Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը

Աշխարհագրական, կամ նույնիսկ ռազմական առումով տեղային Տավուշյան մարտերը հոգեբանական, քաղաքական, աշխարհաքաղաքական չափազանց մեծ նշանակություն ձեռք բերեցին: Կարևոր արդյունքներ գրանցեցին, և առիթը պատեհ է, որ արձանագրենք, թե որոնք են հուլիսյան մարտերի արդյունքները Հայաստանի համար:

Սարդարապատում կայացած պարգևատրման արարողության ժամանակ ելույթի իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ներկայացրեց այդ մարտերի արդյունքները:

Արդյունք 1

Արդեն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր այն թեզը,  թե ՀՀ-ի և Արցախի դեմ պատերազմ չսկսելը արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է  ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլև միջազգային հանրությանն ընդհանրապես, որովհետև, ըստ նրանց կառուցած տրամաբանության, վերջին տարիներինԱդրբեջանի բանակը հասել էր մարտունակության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի էր շատ արագ, 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը:

Սրա հիման վրա երկար տարիներ ձևավորվում և մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա:

Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության  կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և Ադրբեջանը պետք է անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ:

Արդյունք 2

Մեր կառավարությունն արդեն ավելի քան 2 տարի միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, նաև հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը:

Մենք հստակ ասել ենք, որ որևէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ, և այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան:

Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են և ճշգրիտ:

Արդյունք 3

Արդեն 2.5 տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ: Խոսում եմ ոչ միայն բոլորին տեսանելի և քննարկվող, այլև ոչ հրապարակային, լուռ ընթացակարգերով տեղի ունեցող բարեփոխումների մասին, որոնք ունեն ռազմավարական և մարտավարական բովանդակություն:

Այսօր, ըստ էության ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով մարտավարական և  ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն:

Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ. մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել: Ունեցել ենք միայն մեկ թեթև վիրավոր: Այն դեպքում, երբ արդեն իսկ հանրահռչակ Անվախ դիրքը և հարակից բոլոր դիրքերն եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ ջոկատայինների զանգվածային հարձակումների թիրախում:

Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում  որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտեեկտուալ բանակ:

Արդյունք 4

Երկար ժամանակ խոսում ենք ՀՀ-ում ոազմարդյունաբերությւան զարգացման մասին, և սա հայտարարել ենք առաջնահերթություն: Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության  բարձր արդյունավետությունը և ապացուցեցին, որ մենք ունենք  տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր և կայուն տեղն արձանագրելու հնարավորություն:

Հուլիսյան մարտերի ընթացքում մեր ԶՈւ կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Քչերը գիտեն, որ դրանք խոցվել են հայկական արտադրության և Հայաստանում արդիականացում անցած  զինատեակների փոխգործակցության  արդյունքում:

Արդյունք 5

Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը: Բայց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, որոնք մի հստակեցրեցին ոչ միայն մեզ, այլ ամբողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը:

Մյուս կողմից ամրապնդեցին մեր վստահությունը մեր ռազմավարական գործընկերների և դաշնակիցների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղոիւթյան և կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներին: 16 զինծառայող պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Տպել
1863 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել