Ադրբեջանի կողմից կասետային արգելված զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի ցայտուն խախտում է․ Քոչարյան

02/10/2020 schedule23:50

Այսօր՝ պատերազմի 6-րդ օրը, Ադրբեջանի զինված ուժերը, շարունակելով թիրախավորել Արցախի քաղաքացիական խաղաղ բնակչությանը, նրանց նկատմամբ կիրառեց «Սմերչ» զինտեխնիկա՝ արգելված կասետային մարտագլխիկներով, ինչի հետեւանքով վնասվեցին մի շարք ենթակառուցվածքներ, վիրավորվեցին փրկարար ծառայության աշխատակիցներ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ ե՛ւ Ժնեւյան կոնվենցիաները, ե՛ւ Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան չեն թույլատրում նման վտանգավոր զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր եւ անմարդկային․ «Նման զենքի կիրառումն արդեն հատում է բոլոր կարմիր գծերը․ այն ոչ միայն անթույլատրելի է հասցված անմիջական վնասների տեսանկյունից, այլ նաև լրջորեն վտանգավոր է ապագա սերունդների առողջության համար»,- նշեց Թաթոյանը՝ մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին առաջարկելով արձագանքել եւ հանդես գալ ադրբեջանական կողմի նման ագրեսիվ ու անմարդկային վարքագիծը դադարեցնելու կոչերով։

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը եւս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդեց՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կասետային արգելված զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ եւ ցայտուն խախտում է․ ըստ նրա՝ այն պատկանում է ոչ ընտրողական զինատեսակների թվին, ինչի կիրառումը արգելվել է դեռեւս 20-րդ դարին ընդունված Հաագայի սկզբունքերով, որովհետեւ այն անխուսափելիորեն հանգեցնում է խաղաղ բնակչության, քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի կորուստներին։

Քոչարյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ սկսելով իսկ՝ Ադրբեջանի Հանրապետությունը խախեց ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները. խոսքը ուժ, ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին է․ «Ժամանակակից միջազգային իրավունքն ընդհանրապես մերժում է պատերազմը, պատերազմի միջոցով առկա խնդիրների լուծումը, ուստի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարել է մեծագույն հանցագործություն»,- նշեց նա։

Թեմայի շուրջ Վիգեն Քոչարյանի հետ մեր հարցազույցը ներկայացնում ենք ստորեւ․

-Պարո՛ն Քոչարյան, նախօրեին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զոհված ադրբեջանցի զինծառայողների գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ: Պատերազմական իրավիճակում այս հանգամանքն ինքնին հանցագործությու՞ն է, միջազգային որեւէ պայմանագրով պատասխանատվություն սահմանվա՞ծ է սրա համար:

-Գոյություն ունեն միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներ, որոնք արգելում են նման կարգի գործողությունները, եւ կարող եմ ասել, որ դա նախեւառաջ հանցագործություն է իրենց սեփական ժողովրդի, իրենց զինվորների հանդեպ: Բայց միջազգային կոնկրետ պայմանագիր, որով դա սահմանված լինի, չկա. ինձ թվում է՝ միջազգային իրավունքի նորմեր ստեղծողների մտքով անգամ նման բան չէր կարող անցնել: ժամանակակից միջազգային իրավունքի համար հիմնաքարային են ուժ, ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, «Միջազգային իրավունքի հիմնարար սկզբուքնների մասին» հռչակագրում, Հելսինկյան եզրափակիչ ակտում: Ադրբեջանի եւ նրան սատարող Թուրքիայի գործողությունները այս սկզբունքների բացահայտ խախտում են: Կարծում եմ՝ այսօրվա աշխարհում որեւէ մեկի մոտ կասկած չի հարցում այն, թե ով է սկսել այս ռազմական գործողությունները, եւ համապատասխանաբար, ով է դրանց համար պատասխանատու:

- Ինչպե՞ս միջազգային ատյաններում ՀՀ-ն կարող է նրանց պատասխանատվության կանչել:

-Կարծում եմ՝ նախ պետք է համապատասխան գնահատականներ հնչեն, ինչը տարբեր պետությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններում արդեն նկատվում է. ուրիշ բան է,  որ այդ հայտարարությունները ուղղված են նախեւառաջ որոշակի քաղաքական ազդակներ, այլ ոչ թե զուտ իրավաբանական գնահատականներ տալուն: Օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ինչպես գիտենք, քննարկեց հարցը եւ ընդունեց ընդհանուր հայտարարություն՝ մտահոգություն հայտնելով ռազմական իրադարձությունների առնչությամբ։ Ադրբեջանցիները երկար ժամանակ հնչել են այն թեզը, որ եթե խաղաղ կարգավորման գործընթացը հաջողության չբերի, ապա իրենք խնդիրը ուժով կլուծեն․ միայն սա արդեն իսկ կոպտագույն ձեւով խախտում է խաղաղ կարգավորման սկզբունքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Որեւէ դեպքում պետությունները իրավունք չունեն դիմել ուժի, որպեսզի հասնեն ինչ-ինչ խնդիրների լուծմանը, բայց պետք չէ ակնկալել, որ միջազգային իրավունքում կա ինչ-որ մեխանիզմ, որ անմիջականորեն կգործադրվի նման դեպքերում։

-Հրետակոծության հետեւանքով այսօր տուժեց նաեւ Արցախի փրկարար ծառայությունը, որը հումանիտար կարեւորագույն կառույցներից մեկն Է: Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից՝ ինչպե՞ս եք գնահատում նման կառույցի թիրախավորումը:

-Միջազգային իրավունքի նորմերը սահմանում են, որ տարբեր զինատեսակներ կարող են կիրառվել կռվողների, այսինքն՝ հակառակորդի անձնակազմի հանդեպ, եւ պարզ է, որ ցանկացած այլ օբյեկտների, կոնկրետ դեպքում՝ փրկարար ծառայության, էլ չեմ խոսում խաղաղ բնակիչների դեմ այդպիսի զինատեսակների կիրառումը եւս հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ինչը ինքնին հանցագործություն է։

-Պարո՛ն Քոչարյան, խաղաղ բնակչության շրջանում շարունակվում են արձանագրվել վիրավորների եւ զոհերի դեպքեր, դրանց մասին խոսում են արդեն օտարերկրացի լրագրողները: Այս պայմաններում միջազգային կառույցների գործնական քայլերն արդյո՞ք չեն ուշանում:

-Միջազգային կառույցները, ամեն դեպքում, անտարբեր չեն նրան, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում․ բազմաթիվ հայտարարություններ, հորդորներ են հնչում՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու մասին, եւ կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում դա է միջազգային հանրության համար մեկ խնդիրը, այսինքն՝ կիրառել այն բոլոր լծակները, որ իրենց մոտ կան, որպեսզի հասնեն բռնությունների անհապաղ դադարեցմանը: Սանկցիաների տեսքով գործնական քայլերն արդեն քաղաքական հարթությունում, ինչը մի փոքր ավելի բարդ է:

 

 

Տպել
2907 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ