Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասին

04/09/2020 schedule18:49

Սեպտեմբերի 3-ին և 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Արարատյան Հայրապետական թեմի քաղաքամայր Երևանի և Արարատի մարզի հոգևոր տեսչության հոգևոր սպասավորներին՝ գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպումներին Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերի, դրանցում առկա խնդիրների և հնչեցված մտահոգությունների շուրջ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված կացությանը։

Ծավալուն քննարկման ընթացքում քահանա հայրերն իրենց համայնքների անունից մտահոգությունն են արտահայտել կրթական բարեփոխումների իրականացմանը միտված փաստաթղթերի մշակման գործընթացի, մտավորականների և գիտակրթական հաստատությունների կողմից բարձրաձայնված խնդիրների և ակնկալվող վերջնարդյունքների առնչությամբ՝ կարևոր նկատելով ազգային նկարագրով, հոգևոր-ազգային արժեհամակարգով ամուր հայորդու, ՀՀ քաղաքացու ձևավորումը։

Անընդունելի է նկատվել նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ ԿԳՄՍ նախարարության որդեգրած մոտեցումը, որի հետևանքով այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով դուրս է մղվում ուսուցանվող առարկայի ուսումնական նյութի գերակշիռ մասը, աղճատվում առարկայի նպատակն ու առաքելությունը՝ կերտելու հայ ինքնությունը և ամբողջապես հաղորդ դարձնելու աշակերտներին Հայոց Եկեղեցուն, նրա դավանանքին, տոնածիսական համակարգին, խորհուրդներին, քրիստոնեական ու ազգային արժեհամակարգի հիմնարար սկզբունքներին և քրիստոնեական բարոյագիտությանը:

Կարևորելով Եկեղեցու առաքելությունը քրիստոնեական-ազգային արժեհամակարգի կերտման ու պահպանման գործում, նրա կրթադաստիարակչական գործունեությունը և հովվական աշխատանքում սերտ կապն ուսումնական հաստատությունների հետ՝ հոգևոր սպասավորները մտահոգիչ են նկատել վերջին ժամանակներում դպրոցներում և կրթական այլ հաստատություններում անցկացվող ազգային-եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներին հոգևորականների ներգրավման և մասնակցության հարցում տնօրինությունների կողմից դրսևորվող զգուշավոր և մերժողական կեցվածքը:

«Կենսաբանություն» առարկայի պետական առարկայական չափորոշչում Էվոլյուցիոն տեսության և առարկայական չափորոշիչների նախագծերում սեռական դաստիարակությանը վերաբերվող թեմաների մասին զեկույց է ներկայացրել Դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը՝ մասնավորաբար անդրադառնալով այդ կապակցությամբ կյանքի և ընտանիքի սրբության հասկացություններին:

Համացանցային գրագիտության և հոգևոր քարոզչության նպատակով սոցիալական ցանցերի արդյունավետ գործածության հնարավորությունների մասին զեկույցով հանդես է եկել Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Համբարձում քահանա Դանիելյանը:

Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցցանցերի հսկայական ազդեցությունը հասարակության կյանքում՝ ներկայացված նյութի շուրջ քննարկումներում կարևորվել է հոգևոր հովիվների կողմից այդ միջոցների ծառայեցումը հոգևոր արժեքների սերմանման և թեմական ու հովվական աշխատանքի լուսաբանման գործին:

Սոցցանցերում գռեհկաբանության, գործածվող լեզվի և տիրող անհանդուրժողողական մթնոլորտի վերացման հարցում կարևորվել է նաև հոգևոր սպասավորների ակտիվությունը և հետևողական աշխատանքը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանգամանորեն անդրադարձել է քահանա հայրերի բարձրաձայնած հարցերին, որոնք վերաբերում էին հովվական ծառայությանը, Եկեղեցու կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը, համավարակի շրջանում առկա դժվարությունների հաղթահարմանը, ազգային և հայրենական կյանքը հուզող զանազան խնդիրների առնչությամբ Եկեղեցու որդեգրած դիրքորոշումներին:

Վերջում Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին՝ հորդորելով ակտիվ, նախանձախնդիր և համարձակ լինել հովվական ծառայության մեջ՝ նպաստելով Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցու առաքելությունը բոլոր ժամանակներում եղել է սպասավորությունը հայ ժողովրդին՝ հանուն նրա հոգևոր զորացման, ազգային ինքնության պահպանման, ազգային նվիրական իղձերի իրականացման և հայրենիքի անկախ ու խաղաղ կյանքի կերտման:

Տպել
996 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել