Հնդկաստանը շրջանցեց Բրազիլիային՝ կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշով հայտնվելով աշխարհում երկրորդ տեղում

Հնդկաստանը հայտնվել է աշխարհում երկրորդ տեղում կորոնավիրուսով վարակվածների թվով՝ սահմանելով նոր հակառեկորդ ու շրջանցելով Բրազիլիային: Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով, Հնդկաստանում  մինչ օրս 4 միլիոն 200 հազար վարակակիր է գրանցվել: Առայսօր վարակվածների ավելի քան 71 հազարը մահացել է: Աշխարհում այս ցուցանիշից ավելի շատ զոհեր կան միայն ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում:

Երկրում կորոնավիրուսից լիարժեք բուժվել եւ առողջացմամբ դուրս է գրվել մոտ 3,25 միլիոն մարդ, կամ վրակակիրների մոը 77,31 տոկոսը: Այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 882 հազար մարդ:

Միայն այսօրվա տվյալներով, վերջին 1 օրում տեղի բժիշկները երկրում ավելի քան 90 հազար COVID-19-ով վարակման դեպք են գրանցել: Ընդ որում, սա չի խանգարում, որ տեղի իշխանությունները հանեն ու մաս-մաս չեղարկեն ավելի վաղ մտցված սահմանափակումները, որոնք կաթվածահար են արել Հնդկաստանի տնտեսությունը:

«Մայրաքաղաք Դելիում, Մումբայում, Հուրգաոնում մենք շարունակ նոր դեպքեր ենք արձանագրում ամեն պահի եւ հասկանում ենք, որքան կարեւոր է այժմ առհասարակ տնից դուրս չգալը: Սակայն փոքր քաղաքների բնակիչներին չափազանց բարդ է բացատրելը, որը չպետք է տնից դուրս գալ ու որ կաթվածահար է եղել երկրի տնտեսությունը, իսկ մահացու թվերը շարունակ աճում են»,-Euronews-ի փոխանցմամբ, ասել է IPE Global առողջապահական ընկերության փորձագետ Հիմանուշու Սիքքան:

Առողջապահական կազմակերպությունների տվյալները վկայում են, որ խիտ բնակեցված Հնդկաստանում վերջին օրերին գրեթե 90 հազարին մոտ թվեր գրանցվում էին անընդմեջ, սակայն վերջին օրերի ցուցանիշը վատ առումով գերազանցել է բոլոր նախորդ սահմանված ռեկորդները: Վարակակիրների թվով աշխարհում երկրորդ տեղում գտնվող Բրազիլիայում, այսօրվա վերջին տվյալներով ավելի քան 4 միլիոն 137 հազար կորոնավիրուսի դեպք է հաստատվել: Հնդկաստանն արդեն գերազանցում է այս ցուցանիշը մոտ 100 հազարով: Դեռ մեկ ամիս առաջ Հնդկաստանում օրական գրեթե 60 հազար նոր դեպք էր հաստատվում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ թվերն այստեղ աճում են կայծակնային արագությամբ՝ ներառելով ոչ միայն համեմատաբար աղքատ բնակավայրերը, այլ նաեւ մայրաքաղաք Դելին ու բավական մեծ, համեմատաբար հարուստ քաղաքները: 1 օրում կորոնավիրուսի հետեւանքով Հնդկաստանում 1016 մարդ է մահացել:

Times of India-ն հայտնում է, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Հնդկաստանի տնտեսությունը փլուզվել է 23,9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը չափազանց խիտ բնակեցված երկիր է եւ սահմաններով բավական մոտ աշխարհի վարակման էպիկենտրոնը դարձած Չիրնաստանին, վարակման մինիմալ ցուցանիշներն այստեղ հաջողվում էր պահպանել երկար ժամանկ: Երկրում խիստ կանատին էր սահմանվել դեռ մայիսին, չփազանց կրճատվել էր մարդկանց շփումը, ելումուտը: մայիսի 20-ին երկրի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Մումբայում, «Յանդեքս»-ի ցուցիչը գրանցել էր փողոցներում քաղաքացիների  ակտիվության ու շարժի երբեւէ չգերազանցված ցուցանիշ՝ 17 տոկոս: Նույն ցուցիչի հաշվարկենորվ պարզ է դառնում, որ աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկի ակտիվության ցուցանիշն այժմ բարձրանում է՝ չնայած կորոնավիրուսի ահագնացող թվերին ու մահերի աճին:

Հատկանշական է, որ Հնդկաստանում COVID-19-ով վարակման նման ռեկորդային ու անհանգստացնող ցուցանիշ է գրանցվում հենց սեպտեմբերի 7-ին, երբ իշխանությունների որոշմամբ պետք է հանվեին մի շարք խիստ սահմանափակումներ, այդ թվում՝ մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների մեծ մասը: հենց այսօր նյու-Դելիում եւ Հնդկաստանի 12 այլ քաղաքներում մի քանի ամիս դադարից հետո մասամբ վերսկսվել է մետրոյի աշխատանքը: Դիմակների կրումը եւ սոցիալական հեռավորության պահպանումն այստեղ պարտադիր է: Մինչ կարանտինային սահմանափակումների կիրառումը, մայրաքաղաքային մետրոյից ամեն օր ավելի քան 2,7 միլիոն մարդ է օգտվել: Մետրոն փակ է եղել գրեթե 6 ամիս շարունակ, ավելի հստակ՝ 169 օր:

Ի դեպ, Հնդկաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է պատվաստանյութերի ստեղծման առումով: Աշխարհում առկա հիվանդությունների եւ վարակների դեմ պատվաստանյութերի ամբողջ արտադրության 60%-ը պատկանում է Հնդկաստանին: РБК-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունն այժմ բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ՝ «Спутник V» անունը կրող հակակորոնավիրուսային ռուսական պատվաստանյութի արտադրության համար: Երկիրը կարող է դառնալ այդ պատվաստանյութի ամենախոշորարտադրողն արտերկրում: Ռուսական ուղիղ ներդրումների հիմնդարամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը օրերս հայտարարել է, որ բանակցությունները որոշակի արդյունք տվել են, արդեն իսկ կան մի շարք պայմանավորվածություններ՝ արտադրության կազմակերպման շուրջ:

Տպել
1178 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ