։
Գորգիսյանը պատասխանեց, որ եթե ցուցակները փակ լինեն, ապա ամբողջ քարոզարշավը կվերածվի նախագահական քարոզարշավի, որովհետեւ մարդիկ գնում են անձերի հետեւից։ «Իսկ եթե մենք բացում ենք ցուցակները, ապա ներկայանում են թիմեր, եւ այստեղ ավելի շատ գաղափարական կոմպոնենտ է դառնում, մարդիկ տեսնում են նաեւ այն թիմը, եւ շատ հավանական է, որ այդ մարդկանց շնորհիվ ընտրեն կամ չընտրեն կուսակցությանը»,- ասաց պատգամավորը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT