Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ

18/09/2020 schedule17:41

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման  նոր  համակարգ: Այս մասին հայտնել է Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունը:

Թատրոնի տնօրեն Մ. Մխիթարյանի փոխանցմամբ՝ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել թատրոնին գումար՝ օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման և ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար: 

«Պետք է ասեմ, որ թատրոնի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիներ շարունակ թատրոնում չեն գործել օդափոխության և հովացման համակարգերը, ինչը մեծ անհարմարություն է ստեղծել թե հանդիսատեսի, թե դերասանների համար»,- ասել է Մ. Մխիթարյանը:

Ստեղծագործական դադարներ չեն լինի թատրոնում, քանի որ միաժամանակ պատրաստվում են նոր ներկայացումներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա:

Տպել
293 դիտում

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Փաստաբանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կնպաստի գերիների փոխանակմանը.6 հայ գերիների մասին դիմում է ներկայացվել

Ադրբեջանում օգոստոսի զորավարժությունների ընթացքում թուրք ծառայողները փոխանցել են՝ պատրաստվում են հարձակվել Արցախի վրա

ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը և անկախությունը, որը պետք է հարգվի. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ CNN-ին (տեսանյութ)

Պատերազմում հաղթելու երեք նախապայմանները

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը

Արցախի բնակչության մոտ 60 տոկոսը լքել է իր բնակավայրն ադրբեջանական հարձակումների պատճառով. ԱՀ ՄԻՊ

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին, քննադատել նրան

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում 3 ավտոմեքենա է բախվել

Առողջապահության նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

Զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք. մեկ օրում գրանցվել է 23 վիրուսակիր մարդու մահ

ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրենկ Փելոնի

Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի 4 համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Ինչպես ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կապվեց հայերի հետ. ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին (տեսանյութ)

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. հրետակոծվել են բնակավայրեր

Վաղ առավոտյան թարմ ապրանք. Ա. Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել առգրավված զինմեքենայից

Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց Ղարաբաղում ակտիվ մարտական գործողությունները՝ ըստ քարտեզի (տեսանյութ)