Թուրքիան փորձում է դուրս գալ Մեղրիի սահմանին և միավորվել Նախիջևանի հետ. Վաղարշակ Հարությունյան

09/10/2020 schedule20:45

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Զինուժ» մեդիային տված հարցազրույցում նշել է, որ թուրք- ադրբեջանական բանակին 12 օրվա ընթացքում չի հաջողվել լուծել նույնիսկ առաջին օրվա խնդիրը:

Վաղարշակ Հարությունյանի պնդմամբ՝ Թուրքիան նպատակ ունի իրագործել Մեծ Թուրանի գաղափարը: Հարավային կողմից հարձակվելով՝ Թուրքիան փորձում է լուծել աշխարհաքաղաքական խնդիր, այն է՝ դուրս գալ Հայաստանի Հանրապետության Մեղրիի շրջանի սահմանին և փորձել միավորվել Նախիջևանի հետ:

Վարչապետի խորհրդականը նաև նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմը սկսելիս ակնկալել են, որ Ռուսաստանը չեզոք դիրք կընդունի: Այս առումով հակառակորդի համար «սառը ցնցուղ» է եղել նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի Հայաստանի տարածքի վրա հարձակման դեպքում  Ռուսաստանը կատարելու է պայմանագրային պարավարությունները:

«Զինուժ» մեդիայի հարցազրույցը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Ի՞նչ գերխնդիր ուներ Ադրբեջանը ի սկզբանե այսպիսի լայնածավալ մարտական գործողություններ սանձազերծելիս և ինչի՞ կարողացավ հասնել անցած օրերի ընթացքում:

- Որպեսզի գնահատենք, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանը իր առջև՝ սկսելով այս մարտական գործողությունները, պետք է դա անպայման կապենք Թուրքիայի հետ: Այստեղ գործում է ոչ միայն ադրբեջանական բանակը, այլ գործում է Թուրքիան, որը իրականացնում է իր աշխարհաքաղաքական խնդիրները, իսկ դա Թուրանի ստեղծումն է, ինչի մասին Էրդողանը բացահայտ հայտարարել է, և դա հայտնի է: Պետություններից շատերը գիտակցում են, թե ինչ է անում Էրդողանը: Սկսելով ռազմական գործողությունները՝ նա ուներ երկու ուղղություններով դեպի Հայաստանի սահման հասնելու և Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղը  շրջափակման մեջ թողնելու նպատակ: Եվ եթե 12 օրը գնահատում ենք, տեսնում ենք, որ նույնիսկ առաջին օրվա խնդիրը ողջ բանակը չի կարողացել լուծել: Ինչու՞  է  նա հիմանական ուժերը ուղղել հարավային ուղղությամբ: Որովհետև այստեղ լուծվում է Թուրքիայի  աշխարհաքաղաքական խնդիրը՝ դուրս գալ Հայաստանի Հանրապետության Մեղրիի շրջանի սահմանին և փորձել (գուցե ոչ հիմա, բայց միանշանակ այդպիսի խնդիր կա) միավորել Նախիջևանի հետ: Մյուս խնդիրը, որ լուծում է թուրք-ադրբեջանական բանակը, կտրել Իրանը այդ սահմանից, որպեսզի Թուրքիան լինի այնտեղ, որովհետև սահմանի այն կողմում ապրում են իրանական ադրբեջանցիները, և այս գործողությունները նաև ուղղված են Իրանի դեմ:

- Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների, իսլամիստ ջիհդաիստների ներգրավումը այս պատերազմին, բլից-կրիկի ձախողումը,  Թուրքիային որպես բանակցող  կողմ ներգրավելու  Ալիևի պահանջը հարցականի տակ չե՞ն դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը:

- Ադրբեջանը որպես պետություն քաղաքական դերակատարում չունի, և այսօր գործում է թուրքական իշխանութունը: Դրա վառ ապացույցն այն է, որ երբ համանախագահները հայտարարություն են անում անհապաղ դադարեցնել կրակը, դրա պատասխանը տալիս է ոչ թե Ադրբեջանի նախագահը, այլ՝ Թուրքիայի: Իլհամ Ալիևը իր անձնական փողերը պահելու համար, անձնական իշխանությունը պահելու համար թաքնվում է Էրդողանի մեջքի հետևում, և սա ստեղծում է թուրք-ադրբեջանական միավորում, որտեղ Ադրբեջանը կորցնելու է ամեն ինչ: Ես համոզված եմ որոշ ժամանակ անց այնտեղ գնալու է լրջագույն հակասություններ:

- Ի՞նչ է ցույց տալիս 12 օրերի դինամիկան՝ վերլուծեոլվ թե՛ մեր բանակի մարտավարությունը, և թե՛ միջազգային կառուցների գնահատականը, այս պահի դրությամբ ինչ հաջողություններ ունենք, և որո՞նք են մեր առաջիկա անելիքները թե մարտի դաշտում, և թե դիվանագիտական դաշտում:

- 12 օրերը ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական բանակը չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա խնդիրը, որովհետև չի կարողացել ճեղքել մեր պաշտպանությունը: Նույնիսկ եթե մի տեղ ունեցել է հաջողություններ, դա տակտիկական, մարտավարական հաջողություններ են, որը չի տալիս որևէ առավելություն: Իսկ հիմնականում հաջողության են հասնում հարձակման սկզբնական փուլում: Մեր բանակը դականխեց, հասցրեց մեծ վնասներ, կորուստներ՝ անձնակազմի, տեխնիկայի, անօդաչու սարքերի, ինքնաթիռներ, ուղղաթիռների մասով: Մեր բանակը շատ հստակ, ժամանակին բացահայտել է այդ գործողությունների նպատակը, պատրաստվել է, և կարողացել է հետ մղել այդ հարձակումը: Մենք կարողացել ենք այս ամենի  ընթացքում նաև նախապատրաստվել և հասցնել հարվածներ, հակահարվածներ տարբեր ուղղություններով: Ինչ վերաբերվում է միջազգային դիվանագիտական գործունեությանը, այստեղ ևս մենք ունենք հաջողություններ: Մեզ հաջողվել է միջազգային հանրությանը ցույց տալ, որ սա Թուրքիայի կողմից հրահրած պատերազմ է և որ Թուրքիան է մասնակցում պատերազմին: Մենք դա գիտենք, որովհետև տեսնում ենք դա, բայց միջազգային հանրությունը, պետությունները պետք է հիմնվեն փաստերի վրա, որպեսզի իրենք այդ հայտարարությունը անեն և համոզվեն: Ամենակարևոր կետն այն է, որ Թուրքիան այստեղ բերում է վարձկանների, իսլամական պետության զինվորների, որոնք փորձել են Սիրիան օկուպացնել և չի հաջողվել: Հիմա Իդլիբի նահանգում Էրդողանը ստեղծել է մի տեղ, որտեղ պատրաստում, զինում և ուղարկում է այդ զինյալներին տարբեր ուղղություններով: Հիմա նա վարձկաններին ուղարկում է Ադրբեջան, որպեսզի լուծի իր աշխարհաքաղաքական խնդիրները:

- Պարզ է, որ Թուրքիան ուզում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Արդյոք այս ամենի հիմքում պանթյուրքիստական կայսրությանը միտված քաղաքականություն չե՞ք տեսնում, և եթե տեսնում եք, ի՞նչ հակազդող ուժեր կան:

- Ոչ թե տեսնում եմ, այլ սրա մասին խոսում է ողջ աշխարհը, որովհետև այնքան ակնհայտ է դա: Էրդողանն է դրա մասին հայտարարում: Մի ժամանակ առաջ Էրդողանը սուրբ Սոֆիայի տաճարը վերանվանեց մզկիթ, և մյուս օրը հայտարարեց, որ սկսվել է  Օսմանյան կայսրության վերականգնման գործընթաց: Սպառնալի՞ք է սա և ու՞մ: Ակնհայտ է, մեզ համար է սպառնալիք: Դա սպառնալիք է Ռուսաստանին, որովհետև մյուս քայլը Հյուսիսային Կովկասը պայթեցնելն է, և այնտեղ անկայունություն, պատերազմ, արյուն մտցնելն է: Դրանից հետո Թուրքիան գնալու է Կասպից ծովի այն կողմ: Ամենակարևորը՝ որ այդ սպառնալիքը գիտակցում են եվրոպական պետությունները: Դա կլինի Գերմանիան, Իտալիան, և այլ պետություններ: Այո, սա սպառնալիք է Եվրոպայի համար, բայց տարածաշրջանում հիմնական սպառնալիքը մենք ենք, որովհետև խանգարում ենք նրանց միավորվել:

-Օրեցօր ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, չկարողանալով հաջողության հասնել ռազմի դաշտում, փորձում է անընդհատ հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս քայլերը և ի՞նչ վտանգներ եք տեսնում այս ամենի մեջ:

- Դրանով Ադրբեջանը փորձում է հիմնավորել իր այդ գործողությունները, թե  Հայաստանից են կրակում այդ բնակավայրերին: Այդպես ինքը լուծում է այս խնդիրները, բայց դա իրեն չի հաջողվի, որովհետև կան բազմաթիվ լրագրողներ, ինչպես նաև՝ գլոբալ պետությունների կողմից վերահսկման մեխանիզմներ: Այդ պետությունները շատ լավ գիտակցում են, որ դա չի համապատասխանում իրականությանը:

-Ռոսիա 24-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը ասել էր, որ եթե Ադրբեջանը ագրեսիա ցուցաբերի Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանը անպայմանորեն կկատարի իր պարտավորությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

- Ադրբեջանի և Թուրքիայի՝ պատերազմի վերսկսման նախապայմանը եղել է այն, որ Ռուսատանը չի խառնվի այս պատերազմին: Իրենք տանում էին այն քարոզչությունը, թե իբր չեն պարտվել հայերին առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այլ  պարտվել են Ռուսաստանին, ինչը իրականությանը չի համապատասխանում: Առաջին պատերազմի ժամանակ, ինչպես հիմա, կռվել է մեր զինվորը, մեր սպան, մեր գեներալը: Նույնը հիմա: Ռուսաստանը մեզ աջակցելու է ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական առումով, և իրենք հիմա ամեն ինչ անում են և ոչ թե միայն հայտարարում են և սպասում են դրան, այլ ամեն ինչ անում էին, որպեսզի Ռուսաստանը չեզոք մնա: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահի երեկվա այդ հայտարարությունը սառը ջուր լցրեց իրենց գլխին: Հայաստանը և Ռուսաստանը ունեն պայմանագիր, ըստ այդ պայմանագրի Ռուսաստանը պարտականությունները կկատարի: Իսկ այդ պայմանագիրը մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից Ռուսական բազայի մասին պայմանագիրն է, Հակաօդային պաշտպանության համատեղ պայմանագիրն է և հայ-ռուսական զորամիավորման մասին պայմանագիրն է:

Տպել
17221 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով