Իտալիայում Արմինե Հարությունյանի արտաքինը քննադատության թիրախում է. մոդելը գերադասում է տարբերվել, քան հարմարվել. Forbes

Մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքին տեսքը անցյալ շաբաթավերջին Իտալիայում համընդհանուր քննադատության առանցքում էր. քննարկում էին, թե արդյոք նրա մարմինը համապատասխանում է գեղեցկության ու մոդելավորման չափանիշներին, սակայն այս քննարկումներն էլ թերեւս հատեցին մարդուն՝ իր մարմինը ծաղրելով նվաստացնելու՝ body-shaming-ի սահմանագիծը. սրա մասին հոդված է հրապարակել հեղինակավոր Forbes ամսագիրը:

Չնայած Արմինե Հարությունյանն արդեն մի քանի անգամ հայտնվել է Gucci-ի պոդիումներում, սակայն աննշան թվացող մի ցուցակում՝ Gucci-ի կազմած՝ աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների շարքում նրա ընդգրկվելն էր, որ Հարությունյանի վրա հանկարծ բեւեռեց հանրության ուշադրությունը:

Հարությունյանը 23-ամյա հայ մոդել է, ում դեմքը ճանաչվեց Gucci-ի նորարարության գծով տնօրեն Ալեսանդրո Միկելեի կազմակերպած ցուցահանդեսներում: Այս հանգստյան օրերին, սակայն, իտալական լրատվամիջոցներում եւ սոցցանցերում քննադատության պայթյուն էր մոդելի «անսովոր» արտաքինի վերաբերյալ: Արմինե Հարությունյանը բացասական եւ ատելությամբ լի մեկնաբանությունների թիրախում էր, նրա արտաքին տեսքը քննարկելիս մարդիկ վիրավորական արտահայտություններ էին անում, կասկածի տակ դնում նրա՝ մոդել լինելու հնարավորությունը:

Հարությունյանի դիմագծերը սուր են, նա երկար քիթ ունի, խիտ հոնքեր եւ խոր, մուգ աչքեր: Միկելեն ընտրել է նրան հենց դրա համար, քանի որ նա չի համապատասխանում մոդելային գեղեցկության «նորմային», իսկ մոդելյերը տարիներ շարունակ իր ցուցադրություններում նախընտրում է ներկայացնել գեղեցկության հենց թերագահատված տարբերակները:

«Իսատգրամ»-ի իր էջում իտալացի հեղինակ Ջոնաթան Բազզին փորձել է բացատրել արդյունաբերության մեջ գեղեցկության ստանդարտների այս էվոլյուցիան: Նա գրել է. «Այսօր մոդելները շատ հաճախ «գեղեցիկ» չեն, նորաձեւության աշխարհը 20, 30 տարի առաջվա լեզուն չունի: Կերպարներն ու դեմքերը ընտրվում են՝ ըստ այն նշանակության եւ միջավայրի, որ ցանկանում է ստանալ ստեղծագործող ռեժիսորը. մոդելներն այլեւս հանդիսատեսի էրոտիկ ֆանտազիաների մարմնացում չեն»:

Այնուամենայնիվ, Հարությունյանի հասցեին սոցցանցերում տարածված կատակների, վիրավորանքների եւ ատելության ձայներից պարզ է դառնում, որ քննադատական մեկնաբանությունները չեն բխում բացառապես նորաձեւության արդյունաբերության փոփոխվող գեղեցկության ընթացքը չպատկերացնելուց: Հարությունյանը դարձել է body-shaming-ի զոհ, քանի որ նրա դիմագծերն ու մարմնաձեւերն այնպիսին չեն, ինչպիսիք սոցիալական մեդիայի միջոցով գերադասելի են դարձել լայն հասարակության համար: «Իստագրամ»-ի նման սոցիալական ցանցերը մշակել են գեղեցկության ստանդարտների նեղլիկ միջակայք, որ բազմազանության համար քիչ տեղ ունի:

Ի պատասխան բացասական լիցքերի փոթորկի՝ Հարությունյանը տեղական La Repubblica թերթի հետ զրույցում նշել է մարմնի դրական եւ տարբեր լինելու մասին. «Մարդիկ վախենում են այն ամենից, ինչն այլ է,- ասել է նա,- բայց ինձ համար գեղեցիկ լինելու շատ տարբեր ձեւեր կան»: Հարությունյանը նկատել է, որ առաջին անգամը չէ, որ ինքը բացասական մեկնաբանություններ է ստանում իր արտաքինի վերաբերյալ, եւ թեպետ դա վիրավորում է իրեն, բայց իր դիրքորոշումն է վճռականորեն անտեսել այդ ամենը: «Ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին, նույնիսկ եթե դա բոլորի համար հասկանալի չէ,- նշել է նա,- խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ ձեզ վրա, թե ով եք դուք եւ ինչ եք իրականում սիրում»:

Պարբերականն ընդգծում է, որ նույնիսկ նրանք, ովքեր, հպարտանալով իրենց «ազատախոհությամբ», գովերգել են Հարությունյանին՝ որպես «ոչ ավանդական» գեղեցկուհի, խնդրի մի մասն են: Հարությունյանին որպես բացառություն պիտակելը նշանակում է ամրապնդել ձեւավորված գեղեցկության չափանիշները իրենց առկա սահմաններում: «Հնարավոր է, որ նորաձեւության արդյունաբերությունը ճանապարհ է հարթում գեղեցկության նոր, ներառական, բազմազան ընկալման համար (առեւտրային նպատակներով կամ էլ՝ ոչ), բայց Իտալիան դեռ պատրաստ չէ դրան»,- ամփոփում է Forbes-ը:

Իսկ մենք հիշեցնենք, որ երբ Արմինե Հարությունյանը նոր էր ընտրվել՝ որպես Gucci-ի մոդել, Հայաստանում էլ ոմանք չափազանցված էսթետիկ պատկերացումներով նրան «որակազրկում էին՝ որպես մոդելի», այդ ձայները, սակայն, շատ արագ լռեցվեցին լայնախոհության, գեղեցկության բազմատարր ներդաշնակությունը տեսնելու կոչերի արդյունքում, իսկ Իտալիայում, փաստորեն, «դեռ պատրաստ չեն»…

Տպել
6408 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ