ՀՀ-ում լավ գիտեն, թե Ադրբեջանի ռազմաօդային կազմում ինչ կործանիչներ կան. Հովհաննիսյան

30/09/2020 schedule13:57

F-16-երի թեման Հայաստանի Հանրապետության և պաշտպանության նախարարության կողմից համապատասխան մարմիններում բարձրացվել է, երբ Ադրբեջանում օգոստոսի 13-14-ին զորավարժությունները ավարտվեցին, և այդ կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով ադրբեջանական օդանավակայաններում: Ճեպազրույցի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունում տեղյակ են, թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան: «Ինչ վերաբերում է երեկվա ծիծաղելի հայտարարությանը, թե իբր իրենց ռազմաօդային կազմում չկա F-16, մենք շատ լավ գիտենք՝ իրենց ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան: Լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, որովհետև չունեն այդ մակարդակը, տեխնիկական հագեցվածությունը, այդ փորձը: Դրա համար F-16-երը այնտեղ են: Լավ գիտենք, որ F-16-երի հետ վաղուց իրենք աշխատում էին զորավարժություններով»:

Արծրուն Հովհաննիսյանը ասաց նաև, որ Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր: «Օրինակ՝ «Բայրաքթար» և այլ տեսակի ԱԹՍ-ներ, որոնք համադրելի չեն ՄԻԳ-29-ի կամ ՍՈՒ 25-ի հետ, այսինքն՝ օպերատիվ իրավիճակի կառավարման տեսանկյունից չէին կարող օգտագործել: Հետևաբար պետք էր F-16-ը, որպեսզի կարողանա այս համադրումը իրականացնել»:

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ F-16-երը տևական ժամանակ գտնվել են Գանձակի օդանավակայանում, գործել են այդ հատվածից: «Ասել է, թե Արցախի և Հայաստանի հյուսիսային ուղղություններով, Վարդենիսի, Քարվաճառի, Մարտակերտի ուղղություններով»:

Հովհաննիսյանը չհայտնեց, թե այս պահին քանի F-16 կա Ադրբեջանում, բայց ընդգծեց, որ դրանք զույգերով կատարում են համապատասխան խնդիրներ:

ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների: «Բոլոր նրանց, ովքեր հերքում են ու փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով»:

Տպել
951 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու