Հերոսական հաղթանակ. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ

17/09/2020 schedule21:45

Սեպտեմբերի 17-ին ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլա Էշ» թիմին:

Խաղը բարեհաջող սկսվեց հայկական թիմի համար: 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Անջելո Մենեզեսը գլխով գնդակն ուղարկեց դեպի դարպասային հրապարակ, որտեղ հերթապահում էր թիմի նորեկ Ջեյսոն Մարտինեսը, ով էլ առանց խոչընդոտների բացեց հանդիպման հաշիվը:

Սակայն հյուրերը շատ արագ կարողացան խփել պատասխան գնդակը: Դիոգո Պիմենտելը 19-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հայկական թիմի գործերը ավելի վատացան ընդմիջման գնալուց անմիջապես առաջ: Ալեքս Ջունիորը ընդամենը 6 րոպեի ընթացքում երկու անգամ զգուշացվեց ու հեռացվեց խաղադաշտից՝ թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով:

«Արարատ-Արմենիայի» անհաջողությունները շարունակվեցին նաև երկրորդ կեսի սկզբում. Ալեմաոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ժյուլ Դիալոյի նկատմամբ: 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ստեֆանո Բենսին: Իսկ 80-րդ րոպեին Զակարի Հաջին խփեց «Ֆոլայի» երրորդ գոլը, և թվում էր՝ «Արարատ-Արմենիան» այլևս չի կարող խուսափել պարտությունից:

Սակայն մրցավարի ավելացված ժամանակում Դավիդ Կամպանիայի սաները կարողացան հրաշք գործել: Նախ, 90-րդ րոպեին հյուրերի առաջին գոլի հեղինակ Պիմենտելը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները փոխարինման դուրս եկած Մաիլսոն Լիմայի նկատմամբ, ինչի համար երկրորդ դեին քարտը ստացավ ու հեռացվեց դաշտից, իսկ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց հենց տուժողը՝ Լիման՝ կրճատելով հաշվի տարբերությունը՝ 2-3: Մրցավարի ավելացրած երրորդ րոպեին «Արարատ-Արմենիան» ևս մեկ 11 մետրանոցի իրավունք վաստակեց. Սեդրիկ Սակրասը խախտեց կանոնները Մենեզեսի նկատմամբ, և նույն Լիման ևս մեկ անգամ փայլուն սառնասրտություն դրսևորեց՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոցն ու հավասարեցնելով հաշիվը:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով, և հաղթողին որոշելու համար նշանակվեց 30 րոպե լրացուցիչ ժամանակ: Հանդիպման հանգուցալուծումը եղավ լրացուցիչ ժամանակի 23-րդ րոպեին: Սարգիս Շահինյանը ձախ եզրից գնդակը կախեց տուգանային հրապարակի վրա, որտեղ գրոհին միացած կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ 4-3:

Մնացած ժամանակում հյուրերն արդեն ոչինչ անել չկարողացան: «Արարատ-Արմենիան» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Ֆոլա Էշի» արգելքը և դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որտեղ կհանդիպի սլովենական «Ցելյեին»: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին, Երևանում:

Տպել
1632 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց