Կդիմենք ՀՀ իշխանություններին՝ անկախության ճանաչման համար,ու կտեսնենք՝ որ երկիրն է աջակցում ահաբեկչությանը. ԱՀ նախագահ

Արցախում ընթանում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը: Լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանից առաջ նախագահը կարճ ելույթով ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, դրա թողած հետևանքների եւ բոլորի անկոտրում պայքարի մասին: 

«Տեղյակ եք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հորդորով Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եւ ՌԴ Գ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ռազմագերիների եւ զոհվածների փոխանակման համար: Սա պետք է արվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության օգնությամբ»:

Այսպես սկսեց իր խոսքը Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ցուցաբերած ջանքերի համար, նաեւ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նշելով, որ վերջիններիս աշխատանքի շնորհիվ է ամբողջ աշխարհում հայտնի դառնում հայերի մղած պայքարն ու Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, որին աջակցում է Թուրքիան ու միջազգային տեռորիզմը: Ըստ նախագահի, իրենք սպասում են այս ամենի միջազգային արձագանքին՝ ոչ թե կոչերով ու հորդորներով, այլ ուղղակի կերպով:

«Փաստերը շատ-շատ են, ահաբեկչությունը ներթափանցում է մեր տարածաշրջան՝ Ադրբեջանի ձեռքով: Ապացույցները շատ-շատ կան: Ինչ է օգտագործում Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ՝ հարվածային ԱԹՍ-ներ, հեռահար հարվածային համակարգեր՝ Սմերչ, Պոլոնեզ, Կասիրկա. Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հարվածային արկեր չեն պայթել՝ այն էլ ոչ մեկ, առնվազն մի քանի անգամ, հրթիռակոծվել է Շուշիի եկեղեցին, դարձյալ՝ ոչ մեկ անգամ: Սա ցեղասպանության, խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց է, ոտնահարվում են բոլոր արժեքները: Եվ այսքանից հետո, պահանջում են Արցախից հետքայլեր: Սա չի լինելու, ես հայտարարում եմ, որ միանշանակ չի լինելու: Մենք իրականացնում ենք ինքնապաշտպանության, սա ինքնապաշտպանություն է, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Արցախի ժողովրդի խաղաղ ապրելն ու ինքնորոշման իրավունքը վաղուց որոշված է:

Այս օրերին հպարտության շատ պահեր եմ ապրել, բայց ոչ պակաս դրական արդյունքներ եմ ունեցել՝ լսելով ամենուր ձեր արարքները: Խոսքը Հայաստանում ապաստանած արցախցիների, համահայկական դրամահավաքի եւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում սկսված պայքարի մասին է: Ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել ՀՀ իշխանություններին, որովհետեւ մենք ոչ թե միաժամանակ , այլ համատեղ ենք գործում՝ սկսած ռազմական գործողություններից, վերջացրած՝ ամեն ինչով: Մենք ոչ թե ամեն օր, այլ ժամը մեկ ենք կապի մեջ, տեղյակ ենք ամեն ինչից, ՀՀ իշխանությունները մեծ աշխատանք են կատարում»:

Նախագահը հարց բարձրաձայնեց, թե դեռեւս պարզ չէ, թե ինչպես է աշխարհն ու տարածաշրջանը դիմակայելու ահաբեկչությանը: Այդտեղ, ըստ նրա, թաքնված են ոչ միայն Ղարաբաղի բնակչությանը,  այլեւ շատերին վտանգող խնդիրներ:

« Եթե առաջիկա 2 օրերին մենք չտեսնենք Ադրբեջանի կողմից նորմալ քայլեր, ես կդիմեմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար եւ մենք այնուհետ կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք աջակցում են միջազգային ահաբեկչությանը: Մենք հստակ կտեսնենք, թե որ երկրներն են անտարբեր ահաբեկչության նկատմամբ, եւ ամբողջ աշխարհը կտեսնի»,-նշեց նա:

Հարությունյանի խոսքով՝ այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին. «Այդ երկրները պետք է ցուցակագրել ու այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը, այդ իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ, որովհետեւ եթե դա չլինի, ապա դա ապացույց է, որ այս տարածաշրջանում ոչ թե Ղարաբաղա-արբեջանական պայքար է, այլ թաքնված է շատ ավելի ծանր, մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ կամ ծրագրեր։

ԱՀ նախագահը հավելեց, որ այս օրերին սխրանքներն, իհարկե, շատ են, բայց ուզում է իր առաջին հերթին իր խոնարհումը հայտնել այն անձանց, որոնք չեն լսում այս պահին ասուլիսը, քանի որ գտնվում են առաջնագծում եւ ամեն րոպե իրականացնում են հերոսություններ:

Տպել
4590 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ